Գրիգոր Տաթևացի «Խաչը կենաց ծառ է ամենքի համար»

chywxwh6p110qemgegqw.jpg

Մայիսի 19-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևան տոնը: Ըստ սուրբ հայրերի, խաչի խորհուրդը Աստծո և աշխարհի հետ հաշտ ապրելն է:

Սուրբ Գրիգոր Տաթևացի

…Ինքն Աստվածորդին` Միածին Բանը, որ մարմնով հայտնվեց երկրի վրա,Կենաց փրկական խաչի միջոցով մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, փրկություն և սրբություն: Արդ, այս չորս բառերը ցույց են տալիս Քրիստոսի խաչի չորս փրկական ներգործությունները: Քանզի Ինքը` Քրիստոս, մեզ համար իմաստություն եղավ Ադամի տգիտության փոխարեն, որը չհնազանդվեց պատվիրանին: Եղավ արդարություն, քանզի մեզ ազատեց մեր նախնիներին տրված անեծքի դատավճռից: Փրկություն եղավ մահից ու ապականությունից, քանզի մարդու հոգին գերված էր դժոխքի մեջ, իսկ մարմինը` գերեզմանին: Եվ քավելով մեր մեղքերը` եղավ սրբություն, ինչպես գրված է. «Մեր մեղքերը սրբելով` նստեց Մեծության աջ կողմում` բարձունքներում» (Կողոսացիներ Գ 1):

Խաչը մեզ համար իմաստություն է իր զորությամբ, որովհետև այն տեսնելով՝ նրանից անբաժան ենք ճանաչում Խաչվածին, ինչպես Ինքն ասաց. «Այս է Իմ հանգիստը հավիտյանս հավիտենից, սրանում պիտի բնակվեմ, քանզի սիրեցի այն» (Բ Օրինաց ԻԱ 23): Տեսնելով խաչը՝ իմանում ենք, որ Խաչվածը նրա վրա է անմեղ մարմնով՝ ոչ թե Իր պարտքերի, այլ մեզ համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և մահվանից փոխի դեպի կյանք: Նրա վրա Խաչվածը միաժամանակ անմահ է և մեռած, այսինքն՝ մեռած է մարմնով, իսկ Աստվածությամբ կենդանի է… Տեսնելով խաչը՝ նաև գիտակցում ենք, որ հավատացյալներս նույնպես Նրա մահը և անմահությունը կրում ենք մեր մեջ, քանզի հավատով Նրան պատսպարվելով և Նրա հետ խաչվելով՝ մեռնում ենք մարմնով և կենդանանում հոգով…

Խաչն արդարություն է մեզ համար իր նյութի շնորհիվ, որովհետև Աստված խոստացավ մարդուն, որ Կենաց ծառից ճաշակելով՝ նա կանմահանա: Եվ քանի որ չկերավ, արդարապես վերստին Կենաց խաչի փայտով անմահացրեց մարդկանց: Եվ որովհետև սատանան փայտի միջոցով հաղթեց մարդուն, իրավամբ նույն փայտով էլ Տերը հաղթեց մեզ հաղթողին: Մարդն ընկավ և մեռավ ծառի ու նրա պտղի պատճառով (Ծննդոց Գ 6-7), ուստի արդարացի էր, որ նա փայտով էլ կանգնեցվեր ու կենդանացվեր… Այսպես քառակի արդարությամբ՝ փայտն ընդդեմ փայտի, հաղթությունը՝ հաղթության, կյանքն ընդդեմ մահվան և պարգևները խոստման դիմաց արդարապես կատարելով՝ Կենաց և Անմահության փայտը արդարություն է մեզ համար:

Իր քառաթև ձևով խաչը փրկություն է մեզ համար, քանզի այն խորհրդանշում է Քրիստոսի չորս բարերարությունները. խաչի վերին մասը ցույց է տալիս երկնքի արքայության բացվելը, ստորին մասը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս աոաքինությունները, որոնց վրա պետք է տարածել մեր ներքին մարդուն, վերին մասը նշանակն է սիրո, ստորինը՝ խոնարհության, աջը՝ հնազանդության, իսկ ձախը՝ համբերության: Խաչի գլուխը և պատվանդանը խորհրդանշում են նրա վրա խաչված Քրիստոսի Աստվածությունը և մարդկությունը, աջը՝ արդար հավատացյալներին տրվող շնորհները, իսկ ձախը՝ մեղավորներին ու անհավատներին սպասվող պատուհասը:

Խաչը, մահվան գործիք լինելով, մեզ համար սրբություն է: Խաչափայտը, որ նախկինում մահապատժի և անեծքի գործիք էր, Քրիստոս մեզ համար կենաց և օրհնության միջոց դարձրեց՝ մեզ գնելով Օրենքի անեծքից՝ անեծք լինելով մեզ համար: Եվ մեր մեղքերը սրբելով՝ արդարացրեց մեզ քառաթև խաչի վրա Իր անմեղ Պատարագով, ինչպես որ Հին Ուխտի գառն էր քառակողմ սեղանի վրա: Եվ սրբութունն Ինքը Քրիստոսն է, Ում Հայրը սրբացրեց և առաքեց աշխարհ: Արդ, Սուրբ և Անարատ Մարմնով Նա միացավ խաչափայտին ու սրբեց այն՝ մեզ տալով այն որպես սրբության միջոց ընդդեմ դևերի, մեղքերի, հիվանդությունների և այլ պղծությունների…

Խաչը սրբություն է մեզ համար, քանի որ Սուրբ Հոգին նրա սրբությամբ պարգևվեց մեզ, որովհետև քանի դեռ Հիսուս փառավորված չէր, Հոգին էլ չկար: Այն Սրբության Հոգին, որն Աստված սկզբում փչեց մարդու երեսին, և նա կենդանացավ շնորհներով, սակայն մեղքի հետևանքով վերցրեց մարդկանցից նրանց մարմին լինելու պատճառով, և խաչի միջոցով Իր Հարությունից հետո Տերը վերստին փչեց աոաքյալների վրա՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին»: Ապա բարձրացավ Հոր մոտ և Նրան հաշտեցրեց մարդկանց հետ՝ իբրև Իր մահվան ու չարչարանքների պարգև աշակերտներին առաքելով Սուրբ Հոգին, որ խաչանման և հրեղեն լեզուներով իջավ նրանց վրա:

Սուրբ Գրիգոր Տաթևացի

Աղբյուր` qahana.am

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Կարող եք ծանոթանալ նաև` 

Գրիգոր Տաթևացի «Հայր մեր» աղոթքի մեկնությունը»

Գրիգոր Տաթևացի «Հավատամք»

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Գրիգոր Տաթևացի «Խաչը կենաց ծառ է ամենքի համար»

  1. Уведомление: Սուրբ Խաչի երևման տոն (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s