Ծաղիկները չորացան.
Սերմերը թափվում են
Ինչպես արցունքներ:
****
Ամպերը ընկերներ լինեն կարծես.
Թռչունները հրաժեշտ են տալիս
Երկնքին:
****
«Աշուն է գալիս»,-
Շշնջում է սառը քամին
Ննջասենյակի պատուհանին:
****
Քամի և մշուշ,
Սա է անկողինը:
Որբ են երեխաները դաշտի:
****
Սև ճյուղի վրա
Ագռավն է կռնչում.
Աշնանային երեկո:
****
Ագահորեն նեկտար է ծծում
Թիթեռ-միօրյակը.
Աշնանային քամի:
****
Պայծառ օր, բայց մեկ էլ
Փոքրիկ ամպիկ, ու
Անձրև է մաղում:
****
Անձրևից կռացած՝
Կրկին գլուխը վեր պարզեց
Քրիզանթեմը ծաղկած:
****
Թափվում են տերևները,
Ամբողջ աշխարհը միագույն է.
Միայն քամին է սուլում:
****
Կարմիր-կարմիր արև է ամայության մեջ,
Բայց սառնություն է փչում
Աշնանային անգութ քամին:
****
Աշուն է արդեն,
Ահա և թիթեռը ցող է
Խմում քրիզանթեմից:
****
Գիշեր ու լիալուսին,
Լեռան ստորոտում մեգ ու մաղախուղ.
Ամպոտվել է դաշտը…
****
Այսպիսին է աշունը,
Ինչպե՞ս են թռչուններն ապրում
Ամպերում, տեսնես չե՞ն մրսում…
***
Ինձ թվում է՝
Դժոխքը նման է
Ուշ աշնան մթնշաղին…
****
Թեքվել է բամբուկը ձյունից.
Կարծես աշխարհն է
Շուռ եկել…
****
Այնպես թեթև՛-թեթև՛
Լողում է ամպերի մեջ
Մտածկոտ լուսինը:
****
Մառախուղ ու աշնանային անձրև.
Եթե անգամ անտեսանելի է Ֆուձին,
Ո՜նց է ուրախանում սիրտը նրա:
****
Ծեր լճակ.
Ջրի մեջ գորտ թռավ
Ու լռությունը շաղ եկավ:
****
Որքա՜ն հիշողություններ
Դու արթնացրիր իմ հոգում
Օ՜, բալենի հին այգու:
****
Այցելի՛ր ինձ
Իմ մենակություն.
Առաջին տերևը ընկավ…
****
Պտտվի՛ր իմ կողմ,
Ես նույնպես թախծում եմ
Այս աշունից խուլ:
****
Առաջին ձյունը առավոտվա.
Այն հազիվհազ ծածկել է
Տերևները նարգիզի:
****
Սառցե ծածկոց մեկի համար,
Ձմռան սև գիշեր,
Օ՜, տխրություն…
****
Հայացքդ ինձ դարձրո՛ւ,
Չէ՞ որ իմ տխուր աշունն էլ է
Ավարտին մոտենում…
****
Ի՜նչ արագ է թռչում լուսինը
Անշարժ ճյուղերի վրայով.
Կախ ընկած անձրևի կաթիլներ:
****
Աշնանն ապրել է ուզում
Այս թիթեռնիկը. երգում է շտապով
Քրիզանթեմի ցողի վրա:
****
Դեղին տերևն է լողում.
Տեսնես ո՞ր մի ափով,
Ծղրի՛դ, գուցե դու զարթնե՞ս:
****
Լուսին կամ առավոտյան ձյուն…
Հիացա գեղեցկով` ես ապրեցի, ինչպես ուզեցա,
Հենց այդպես էլ ավարտում եմ տարին:
****
Ինչի՞ց է, որ ես այսքան ուժեղ եմ.
Այս աշուն ծերությո՞ւնս զգացի.
Ամպեր և թռչուններ:
Աղբյուրը՝ japanpoetry.ru/brand/43
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Նաև` Բասյոն, իմ Բասյոն…
Կարող եք ծանոթանալ նաև «Ճապոնական մշակույթ» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ճապոնական գրականություն — Ընթերցանության մեդիափաթեթ
Уведомление: Ճապոնական գրականություն փաթեթ․․․ – Մերի Թոռունյան
Уведомление: Ճապոնական գրականություն… – Սվետլանա Մելքումյան
Уведомление: Ճապոնական գրականություն — Գոհար Արղության
Уведомление: ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ — Հասմիկ Հակոբյան
Уведомление: Ճապոնական գրականություն | Զավեն Խանբաբյանի Բլոգ
Уведомление: Ճապոնական գրականություն – Նարօտ Դավթյան
Уведомление: Ճապոնական Գրականություն փաթեթ. – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ
Уведомление: Ճապոնական գրականություն. Մացուո Բասյո — Արտաշես Գրիգորյան
Уведомление: Ճապոնական գրականություն — Նանե Այնթաբյան
Уведомление: Ճապոնական գրականություն — Անուշ Մարգարյան
Уведомление: Ճապոնական գրականություն – Մելքոնյան Նարե
Уведомление: Ճապոնական գրականություն — Անուշ Ոսկանյան
Уведомление: Ճապոնական գրականություն – Անի Մամիկոնյան
Уведомление: Ճապոնական գրականություն (հոքուներ) — 😜Ստելլա😜Սարգսյանի😜բլոգ😜
Уведомление: Ճապոնական գրականություն – Էդգար Սարգսյանի բլոգ
Уведомление: Ճապոնական գրականություն « Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ
Уведомление: Ճապոնական գրականություն. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ճապոնական գրականություն — Վիկտորյա Հովհաննիսյան
Уведомление: Ճապոնական գրականություն — Գոռ Փիլիպոսյան