Մարդկանց միջև առկա հոգևոր կապը մտահայեցողական (трансцедентальной) հաղորդակցության մակարդակում միստիկական չէ:
Նման կապը խոսում է այն մասին, որ քո սրտում կա նա, իսկ նրա սրտում կաս դու, և ձեր սրտերի միջև անտեսանելի լարեր են ձգվում: Ընդ որում, երբեք ոչինչ չի կարող այդ անտեսանելի կապը խաթարել, որովհետև դուք միասին են անցել փոխադարձ բացահայտման այդ ճանապարհը: Ճանապարհ, որը մեզնից յուրաքանչյուրն անցնում է իր ներքին դևերի և հրեշտակների ուղեկցությամբ:
Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է անցել ձեր նախորդ և ներկա հանդիպումների միջև, դուք հանդիպում եք այնպես, կարծես բաժանվել եք մեկ րոպե առաջ: Ինչ իրադարձություններ էլ, որ կատարված լինեն մեզնից յուրաքանչյուրի հետ, ինչ սխալներ էլ, որ արած լինենք, չի փոխվելու մեկընդմիշտ հաստատված՝ խորքից եկող ընդունումն ու հարգալից վերաբերմունքը միմյանց հանդեպ:
Նման կապի դեպքում յուրաքանչյուրն ազատ է ինքը լինելու, ոչ թե այն, ինչը իրենից սպասում են:
Նման արժեքավոր կապն այնքան խորն է ու ակնառու, որ երկուսից և ոչ մեկի մոտ (երեքը, տասը) դույզն-ինչ գայթակղություն չի առաջանում հարմարվելու կամ հրամայելու՝ ինչպես պիտի մյուսը իրեն պահի և, կամ ինչ պիտի անի, որպեսզի կարողանա տպավորություն գործել:
Իրական հարգանքը արտահայտվում է ուրիշի կյանքի և ներաշխարհի հանդեպ ունեցած հոգատարությամբ և նրբանկատությամբ:
Այսպիսի կապը ձևավորվում է միայն այն բանից հետո, երբ մարդը ինտեգրվում է սեփական հոգուն, հավաքում անցյալում կոտրված հոգու մասնիկները՝ հընթացս մաքրելով այն ամենից, ինչից որ թունավորվել էր սիրտը:
Աղբյուրը՝ Нина Рубштейн
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Նինա Ռուբշտեյն «Ինքնակերտում»
Уведомление: Ապրում են այնպես, ինչպես կարողանում են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սերը` էներգիայի գեներատոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)