Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

xg8HmrRi8Qc (1)

Մտերմությունը հնարավորություն է քո և մեկ այլ անձի միջև առավելագույնս պահպանելու շիտակություն, ազնվություն և կապվածություն:

Եթե ես ու դու մտերիմ ենք` ​չի նշանակում, որ մենք նույնն ենք: Մենք ունենք տարբեր կողմեր: Կողմերից մեկը կարող է նման լինել, իսկ մյուսները` տարբեր:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ ես միշտ պետք է անեմ այն, ինչ դու ես խնդրում: Ես կարող եմ չհամաձայնվել քեզ հետ, և դա չի կարող խանգարել մեր մտերմությանը:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ մեր միջև չպետք է լինեն սահմաններ և կանոններ: Ընդհակառակը, դրանք հարկ է, որ լինեն շատ ավելի հստակ, քան ուրիշների հետ, որովհետև մենք սերտ համագործակցության մեջ ենք միմյանց հետ:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ ես իրավունք չունեմ զայրանալու քեզ վրա: Դա նշանակում է, որ ես ավելի շատ պատճառներ ունեմ դրա համար:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ մենք պետք է մեր ամբողջ ժամանակը միասին անցկացնենք: Ինչպես դու, այնպես էլ ես իրավունք ունենք անձնական տարածություն ունենալու: 

Եթե ես քեզ գրկում եմ`​ չի նշանակում, որ ես ուզում եմ անպայման քեզ հետ քնել: Սեքսուալ լինելուց բացի մտերմության լիքը տարբերակներ կան: Եթե ես այժմ չեմ ուզում կամ հրաժարվում եմ քեզ հետ լինելուց` չի նշանակում, որ ես քեզ չեմ սիրում:

Եթե մենք հիմա մտերիմ ենք` երաշխիք չկա, որ այդպես կլինի միշտ: Մենք կարող ենք շնորհակալ լինել ամեն մի պահի համար:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ ես չեմ կարող մտերիմ լինել մեկ ուրիշի հետ: Ես քո սեփականությունը չեմ:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ մենք միմյանց պիտի առանց խոսքի հասկանանք: Մենք պետք է քննարկենք մեր ցանկությունները, սպասելիքները և կարիքները:

Եթե մենք կորցնում ենք մտերմությունը` մենք կարող ենք այն վերադարձնել, եթե, իհարկե, երկուսս էլ դա ուզում ենք և պատրաստ ենք դրան:

Եթե ես ինչ-որ բան չեմ ուզում, ապա դու ոչինչ անել չես կարող: Եթե դու ինչ-որ բան չես ուզում, ես ոչինչ անել չեմ կարող: Ես խնդրում եմ հարգանքով վերաբերվել իմ չցանկությանը և հարգում եմ քո ցանկության բացակայությունը:

Եթե ես հիմա ինչ-որ բան չեմ ուզում, դա կարող է փոխվել, բայց կարող է և մնալ ընդմիշտ: Ներկա պահը հավերժության լիիրավ տիրակալն է:

Ես չեմ ուզում կոտրել քեզ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ փորձելու ինչ-ինչ բաներ, քանզի ես կատարյալ չեմ: Այնպես որ, քո անվտանգության համար պատասխանատվություն կրում ես դու:

Եթե ես հիմա պաշտպանվում եմ քեզանից` չի նշանակում, որ մենք չենք կարող մտերիմ լինել:

Եթե ես ու դու մտերիմ ենք` նշանակում է երկուսս էլ դա ցանկանում ենք: Ես պատասխանատու եմ իմ գործողությունների համար, նույնիսկ, եթե փորձեմ քեզ ապացուցել, որ դա այդպես չէ:

Եթե ես ու դու մտերիմ ենք`​ չի նշանակում, որ ես պատասխանատու եմ քո երջանկության համար, իսկ դու` իմ: Յուրաքանչյուր ոք ունի իր երջանկությունը և իր ճակատագիրը:

Եթե ես ու դու մտերիմ ենք` չի նշանակում, որ մենք միմյանցից գաղտնիքներ չենք ունենալու: Մենք պետք է ձգտենք դրան:

Եթե ես ու դու մտերիմ ենք` այն կարող է չտեղավորվել սոցիալական որևէ կարծրատիպի մեջ:

Ես քեզ սիրում եմ, քանի որ դու` դու ես, և ոչ թե` ինչպիսին կարող ես դու լինել: Եվ ոչ էլ այն բանի համար, որ դու բավարարում ես իմ կարիքները:

Աղբյուր`  Аглая Датешидзе 

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

11 отзывов на “Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

  1. Уведомление: Դա միայն քո ուղին է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մտերիմը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ողջույն բոլորին, ովքեր ճգնաժամի մեջ են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ամենամութ պահը լուսաբացից առաջ է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ժամանակից և ուշադրությունից բացի մենք ոչինչ չունենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Լսիր ինքդ քեզ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s