Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը (լրացված)

tain

Մարտի 14-ին ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը: Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ Նրան հանճար են համարում ոչ միայն գիտնական, այլևս փիլիսոփա լինելու համար: Էյնշտեյնին միշտ հետաքրքրել է գիտական փիլիսոփայությունը, նա բազմաթիվ հետազոտական աշխատություններ է գրել այդ թեմայով։ Եվ պատահական չէր, որ  1949 թվ-ին նրա 70-ամյակին լույս տեսած հոբելյանական ժողովածուն կոչվել է «Ալբերտ Էյնշտեյն. փիլիսոփա-գիտնականը»։ Պրոֆեսոր Էյնշտեյնը փիլիսոփա էր, ով հստակորեն հասկանում էր նաև հաջողության օրենքները` դրանք բացատրելով նույնքան լավ, որքան իր հավասարումները:

Ալբերտ Էյնշտեյնի նամակը 

«Երբ ես առաջարկեցի Հարաբերականության տեսությունը, շատ քչերն ինձ հասկացան, և այն, ինչ ես հիմա ասելու եմ քեզ մարդկությանը փոխանցելու համար` նույնպես բախվելու է աշխարհի թյուըմբռնման և նախապաշարմունքների հետ: Ես քեզ խնդրում եմ այս նամակը պահել այնքան, որքան անհրաժեշտ է` տարիներ, տասնամյակներ, քանի դեռ հասարակությունը չի զարգացել բավարար չափով, որպեսզի ընդունի իմ` ստորև բացատրածը:

Գոյություն ունի շատ հզոր Ուժ, որի պաշտոնական բացատրությունը առ այսօր գիտությունը չի տվել: Այդ Ուժն ինքն իր ներսում է և ուղղորդում է Տիեզերքում գործող մնացած մյուս երևույթները:

Այդ Համընդհանուր Ուժը ՍԵՐՆ է:

Երբ գիտնականները փնտրում են Տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռանում են ամենահզոր անտեսանելի ուժի մասին. Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ձգողություն է, որովհետև այն որոշ մարդկանց ստիպում է գրավել մյուսներին:

Սերը ուժ է, որովհետև բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, որը մենք ենք, սա մարդկությանը թույլ չի տալիս ընկղմվել կույր եսասիրության մեջ: Մենք, հանուն Սիրո, ապրում ենք ու մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է: Այս ուժը բացահայտում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս: Իսկ փոփոխությունը, որը մենք չափազանց երկար ժամանակ անտեսում ենք, հնարավոր է` այն պատճառով է, որ մենք վախենում ենք Սիրուց:

Ես սերը հասկանալու համար պարզ փոփոխություն եմ կատարել իմ ամենահայտնի հավասարման մեջ: Եթե Е = mc2-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ սիրո միջոցով բազմապատկած լույսի արագության քառակուսի, մենք կգանք եզրահանգման, որ սերը համարվում է ամենահզոր Ուժը, որովհետև այն սահմաններ չունի:

Մենք միայն Սիրո միջոցով կարող ենք կյանքի մեջ իմաստ գտնել, պահպանել աշխարհը, ամեն մի գիտակից կամ զգացող արարածի օգնել, որ մեր քաղաքակրթությունն ապրի: Հնարավոր է, որ մենք դեռևս պատրաստ չենք «սիրո ռումբ»-ի նման հզոր սարք ունենալու, որն ամբողջովին կվերացնի ատելությունը, եսասիրությունը և ագահությունը, այն ամենը, ինչը քայքայում է մեր մոլորակը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր ներսում ունի թեև փոքր, բայց սիրո, էներգիայի հզոր գեներատոր, որը սպասում է, որպեսզի արձակեն իրեն:

Սիրելի Լիզերլ, երբ մենք սովորում ենք տալ և ստանալ տիեզերքի այդ էներգիան, հաստատում ենք, որ սերը նվաճում է և, որ այն ի զորու է հաղթահարել ամեն ինչ, քանզի սերը կյանքի բուն էությունն է (квинтэссенция:

Ես խորապես ցավում եմ, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչն իմ սրտում է և, ինչը քեզ համար կամացուկ բաբախում է ամբողջ կյանքում: Միգուցե չափազանց ուշ է ներողության համար, բայց ժամանակը հարաբերական է:

Ես պարտավոր եմ ասել, որ սիրում եմ քեզ և, որ քո շնորհիվ ես ունեմ վերջնական պատասխան:

Քո հայր` Ալբերտ Էյնշտեյն»

Աղբյուրը` www.imbf.org

Սկզբնաղբյուր`  razgovorsbogom.com

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝

Ալբերտ Էյնշտեյն․ փիլիսոփա-գիտնականը

Էյնշտեյնի և Թագորի զրույցը

Ալբերտ Էյնշտեյն «Իմ հավատամքը»

Հետգրություն

Նամակը թարգմանելուց առաջ փորձեցի ճշտել` արդյոք հավաստի է վերոհիշյալ նամակի գոյությունը: Vesti.ru-ն Էնշտեյնի այս նամակի մասին հղում անելով Интерфакс-ին՝ փոխանցում է հետևյալը. «eBay-ի աճուրդում 3 միլիոն դոլարով վաճառվել է Ալբերտ Էնշտեյնի գաղտնի նամակը Աստծո մասին: Նամակը գրվել է 1954 թ-ի հունվարի 3-ին»:

квинтэссенция բառը լատիներեն է՝  quīnta essentia (հինգերորդ էություն): Բազիմաստ բառ է, գործածվում է ուղիղ և փոխաբերական իմաստով: Բառի ուղիղ իմաստը-միջնադարյան բնափիլիսոփայության և ալքիմիայի մեջ նշանակել է հինգերորդ տարր, հինգերորդ տարերք, եթեր, ամենանուրբ տարերքը. «ամբողջ աշխարհը ներթափանցող հոգի, աշխարհի ոգին, մարմինը ոգեշնչողը, հզոր ստեղծագործական ուժ, որ Աստված տվել է նյութական աշխարհին»: Բառի փոխաբերական իմաստը-ամենագլխավորը, հիմնական էությունը, առավել նուրբ ու մաքուր էությունը, կենտրոնացվածություն: Ժամանակակից տիեզերագիտության մեջ-մութ էներգիայի մոդելներից մեկը: Լայն իմաստով՝  հիմնանյութ, որից ստեղծված է աշխարհը:

Խնդրանք-Վստահ չեմ, որ նախադասության այս հատվածը ճիշտ եմ փոխադրել (если вместо Е = mc2, мы признаем, что энергия для исцеления мира может быть получена через любовь, умноженную на скорость света в квадрате), շնորհակալ կլինեմ, եթե տեխնիկական կրթություն ունեցողները արձագանքեն և օգնեն՝ ճշգրտելու Е = mc2 բանաձևի դուրսբերումը:

Մի բան էլ- Էյնշտեյնի նամակը թարգմանելիս հիշում էի մեր հայրենակցին՝ Հովհաննես Դավթյանին: Բանն այն է, որ պրոֆեսոր Հովհաննես Կարապետի Դավթյանը աշխատել է հիմնարար դաշտի տեսության, հարաբերականության ընդհանուր տեսության վրա և դուրս է բերել դաշտի նոր հավասարումներ, որոնց նկատմամբ Էյնշտեյնի հավասարումները մասնակի բնույթ ունեն և մաս են կազմում ընդհանուր տեսության: Այդ հավասարումները տպագրվել են Գերմանիայում՝ «Annalen der Phyzik» ամսագրում, որի խմբագիրը ժամանակին եղել է Ա. Էյնշտեյնը: Հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն:

Հովհաննես Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսությանը» կարող եք ծանոթանալ այս հղումով:

Ծանոթագրությունները` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

45 отзывов на “Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը (լրացված)

  1. «5-րդ տարրը»՝ սերը, մյուս 4 տարրերի՝ հողի, ջրի, կրակի ու օդի շարքում կենսական է համարվում շատ վաղուց։ Դա ընդունված թեմա է նաև արվեստում։ Իսկ Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարր» ֆիլմը ժամանակակից լեզվով՝ պատանիներին հասանելի լեզվով է դա ասում։
    http://kinogo.club/1008-pyatyy-element-1997.html

    Нравится

  2. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Նունե Մովսիսյան:

    Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով։ Ալբերտ Էյնշտեյն

    Нравится

  4. Уведомление: Ալբերտ Էյնշտեյն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ) | Հայոց լեզու, գրականություն

  6. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ) — Լալա Հովհաննիսյանի բլոգ

  7. Уведомление: Հայոց լեզու — Էդիտա Անտոնյան

  8. Уведомление: Առցանց առաջադրանքներ. Հայոց լեզվից — Սիլվի Կարապետյան

  9. Уведомление: Մարտի 19 — 😆🤪ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԷԴԻՏԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԼՈԳ😆🤪

  10. Уведомление: Հայոց լեզու մարտի 16-ից 20-ը — 🌻😃😃Ինեսսա Մկրտչյանի🌻😃😃

  11. Уведомление: Հայոց Լեզու․ Առցանց Ուսուցում․ Մարտի 19․ — Մարի Մադոյան

  12. Уведомление: Մարտի 19 — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 7-7

  13. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ) — 😊😊 Ջուլիետա Բաբայանի Բլոգ😊😊

  14. Уведомление: Հայոց լեզու, գրականություն․ Մարտի 19 | Մարիա Աբրահամյանի բլոգ

  15. Уведомление: Հայոց Լեզու. Հեռավար աշխատանք. 16-20.03.2020 — 😘🌙Լիլիթ Արևշատյանի Բլոգ🌙😘

  16. Уведомление: մարտի 17 – ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիր, Միջին դպրոց, 7.7 դասարան

  17. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ — Արև Սուքիասյան 🌺🌷🌸

  18. Уведомление: Մարտի 19 հեռավոր ուսուցում | 😜Դավիթ 😜Սողոմոնյանի բլոգ 😜

  19. Уведомление: Մայրենի|Հեռավար ուսուցում — Դավիթ Գրիգորյանի բլոգ

  20. Уведомление: Մարտի 19 — Սարգիս Հովհաննիսյանի բլոգ

  21. Уведомление: Մարտի 19 – Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 7-7

  22. Уведомление: Հայոց լեզու հեռավար ուսուցում — Լարիսա Մկրտչյան😇

  23. Уведомление: Ալբերտ Էյնշտեյն — Սաթենիկ Մանուկյանի բլոգ

  24. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ) – Ֆելիքս Մելքոնյանի Ուսումնական Բլոգ

  25. Уведомление: Մարտի 19 – Նարե Ղազարյանի բլոգ

  26. Уведомление: Հայոց լեզու.Հեռավար ուսուցում 19.03.2020 – Միլենա Պողոսյան

  27. Уведомление: Մարտի 19-ի Հայոց Լեզու,Գրականության հեռացար ուսուցման առաջադրանքներ: — Դավթյան Անահիտ

  28. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը — Հայկ Սոմունջյան

  29. Уведомление: Մայրենի առցանց դաս – Սոնա Մեհրաբյանի բլոգ

  30. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը | Կարեն Մարգարյան

  31. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը — Մելիք Ադամյանի բլոգ

  32. Уведомление: Գրականություն | Մարտին Բարսեղյան

  33. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը – Սեմիրջյան Մանան

  34. Уведомление: Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ) — Բարի գալուստ Սեդա Մարգարյանի բլոգ

  35. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի – Ալիտա Ավետիսյան

  36. Уведомление: Հայոց լեսու։ Ալբերտ Էյնշտեյն։ — Նինա Հարությունյանի բլոգ

  37. Уведомление: Մարտի 16-20․ Առցանց ուսուցում – ☀️💫Էրիկա Կոստանդյան💫☀️

  38. Уведомление: Հայոց լեզու 19.03.2020 — Ալեքսանդր Հարությունյան

  39. Уведомление: Տնային աշխատանք / Մարտի 19 – Ինեսսա Հայրապետյան

  40. Уведомление: Մարտի 16 – Անդրիոլա Մոնիկա

  41. Уведомление: Հայոց լեզու, առցանց ուսուցում, Մարտի 16- մարտի 20. — Ջուլիետա Բաբայանի բլոգ

  42. Уведомление: Ալբերտ Էյշտենի գաղտնի նամակը — 🌻🌻Ինեսսա Մկրտչյանի🌻🌻

  43. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը — Անի Գյոզալյան

  44. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը․ Վերլուծություն — Մարիա Աբրահամյանի բլոգ

  45. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s