Դե՛, արդեն գիտեք` մեր չարուկ Արեգն էնքան է մեծացել, որ բանակ է գնացել: Հա, լավ է արել, որ գնացել է ու շատ էլ լավ է արել, որ հումորն էլ հետն է տարել:
Բանակ գնալուց մի քանի օր հետո զգուշորեն հարցնում եմ.
-Տղե՛ս, լսել եմ տանկային զորամասում ես հայտնվել: Բալե՛ս, գլուխ կհանե՞ս էդ տանկերից:
Արեգ դու Արեգ, ի՞նչ պատասխանի, որ լավ լինի.
-Մամ ջան, արխային: Ես պապիի չըխկլտիկ 24-ն եմ քշում, տանկն ինչ ա, որ գլուխ չհանեմ:
Արեգը քմահաճ ուտողներից է, ամեն ինչ չէ, որ ուտում է: Սկզբում համառորեն թաքցնում էր, որ սոված է մնում, համբերեց-համբերեց ու մի օր էլ պոռթկաց.
-Հա՛, բայց ես ինչքա՞ն կարամ պյուրե ուտեմ, ես հո Լիլոն չեմ (պյուրեն աղջկաս` Լիլիթի սիրած ուտելիքներից է. ինչքան տաս` կուտի):
Բանակ գնալու օրը բժշկական հանձնաժողովը պարզեց, որ մեր տղան տախիկարդիա ունի. սիրտը սովորականից արագ է բաբախում:
Խոստովանում եմ.
-Բալե՛ս, ես էլ ունեմ սրտի տախիկարդիա, հավանաբար քեզ է անցել:
Արեգը դինջ-դինջ պատասխանում է.
-Պարզ ա…, քեզնից երբ եմ խեր տեսել, որ հիմա տեսնեմ:
Շարունակում եմ.
-Ես էլ ունեմ, իմ հայրն էլ է ունեցել, Սարգիս պապս էլ: Չվախենա՛ս, տղես:
Արեգի պատասխանը.
-Էլ ինչի եմ վախենում, թող ինքը ինձնից վախենա: Ես մենակ… քեզնից եմ վախում:
Սա ասում է, հետն էլ մի մեծ գլուխ սմայլիկ է ուղարկում` մինչև ականջները բաց բերանով:
Էսպիսի անկարգ Արեգ…
Հետգրություն
Ի դեպ, զորամաս հասնելուն պես Արեգին ուղարկեցին լրացուցիչ բուժզննման, օրեր շարունակ հետևողականորեն ստուգեցին: Ոչ մեկին չենք ճանաչում ու ոչ էլ տեսել ենք, բայց և այնպես, շնորհակալություն զորամասի հրամատարությանը` ցուցաբերած ուշադրության համար:
Astvac qaxcr achqov naji mer Herosnerin.lineq amporcanq
Snorhakal enq
НравитсяНравится 1 человек
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բանակային հումորներ Արեգից 2 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նամակ Ձմեռ պապին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բանակային մանրապատումներ 3 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բանակային մանրապատումներ 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Իմ զինվորը վերադարձավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)