Բասյոն, իմ Բասյոն…

tanka

Նոյեմբերի 28-ին ծնվել է Մացուո Բասյոն:

«Ուրիշները խոսում են, ես ասում եմ»: Մացուո Բասյո

Պոետ, փիլիսոփա, ճգնավոր, համաշխարհային դասականն ու Ճապոնիայի խորհրդանիշ Բասյոն վաղուց, շա՜տ վաղուց (այնքան, որ արդեն չեմ էլ հիշում՝ երբվանից) ինձ հմայել, կախարդել է, ու այդ մոգությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չի թուլանում-խամրում, այլև ավելի ու ավելի է ուժգնանում-պայծառանում:

Բասյոն, իմ Բասյոն, ով այնքա՜ն ամբողջական, այնքա՜ն ճշմարիտ ու բնական գույներով, բույրերով, ձայներով է ներկայացում նորին գերազանցություն Բնությունը և պատկերածն այդքա՜ն վարպետորեն տեղավորում մարդու սրտում: Շշմելու է…

Բասյոյի պոեզիան թրթռացող հոգի է. երգում է, հիանում է, տխրում է, բայց ամենաշատը՝  թաքուն տառապում է…

Բասյոյի պոեզիան, ինձ համար, միշտ էլ բացառիկ արվեստի արժեք է ունեցել: Այն ամենայուրահատուկն է, ամենանուրբը, ամենաճշմարիտը, բայց և… ամենաբարդը: Առաջին հայացքից պարզունակ թվացող այս պոեզիան իրականում խորն է, շա՜տ խորը, այն ազատ մտքի ու անսահման երևակայության թռիչք ունի, իսկ ամենախորքում պրկված ճիգ է ու գերմարդկային լարում…

Պարզ ու անպաճույճ, ժուժկալ ու զուսպ,  բնական ու մաքուր, ժլատ բառերի մեջ և շռայլ՝ զգայական-զգացմունքային դաշտում: Հիշողության պատառիկներ, մտացրիվ պատրանք ու …լռության, խաղաղության, տրամադրության, ասել է թե՝  ներդաշնակության լիակատար զգացողություն:

Բասյոյի պոեզիան, ըստ էության, ընդամենը ակնարկ է, ուրիշ ոչինչ, բայց և …ամեն ինչ:

Բասյոյի պոեզիան, ըստ ամենայնի, պարզ է ու զուլալ, բայց այսչափ հնչեղ-արտահայտիչ ու զրնգուն պարզությո՞ւն…

Բասյոյի պոեզիան ամբողջությամբ՝ մինչև վերջին բառը, թաթախված է լռության մեջ: Նրա արտահայտածը բառերի ներսում չէ, բառերից դուրս մի բան է, քանզի ճշմարտությունը, ըստ Բասյոյի, չպետք է շեղի ընթերցողի ուշադրությունը. «Բառերը չպետք է ուշադրությունը շեղեն, քանի որ ճշմարտությունը բառերից դուրս է»:

Մեկ այլ առիթով Բասյոն գրում է. «Ես գրում եմ նրանց համար, ովքեր ազատ են կապվածությունից, փորձում եմ զգալ տալ նրանց, ովքեր գիտեն ճշմարտության իրական չափը»:

Չգիտեմ՝ ինձ էլի ինչն է գրավում-տանում և ժամանակ առ ժամանակ մեջս անդիմադրելի ցանկություն արթնացնում գնալու, ծվարելու ու խաղաղվելու Բասյոյի պոեզիայի լռության թևի տակ:

«Երբ ես Սենդձյուի մոտակայքում իջա նավակից, իմ հոգու մտքերը թափառում էին հազարավոր մղոններ անդին, տարուբերվում էին ու վերստին դառնում ինձ մոտ՝ ստիպելով արցունք թափել այս մահկանացու աշխարհի ոգեղենի խաչմերուկից բաժանվելու համար…Իսկ ետևում մնացած ճանապարհին թողած իմ ոտնահետքերը հնարավոր է՝  ինձ են նայում այնքան ժամանակ, քանի դեռ ես երևում եմ…»:

Բասյոն, իմ Բասյոն…

Մացուո Բասյո, կենսագրություն

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Ճապոնական մշակույթ» կայքէջին

Սիրով՝  Հայկական կակաչ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Բասյոն, իմ Բասյոն…

  1. Уведомление: Մացուո Բասյո «Աշնանային» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s