Գետը` Եփրատ կամ Եդեմաբուխ

69512696

Եվս մեկ սպասված ճամփորդություն, որը հավակնում է իրականություն դառնալ: Առաջ Աստված:

Տարիներ առաջ, երբ Համշեն էինք գնում, Արդվինի մոտակայքում հանդիպեցինք Ճորոխ գետին: Ասեմ, որ բավականին տպավորիչ գետ է: Մինչև հիմա հիշում եմ՝ այդ պահին կայծակի արագությամբ մտքովս անցավ. «Եթե այս գետը ինձ այսքան տպավորեց, տեսնես՝ ինչ կզգամ, երբ տեսնեմ Եփրատը»:

Խոստովանում եմ` ես սեփական զգացողությունների և մտքերի հետևից գնացող մեկն եմ: Եթե մի բան մտքովս անցնում է, սկսում եմ «փորփրել» ներսս` փորձելով գտնել պատասխաններ…

Հասկանալի է, չէ՞, որ այս ճամփորդությունն ինձ համար, նախ և առաջ, կարևորվում է Եփրատ գետը տեսնելու մեծագույն ցանկությամբ: Դե, ինչ, եթե այդքան շատ եմ ուզում տեսնել այդ գետը, ուրեմն…իզուր չէ, որ ուզում եմ տեսնել: Սկսենք հասկանալու գործընթացը: Սկսեցի՛նք:

Ընդունված է ասել, որ Եփրատը աստվածաշնչյան գետ է, այսինքն՝ Եփրատի մասին Աստվածաշնչում հիշատակվում է, ընդ որում, հաշվել և ասում են՝ 25 անգամ: Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ կամ պարզապես Գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Անվանումն ունի արամեական ծագում, արամեերեն ephrat բառացի նշանակում է «քաղցրահամ ջուր»։ Հայկական աղբյուրներում այն հիշատակվում է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ անուններով։

Եփրատը Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ երկարությամբ: Սկիզբ է առնում ներկայիս Թուրքիայի արևելքից և հոսում դեպի Պարսից ծոց։ Գետի ներկա հունը գտնվում է հին հունից դեպի արևմուտք՝ անցնելով հարթավայրերով։ Այդ իսկ պատճառով, երբեմնի գետեզրյա քաղաքներն այժմ գետից 5-6 կմ արևելք են ընկած։ Ասորիք տանող ճանապարհն անցնում էր Եփրատով հյուսիս՝ մինչև Քարքամիս (Կարքեմիշ), այնուհետև թեքվում հարավ՝ դեպի Դամասկոս, Իսրայել և Եգիպտոս։ Եփրատը կապվում է նաև Բաբելոնյան աշտարակաշինության հետ (այստեղ է գտնվում Բաբելոնի պատմական տարածքը):

Ըստ աստվածաշնչյան, ինչպես նաև իսլամական մարգարեությունների` աշխարհի կործանման նախանշանները կերևան այստեղ. Եփրատի ջրերը կանգ կառնեն, տեղում կբարձրանան ոսկե լեռները և կհոսի արյուն, շա՜տ արյուն…

Մի բան էլ` Եփրատը ընդունված է համարել Մերձավոր Արևելքի սիմվոլը: Տարածք, որտեղ այսօր բախվում են գերտերությունների շահերը: Այդ իսկ պատճառով, այս գետը վերջին ժամանակները հայտնվել է նաև աստվածաբանների և քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում:

Հաջորդիվ` Ներսես Շնորհալու հետքերով. Հռոմկլա

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

12 отзывов на “Գետը` Եփրատ կամ Եդեմաբուխ

  1. Уведомление: Ներսես Շնորհալու հետքերով. Հռոմկլա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայրենագիտական ճամփորդություն Կիլիկիա-Կապադովկիա — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Կապադովկիա (Գամիրք) և Կեսարիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Սեբաստացիական մեդիադարակ

  7. Уведомление: ՀՌՈՄԿԼԱ ՀՌՈՄ-ՔԱՐ, ԿԼԱՅՆ ՀՌՈՄԷԱԿԱՆ — Пьер Огюст Ренуар: «Боль проходит, а красота остается»

  8. Уведомление: Կիլիկիա — Մեդիամանկավարժական բլոգ

  9. Уведомление: Կիլիկիան այսօր (հետադարձ հայացք) — Ուսումնական բլոգ

  10. Уведомление: Ներսես Շնորհալի (հոդվածը մշակման փուլում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: Ներսես Շնորհալի․ հոգևոր Հայաստան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ներսես Շնորհալի․ հոգևոր Հայաստան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий