Բանակային մանրապատումներ 2

21427470_1108922069245050_6302578694130901168_o

Ասել եմ, չէ՞` միասին ենք ծառայելու, որովհետև էդ մենակ մարդու բան չի: Փաստորեն, Արեգը հայրենիքին է ծառայում, մենք էլ՝ Արեգին:

Ծառայության առաջին օրերն են: Արեգին հարցնում եմ.

-Բալես, դե՛, պատմի՛ր՝  ի՞նչ ես անում:

-Ամեն առավոտ տղերքով բռնոցի ենք խաղում. վազվզում ենք իրար ետևից, բայց հըլը որ չենք բռնում իրար: Հագիս զինվորական համազգեսը մեկ-երկու համար մեծ է, որ առավոտները վազում եմ, քամին մտնում է մեջը, ինձ օդ է բարձրացնում ու պարաշուտի նման սկսում եմ սավառնել: Հա՛, սապոգներս էլ են մեծ: Ես հենց գիտեի մթնոլորտային ճնշումը մարդու ողնաշարի վրա է ազդում, բայց էստեղ պարզեցի, որ հեչ էլ չէ, ճնշումը ազդում է զինվորի սապոգների կրունկների վրա ու քաշում ներքև: Էլ ի՞նչ ասեմ: Հա, փորձում եմ «սիրածս» բաները ուտել, հըլը որ չի ստացվում, վախենամ՝ ոչ էլ ստացվի: Ընենց որ ամեն ինչ կարգին է, մամ ջան, չմտածե՛ս:

Մի ամիս անցնելուց հետո Արեգին ասում եմ.

-Երբեք որևէ բան չեմ պահանջել հայրիկից, բայց ոնց որ թե ժամանակն է, որ ուզեմ: Մեզ ավտոմեքենա է պետք, որ գանք քեզ մոտ:

Արեգն ուրախացավ այդ նորությունից: Որոշ ժամանակ անց զանգում եմ.

-Արեգ ջան, գիտե՞ս…

Չեմ հասցնում խոսքս շարունակել՝ Արեգը ուրախացած ընդհատում է.

-Մա՜մ, պապան ավտո՞ է առել:

-Չէ՛, բալես, հեծանիվ է առել:

Դադար…ու Արեգի ձայնը.

-ԻԻԻԻ, գժո՜ւկը:

Էլի դադար ու լսում եմ Արեգի մտահոգ ձայնը.

-Որ պապան սերը գցեց հեծանիվին, դժվար թե էլ ավտո առնի, մամ ջան, հույսդ կտրի:

Արեգին վրա-վրա հարցեր եմ տալիս.

-Արեգ ջան, ո՞նց ես, ի՞նչ ես անում, հաց կերե՞լ ես, հո չես մրսում, հո ոչ մի տեղդ չի ցավում, հո…

Արեգը դիմացավ-դիմացավ ու …էլ չդիմացավ.

-Մա՛մ, բայց ես չէի պատկերացնի, որ դու էդքան ղզիկ ես: Հերիք է քույրիկավարի բաներ ասես ու անես, վե՛րջ տուր, քեզ չի սազում: Դե, որ էսքանը ասեցի, մի բան էլ՝  աշխատեք ինձ մոտ ուշ-ուշ գալ, թե՞ գիտես ես մյուսներից լավ տղա եմ…

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև` «Բանակային մանրապատումներ 1»

Լուսանկարը՝ Արեգ Գևորգյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Բանակային մանրապատումներ 2

  1. Уведомление: Նամակ Ձմեռ պապին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    Անդրադարձ ֆեյսբուքյան բանակային այն թեմային, ըստ որի, մեր զինվորները դիրքեր բարձրանալուց առաջ գումար են հավաքում` հետները ուտելիք, ավելի ճիշտ` քաղցրավենիք տանելու համար: Թույլ տվեք հարցնել` իսկ ինչո՞ւ չպիտի տանեն որ: Եվ ո՞վ ասաց, որ իմ զինվոր տղայի հա-ն ու չէ-ն հենց միայն պետության պարտականությունն է: Եվ, վերջապես, ո՞վ իրավունք ունի ինձ` որպես ծնողի, արգելել իմ տղային մի քանի ամիսը մեկ ինչ-ինչ բաներ ուղարկել, օրինակ ասենք` շոկոլադ կամ օծանելիք: Թե՞ ամեն մեկի սիրած օծանելիքն ու նախընտրած շոկոլադն էլ պիտի ՊՆ-ն ապահովի: Կներեք, բայց ես այդպես չեմ մտածում:

    Нравится

  3. Уведомление: Բանակային մանրապատումներ 3 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Բանակային մանրապատումներ 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Իմ զինվորը վերադարձավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s