Ես հավատացած եմ, որ մեր մեջ հրեշտակներ կան: Նրանք, ինչպես «սովորական մարդիկ», քայլում են մեր կողքով, հայտնվում են մեր կյանքում, անում և ասում են միանգամայն անհավատալի բաներ:
Հնարավոր է, որ սա ուղղակի երևակայություն է, բայց ես մտածում եմ, որ այս աշխարհում երևակայության համար տեղ կա: Բացի այդ, շատ բաներ կախված են, թե մենք ինչպես ենք նայում երևույթներին:
«Զրույցներ Աստծո հետ» գրքում Աստված ասում է. «Ես քեզ մոտ, բացի հրեշտակներից, ոչ մեկին չեմ ուղարկել»:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք` բոլորն էլ, ուղարկվել են Աստծո կողմից, բոլորն էլ ձեր կյանքում որոշակի առաքելություն ունեն: Հնարավոր է, որ այդ «առաքելությունը» հայտնի է միայն հոգու մակարդակում, իսկ երկրային մակարդակում հայտնի են միայն ձեզ երկուսիդ:
Զարմացա՞ծ եք:
Մտածե՛ք այս մասին` Դուք հրեշտակ եք ինչ-որ մեկի կյանքում:
Միակ հարցն այն է՝ դուք դրան հավատում եք, թե՞ ոչ:
Որոշ մարդիկ նման խոսակցությունների իմաստն ընկալում են անմիջապես: Մյուսները…ո՞նց ասեմ, մյուսները մի քիչ համառ են, նրանք ամեն ինչ հասկանում են ավելի ուշ:
Աղբյուրը՝ Нил Доналд Уолш
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջ
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Նիլ Դոնալդ Ուոլշ, «Ամեն ինչ սկսվում է ձեզանից» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ