Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի…»

15826144_1424043430940240_7447023737428849507_n

Եթե ձեր բախտը բերի, դուք կմնաք մենակ, բոլորովին մենակ:Երբ ոչ մեկը չլինի քո կողքին, դու աջակցություն կփնտրես հողից և հույսը կդնես միայն քեզ վրա:

Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, կյանքը ձեզ կհարվածի ինչպես ընկույզի` միջուկը դուրս կորզելու համար:

Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք ցավ կզգաք: Այնպիսի ցավ, որը ձեզ համարյա կստիպի մեռնել, իսկ հետո կօգնի վերածնվել ներսից:

Եթե ձեր բախտը բերի, դուք լաց կլինեք: Եվ արցունքներն այդ ոչ մի կերպ հնարավոր չի լինի զսպել: Արցունքները կբերեն ազատում, այնուհետև` իրական կյանք:

Եթե ձեր բախտը բերի, դուք խոցելի կլինեք այլոց կողմից: Եվ ոչ մի կերպ դա չեք կարողանա թաքցնել: Այդ ժամանակ կհասկանաք` ով է ձեզ հետ, իսկ ով` ոչ:

Եթե ձեր բախտը բերի, դուք չեք իմանա հարցերի պատասխանները: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք ինչ-որ բան ինքնուրույն հայտնագործել:

Եթե ձեր բախտը բերի, դուք կհիասթափվեք մարդկանցից, գաղափարներից, ուսուցիչներից և բարի կախարդներից: Եվ անցնելով հիասթափության միջով` կկարողանաք նայել իրական աշխարհին:

Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք որևէ մեկը չեք ունենա, ումից կարելի կլինի խորհուրդ հարցնել, ընդհանրապես` ոչ մեկը: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք գտնել ձեր ներքին կողմնացույցը:

Եթե բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք անտանելի իրավիճակում կլինեք, և ստիպված կլինեք կամ որևէ բան ձեռնարկել կամ էլ ուղղակի կթուլանաք և աշխարհին թույլ կտաք, որ ձեզ համար ինչ-որ բան անի:

Եթե ձեր բախտը բերի, դուք կկորցնեք, կխաբվեք, ձեզ կդավաճանեն և գրեթե բզիկ-բզիկ կանեն: Այդ ամենը «գրեթե» կդրոշմվի ձեր դեմքին` իմաստության կճիռների տեսքով: Իսկ փորձը ձեզ հետ կմնա ողջ կյանքի ընթացքում:

Եթե ձեր բախտը բերի` ձեզ փող չի մնա: Եվ ստիպված կլինեք իրական հարաբերություններ ունենալ այն անձանց հետ, որոնց նախկինում կարելի էր ուղղակի վճարել:

Եթե ձեր բախտը բերի, դուք կունենաք շատ մեծ գումարներ: Դուք կընկալեք հիասթափության խորությունը, երբ խարխլվի պատրանքն առ այն, որ երջանկությունը փողի մեջ է:

Եթե ձեր բախտը բերի, ոչ բոլորը ձեզ կսիրեն: Եվ դուք ստիպված կլինեք ներքին արժեհամակարգ ստեղծել: Իսկ բոլորին դուր գալու ցանկությունը բաց կթողնի ձեր կոկորդը:

Եթե ձեր բախտը բերի, մտերիմներիցդ մեկնումեկը երես կթեքի քեզնից, և դուք կգնահատեք երջանիկ պահերի գինը:

Եթե ձեր բախտը բերի, դուք դեմ առ դեմ կբախվեք ձեր սիրելիներին: Եվ կլինի երկու ճշմարտություն` նրանցը և քոնը: Եվ դուք կզգաք տարածության զնգոցը, որն առաջանում է առանձին տիեզերքների թեթևակի շփումից:

Եթե ձեր բախտը բերի, դուք կարող եք այս ամենին դիմակայել` գտնելով ինքներդ ձեզ վերափոխելու ճանապարհը:

Ձեր մեջ զգացեք այն ներքին ալքիմիան, որը ցավից գեղեցկություն է կերտում, չարությունից` խոնարհություն, վախից` ձեռքբերում, իսկ ուրախությունից` ոգեշնչող օրինակ: Մեղքը և ամոթը (ինչպես հավաքարարն է ավլում հին աղբը) հոգին մաքրում է, իսկ սպիներից գոյանում են դռներ…

Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին…

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Ես գիտեմ` հիմա կարդում ես այս տողերը»

Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

Նկարի հեղինակ`  Նինո Չակվետաձե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի…»

  1. Уведомление: Դա միայն քո ուղին է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մտերմության մանիֆեստ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ամենամութ պահը լուսաբացից առաջ է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ժամանակից և ուշադրությունից բացի մենք ոչինչ չունենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Լսիր ինքդ քեզ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Լսիր ինքդ քեզ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Ամենամութ պահը լուսաբացից առաջ է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s