Երբ մեկին սիրում կամ կարոտում ես՝ ներքին ցավ ես զգում: Ձեր խնդիրը այդ ցավի բնույթը ճանաչելն է: Երբ դու կապված ես մեկին, և այդ կապվածությունը գալիս է սրտի խորին խորքերից, ապա այդ մարդու բացակայությունը քեզ ցավ է պատճառում, բայց և՝ նույն այդ ցավը ձեզ էլ ավելի է միացնում:
Ի վերջո միմյանց սիրել՝ նշանակում է սիրել Աստծուն: Եվ, եթե այդ միությունը գալիս է այնքան խորքերից, ուր Աստված է բնակվում, ապա որևէ բաժանում չի կարող ոչնչացնել քեզ: Ընդհակառակը՝ այն քեզ էլ ավելի կմիավորի միությունների և ընդհանրությունների աղբյուրի՝ Աստծո հետ:
Մյուս կողմից բացառված չէ, որ անջատման ցավը քեզ ցույց է տալիս, որ դու կորցրել ես սեփական հոգու հետ ունեցած կապը: Այս դեպքում, որպեսզի դու զգաս ամբողջականությունդ և գոյությանդ լինելիությունը, քեզ անհրաժետ է մեկ այլ անձ: Առաջանում է զգացմունքային կախվածություն և, երբ այդ մեկը թողնում է քեզ, դու դեպրեսիայի մեջ ես հայտնվում: Դու այնպիսի զգացողություն ես ունենում, կարծես այդ մեկը իր հետ տարել է քո մի մասը, առանց որի դու չես կարող ապրել: Նման դեպքերում անջատման ցավը խոսում է այն մասին, որ դու ամբողջությամբ չես ընկալել Աստվածային սեր ասվածը:
Դու պետք է վստահ լինես, որ Աստծո գոյությունը բավարար է քեզ համար:
Իրական սերը հնարավորություն է տալիս էլ ավելի մերձենալու սեփական հոգու խորքերին: Սա է Աստծո հանդեպ ունեցած իսկական սերը: Այս դեպքում բաժանման ցավը կամ կորուստը անխուսափելիորեն քեզ տանելու է Աստվածային սիրո խորքային ճանաչողության: Աստծո սերն այն սերն է, որը քեզ անհրաժեշտ է: Եթե քո ներսում կա այդ սերը, ապա դու կկարողանաս այն տարբերակել: Այդ ժամ քո ներսի աստվածը կարող է դիմել Աստծուն: Ահա թե ինչ է նշանակում «Անդունդը անդունդին է կանչում» (Սաղմոս 41:8). միասնություն Աստծո սրտում, որը միավորում է ձեր երկուսիդ:
Աղբյուրը՝ Генри Нувен — Внутренний голос любви
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Հենրի Նուվեն» էջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Հենրի Նուվեն «Անդունդը անդունդին է կանչում» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ