Ըստ Աստվածաշնչի` «Հիսուս ծնաւ Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքին մեջ»: Քրիստոս ծնվեց այն տեղում, որտեղ թաղված էր նախամայրը` Եվան, և խաչ բարձրացավ այնտեղ, ուր թաղված էր նախահայրը` Ադամը:
«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն, իսկ Սբ. Հարություն տաճարը` Երուսաղեմի սիրտ:
Տաճարի այժմյան տեսքն իր նրբահյուս կամարներով ու ճարտարապետական կառույցով մեզ է հասել 12-րդ դարից. մինչ այդ սրբավայրը բաղկացած է եղել երեք առանձին մասերից` ս. Գողգոթան, ս. Գերեզմանը և Խաչի գյուտի վայրը, որոնք պարզ ու անպաճույճ, այդ օրհնյալ տեղերին արդեն ոչ վայել մատուռներ էին:
Սուրբ Հարության տաճարի բարենորոգումը սկսել և ավարտել է ազգությամբ հայ Մելիսանտ թագուհին` ֆրանսիացի թագավոր Ֆուլք Անժուի կինը: Ըստ պատմական տեղեկությունների, Մելիսանտ թագուհին սերում էր Մալաթիայի իշխանական տներից: Ֆրանսիացի պատմաբան Գիյոմ Տիվրացին գրում է, որ այդ «գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի» հայուհին այնքան հարգելի ու սիրելի էր իր ամուսնուն, որ առանց նրա խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ ամենաբարձրաստիճան ընդունելություններն առանց կնոջ ներկայության չէին կայանում: Այս շնորհաշատ հայուհու ամենանշանակալից գործը դարձավ սուրբ Հարության տաճարի բարենորոգումը, որը տևեց 20 տարի: Թագուհու ջանքերով հայերը սուրբ Հարության տաճարում կամաց-կամաց հաստատուն դիրք գրավեցին:
Հայերի դիրքերը, արդեն օրենքով, ամրագրվում են 1852թ.-ին, երբ թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվում է պայմանագիր, որի համաձայն վեց ուղղությունները` ուղղափառները, կաթոլիկները, սիրիացիները, հայերը, ղպտիներն ու եթովպացիները միմյանց միջև բաժանում են Տիրոջ Գերեզմանի Տաճարի յուրաքանչյուր սանտիմետրը: Սալահ էդ-Դինի կնքած հավատարմագրով Երուսաղեմի հայոց եկեղեցին անձեռնմխելիության իրավունք էր ձեռք բերում և արդեն իրավաբանորեն ստանձնում Փրկչի գերեզմանի պահապանի պատվավոր դերը: Սուլթանը պատճառաբանում է, որ հիմք է ընդունել ավելի վաղ`626թ. և 636թ.-ին Երուսաղեմի` (Սուրբ քաղաքը մոտավորապես 80 անգամ ձեռքից ձեռք է անցել և բազմիցս ավերվել) ազգությամբ արաբ տիրակալ Մուհամեդի և Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամի միջև կնքված հավատարմագիրը, որի մասին վկայակոչում է Զեքի Ալ-Դին արաբական պատմիչը: Ըստ Զեքի Ալ-Դին արաբագիր պատմիչի տեղեկությունների համաձայն, Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամ արքեպիսկոպոսը տեսնելով Սուրբ Երկրում Մուհամմեդի աճող զորությունը, 626 թվականին անձամբ այցելում եւ տեսակցում է նրան, մարգարեից ստանալով բարեհաճ վերաբերմունք Երուսաղեմի հայ բնակչության նկատմամբ: Իսլամի հիմնադիրը հընթացս հանդիպման ընդունում է մի հաստատագիր վճիռ, ըստ, որի ապահովում էին Երուսաղեմի Հայոց Եկեղեցու իրավունքները:
Ստորեւ ներկայացնում եմ արաբագիր պատմիչի հաղորդած Հաստատագիրը. «Ես Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե եւ առաքյալ Աստուծո, Աբրահամ պատրիարքին եւ Երուսաղեմ ու Դամասկոս ու Արաբիո մյուս սահմանները գտնվող հայոց եպիսկոպոսներին ու վարդապետներին եւ իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղիմա մեջ բնակվող եթովպիացիներին, ղպտիներին ու ասորիներին շնորհեցի բոլոր իրենց վանքերը, եկեղեցիներն ու դպրոցները, կալվածներն ու արտերը: Ես Աստծո առաքյալ, վկայությամբ Աստուծո, ինչպես նաեւ մոտս եղող բոլոր այր եւ կին մարդկանց խղճի վկայությամբ, խոստացա եւ տվի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները՝ Սուրբ Հարության տաճարը եւ Սուրբ Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ Սուրբ Քաղաքի հարավկողմի դիմացն է եւ Սիոնի վանքի մոտ, տվի նաեւ Ձիթենիի վանքը եւ Քրիստոսի բանտի վանքը, Բեթղեհեմի եկեղեցին եւ Սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները եւ Սուրբ Հարության տաճարի ետեւի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ վերնահարկով ու ներքնահարկով եւ Քրիստոսի գերեզմանը,ուր լույսն են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռներն ու ձորերը, կալվածներն ու ստացվածքները նրանց տվի՝ Աստուծո առաքյալի ու բոլոր մուսլիմ հավատացյալների վկայությամբ»:
Մուհամեդի կողմից տրված փաստաթղթի բնագիրը չի պահպանվել, որը թերևս կարող էր կասկածի տակ դնել այդ արտոնագրի գոյություն ունենալու հարցը, եթե Երուսաղեմի պատրիարքարանում պահպանված չլիներ այդ արտոնագրի պատճեն:
Ըստ «Ստատիկոնի»` եկեղեցական իրավունքները ենթակա են պահպանման ամենայն մանրամասնությամբ ու խստությամբ: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր տարածքը և աղոթքի իր ժամերը և իրավունք չունի խանգարել մյուսներին:
Սուրբ Հարության տաճարում հայ առաքելական եկեղեցին պատարագ մատուցելուց հետո թափորով գնում է դեպի Քրիստոսի գերեզման, որտեղ պատարագ մատուցելու իրավունք ունեն միայն հայերը, հույները և կաթոլիկները:
Թափորի արարողություն Ս. Հարության տաճարում. Գողգոթա
Սուրբ Հարություն տաճարում մոտ 10-12 մետր խորությամբ մի խորան կա, որը հայ եկեղեցու սեփականությունն է: Ըստ ավանդության, այդ խորանի տեղում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը, հետո միայն մոտեցել Քրիստոսի գերեզմանին: Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի Գրիգոր Լուսավորչի սրահին կից: Նույն փոսի մեջ` այդ խորանի կողքին, թաղված են Քրիստոսի և երկու ավազակների խաչափայտերը:
Թափորի արարողություն Ս. Հարության տաճարում. Գրիգոր Լուսավորիչի խորան
Ս. Հարություն տաճարը հրեաների համար համարվում է «սրբության սրբոց», այն կառուցվել է Դավթի որոշմամբ. «տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակավոր»: Իսկ տաճարը կառուցել է Սողոմոնը և հրեաների գլխավոր սուրբ մասունք հանդիսացող տապանը նրա կառավարման տարիներին տեղադրվել է հենց այս տաճարում:
Սուրբ քաղաքի` Երուսաղեմի Աստծո տան` Սուրբ Հարություն տաճարի մասին խոսվում է նաև աստվածաշնչյան մարգարեություններում: Ըստ այդ մարգարեությունների, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են այս տարածքում:
Օգտագործված պաշարներ
Աստվածաշունչ, Մատթէոսի Ավետարան
Գրիգոր Տաթևացի «Եսայու մարգարեության մեկնություն»
Պատմական մարգարություններ «Նաէէի որդի Հեսուի գիրքը»
BBC գիտահանրամատչելի հաղորդաշար
Տեր Մեսրոպ քահանա Երիցյան «Իսլամի ռահվիրա Մուհամմեդ մարգարեն և հայերը»
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Քրիստոսի հետքերով. ուխտագնացություն Երուսաղեմ
Ուխտավորի ուղեցույց
Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նավակատիք Սուրբ Խաչի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Իսլամի ռահվիրա Մուհամմեդ մարգարեն և հայերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բրազիլիայում կկառուցվի Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բրազիլիայում կառուցվել է Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Քրիստոսի հետքերով` ուխտագնացություն Երուսաղեմ — Հոգեւոր Հայաստան
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ուխտագնացություն Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ասացեք, խնդրեմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գալստյան կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր մտորումներ. Ավագ երկուշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր մտորումներ. Ավագ երկուշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ