Հովհ. Թումանյան «Զինվորագրվել են…»

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե շարունակ չհուզեր,չհետաքրքեր ու չկապեր իրեն ու իր գործերին՝ ստիպելով նորից ու նորից կարդալ ու կարդալ: Ամեն անգամ էնպիսի մի բան ես գտնում, որ քեզ ու քեզ, եսիմ որերորդ անգամ զարմանքից քար ես կտրում՝ ոնց կարող էի սա չիմանալ կամ չկարդալ, կամ էլ կարդալուց ուշադիր չլինել…

Ինչպես միշտ` թումանյանավարի դիպուկ և ինչպես միշտ` արդիական: Խնդրեմ` «Այսպես, չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք. տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, եւ մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»:

Զինվորագրվել են…

Գաղափարները մեծ բաներ են: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։

Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։ Այո՛, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես մեծ ծովի մեջ ու էս տեսակ, մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ո՛չ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել՝ գաղափարագար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչքան խելացիի հանդեպ խելագարը։

էս տեսակ մարդիկ ո՛չ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս, և հավատալով, թե իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան ու գարշելի արարածներ. մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ:

Եթե հոգևորական է` լինում է մոլեռանդ, անգիր արած դուրս է տալիս ավետարանի նախադասությունները, որոնք ոչ մի կապ չունեն իր սրտի հետ, իր ներքին մարդու հետ, և մի սպանաներ ասելով միշտ կարող են ինկվիզիցիա սարքել:

Եթե սոցիալիստ է` անգիր գիտի ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի թե ո՛ւմ, որտե՛ղ, ի՛նչ պետք է ասի ինքը, դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջ ի վերջո տեռորն է իր իդեալը` անհատական թե մասսայական, իբրև իր ներքին անկորողության ապոֆեոզը:

Աղբյուր` Հովհաննես Թումանյան, ԵԼԺ, հատոր 9, էջ 301

Հովհաննես Թումանյան, «Զինվորագրվել են…», 1918թ.

Կարող եք ծանոթանալ նաև  «Թումանյան» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s