Սուրբծննդյան թեման հայ քնարերգության մեջ

surb-cnund

Գրիգոր Նարեկացի «Մեղեդի Ծննդի»

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
երկու փայլակնաձև արեգական նման.
շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:
Յայտէն նռնենի սարդիատունկ գեղաշիտակ ծայրից ծաղկանց.
որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն
կարկաջայր սաթբերունի սէր:
Ձեռացն եղիշոյ
կամարակապ կապէր.
ատիճաղ պատիճաղ,
ստղի խտղի երգով:
Հիւսէր զելեւելսն
ընդ միմեանս,
հանդարտիկ խաղայր,
թիկնեթեկին ճեմէր:
Բերանն երկթերթի,
վարդն ի շրթանց կաթէր,
լեզուին շարժողին
քաղցրերգանայր տաւիղն:
Ի ծամին խեղեփին
հազրէ զի նոյն սէր
հոգիազգեստեալ
գեղն ի գինւոյ գոյն:
Վարսիցն երամից
զարդ՝ երամից զարդ
ոլորս են առեալ
եռահիւսակն բոլորեալ այտիւք:
Ծոցըն լուսափայլ,
կարմիր վարդով լըցեալ.
ծըղիքն ծիրանի
մանուշակի հոյլք:
Խնկեալ ի կնդրկէ
բուրվառ հրով աստուածայնով լըցեալ.
ձայն քաղցրանուագ
որ ի նմանէ հնչէր:
Գեղեցիկ պատմուճանաւըն
զարդարեալ էր,
ի կապուտոյ, ի ծիրանւոյ,
ի բեհեզոյ, ի յորդանէ,
ոսկեշողէր գոյնն:
Գոտին արծաթափայլ
ոսկէտտուն, կամարակապ յականց,
յականց շափիւղայ,
մանրամասին յօրինուածով պճնեալ:
Անձին ի շարժել
մարգարտափայլ գեղով.
ոտիցն ի գնալ
շողն ի կաթել առնոյր:
Այն թագաւորին,
այն նորածին փրկչին.
զքեզ պսակողին
փառք յաւիտեանս. ամէն:

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

Գրիգոր Գ  Պահլավունի «Ով զարմանալի» 

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Կամէր մկրտիլ ի ծառայէն յիւրմէ.
Չառնյոր Կարապետն, զմկրտելն ի յանձն:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:

Հովհաննես Երզնկացի Պլուզ «Այսօր ձայնն հայրական»

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս: 

Ներսես Շնորհալի «Բազմութիւնք հրեշտակացն»

Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:

Ներսես Շնորհալի «Տաղ Ծննդյան»

Բարբառ աւետեաց ձայնիւ
Գաբրիէլ գոչէր սըրբուհւոյն.
-Առ քեզ առաքիմ, մաքուր,
Պատրաստել տեղի տէրունւոյն:
Նըւագ ցընծութեան երգեմք.
-Ուրախ լե՛ր, բերկրեալ, Տէր ընդ քեզ:
Նորոգի երկիրս այսաւր
Յառաջին մեղաց հնութենէն:
Երկինք երկնայնովք հանդերձ
Ընդ մարդկան տան փա՜ռք ի բարձունս,
Րամեալ միանան սիրով,
Հաշտութեամբ Հաւր ընդ արարածս:
Սարտեաւ յողջունէն սուրբ Կոյսն,
Հաստատէր բանիւ հրեշտակին,
Ի տուն Զաքարիայ երթայր
Ի յողջոյն Եղիսաբեթին,
Սիրով զլուր բանին լըւեալ,
Եւ խայտայր ձայնն յորովայնին,
Ի բերան ծերոյն ամլոյ
Աւրհնութիւն տայր պըտղոյ Կուսին:
Երգեմք ընդ մեծին ի ծնունդս.
-Փըրկողիդ փա՜ռք եւ զաւրութիւն:

Աղբյուրը՝  «Հայ դասական քնարերգություն», Երևան 1986թ

Լուսանկարում`  Գրիգոր Տաթևացի, «Սուրբ  Ծնունդ». մանրանկարիչ՝  Լուսինե Մովսիսյան

Սուրբ  Ծննդյան թեման հայ մանրանկարչական արվեստում

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Սուրբծննդյան թեման հայ քնարերգության մեջ»

  1. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Սուրբ Ծննդյան պատարագ».համերգ-ներկայացում — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  3. Уведомление: Սուրբ Ծննդյան պատարագ — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  4. Уведомление: Սուրբ Ծննդյան պատարագ (նախագիծ) — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s