Սա էլ կանցնի

16003325_1273672956012312_3268246259407824743_n

Այս անհանգիստ աշխարհին ուղղակի նայիր Լռության, Խաղաղության և Ներողամտության խորքից, նայիր բյուրեղյա Մաքրությունից և կտեսնես մարդկանց, ովքեր մշտական վազքի մեջ են, ովքեր շտապում են «բռնագրավել իրենցը»` այլևս բաց չթողնելու մոլուցքով տարված…

Մարդիկ, ովքեր ամբողջ ընթացքում վիճաբանում են և մեկը մյուսին ինչ-որ բաներ ապացուցում…

Ճիշտ էր Սողոմոնը, երբ ասում էր. «Ունայնություն ունայնությանց և ոգու անշարժություն» և ավելացնում էր. «Սա էլ կանցնի…»:

Ի՜նչ հրաշալի է, որ Խաղաղությունն էլ տեղ ունի, որ Հրաշքի համար էլ տեղ կա, որ իսկական Հրաշք է այս ամենը ճանաչելն ու այս ամենի մասին խորհելը…

Քո հոգու համար սրանից ավելի թանկ բան չկա: Կարո՞ղ ես պատկերացնել: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք` երկինքը, ամբողջ տիեզերքը, բոլոր աստղերը պստլիկ բաներ են, իսկ դու լույսի շող ես: Դու սկսվել ես և այլևս երբեք չես վերջանալու: Ի՜նչ հավես է:

Իսկ մենք վազվզում ենք, մտածում, որ վաղը մեռնելու ենք…

Աղբյուրը`  Петр Мамонов

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Սա էլ կանցնի

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий