Քնքշությունը` Աստծո ներկայության պայծառ հիշեցում

13728961_1627753227535913_866381288541393893_n

Ժամանակ առ ժամանակ մեզ հանդիպում են քնքուշ մարդիկ:

Քնքշությունը առաքինություն է, ինչը բավական դժվար է գտնել մի հասարակության մեջ, որը հիանում է կոպտությամբ և ուժով:
Մեզ խրախուսում են հասնել նպատակակետին (ընդ որում` հնարավորիս արագ) նույնիսկ, եթե մենք տառապում ենք այդ գործընթացում:
Գնահատվում են` հաջողությունը, ձեռքբերումը և կատարողականությունը: Դրա գինը չափազանց բարձր է: Այդպիսի միջավայրում քնքշության համար տեղ չի մնում:
Քնքուշ է նա, ով «կոտրված եղեգը չի փշրի և թույլ վառվող պատրույգը չի հանգցնի» (Մաթեոս 12.20)
Քնքուշ է նա, ով ուշադիր է մարդկանց ուժեղ և թույլ կողմերի նկատմամբ, ում համար համատեղ կեցությամբ ապրելը վայելք է ավելի, քան ինչ-ինչ բաների հասնելը:
Քնքուշ մարդը քայլում է թեթև, նայում է մեղմ հայացքով, դիպչում է ակնածանքով:
Քնքուշ մարդը գիտե, որ իսկական աճը պահանջում է հոգատարություն, ոչ թե ուժ:
Մեր կոշտ, հաճախ` անհանդուրժող աշխարհում քնքշությունը կարող է Աստծո ներկայության պայծառ հիշեցումը լինել…
Աղբյուր`  Генри Нувен

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Հետգրություն կամ` թող առաջինը քար նետի նա, ով

Քարկոծե՛ք, չքարկոծե՛ք` մեկ ա ասելո՛ւ եմ: Հայերիս բոլոր դժբախտությունների թիվ մեկ պատճառը եղել և, ցավոք, շարունակում է մնալ անսերությունն ինքներս մեր, միմյանց, սեփական պետության, հարևան երկրների հանդեպ: Եթե անգամ մեր ներսում մի փշուր սեր էլ կա, ապա այն, որպես կանոն, հիվանդագին է: Հիվանդագին սեր զավակի, կնոջ, հարստության, հայրենիքի հանդեպ…

Ազգիս խելոք ու գիտուն մարդիկ, որ պարբերաբար հանդես եք գալիս ինչ-ինչ կոչերով, հայտարարություններով ու եսիմ ինչերով, գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեզ վաղո՜ւց բանի տեղ դնող չկա:

Որ հասկանայիք, կլռեիք…

Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ, որ հեռվից կանգնած խոսում եք, գոնե պատկերացնո՞ւմ եք, որ բոլորիս համար սա ողբերգություն է ու, որ մենք շունչներս պահած սպասում ենք, թե էս ամենը ինչ հանգուցալուծում է ունենալու:

Ազգիս գողական-դուխով, իշխանամետ-չիշխանամետ տղերք, որ քարեր եք շպրտում իրար վրա, գոնե հասկանո՞ւմ եք, որ մարդ եք, ավելին` ազգակիցներ եք:

Որ հասկանայիք, չէիք անի…

Իշխանությանը հայհոյողներ (ու ընենց չի, որ իշխանությունն իմ աչքի լուսն ա) ու «Սասնա ծռերին» մեծարողներ, գոնե հասկանո՞ւմ եք, որ չափազանց վտանգավոր սահմանագծում ենք հայտնվել:

Լավ կլիներ` հասկանայինք ու, քանի դեռ ուշ չէ, ուշքի գայինք…

Խնդրանք`  գիտեմ, որ անհնարինության աստիճան դժվար է, բայց…մի՛ կերեք իրար:

Մի՛ մոռացեք` դուք մարդակերներ չեք ու ոչ էլ` մարդագայլեր:

Հետգրության հետգրություն 

Հա՛, ես խորին համակրանք ունեմ ապարանցի Պավլիկի հանդեպ և՛ որպես համերկրացու, և՛ որպես հայի ազնիվ տեսակի: Հա՛, ես գիտակցում եմ էդ մարդու արածի խելահեղությունը, բայց… ինքը իմ հերոսը չի:

Զենքով հարցեր լուծող մարդը չի կարող ինձ համար հերոս լինել: Իր ու իր ընկերների արարքը ես չեմ ընկալում որպես հերոսություն: Նրանց արածն ավելի շուտ հուսահատություն ճիչ է, որից մարդ փշաքաղվում է…

Վե՛րջ, այ հիմա կարող եք քարկոծել: Չէ՛, սպասե՛ք, մի բան էլ ասեմ` նոր քար շպրտեք:

Ընկերներ ջան, ինձ չփնտրեք:

Եթե ուզենաք (ո՜ր ուզենաք) մի՛ վարանեք` ինձ կարոտեք:

Շուտ եմ ասել՝  լավ մնացեք:

Միշտ  Ձեր`  Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Քնքշությունը` Աստծո ներկայության պայծառ հիշեցում»

  1. aramazdg:

    Կեցցես։ պաչիկներ քեզ։

  2. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Քնքշության պակաս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s