Օշո «Ես այստեղ եմ ձեր պատճառով, իսկ դուք` իմ»

5493ded8963710f6031a009de75c3c78

Ի՞նչն է ձեզ անհանգստություն պատճառում: Այն, թե ինչպիսի տպավորությո՞ւն եք թողնում ուրիշների վրա: Բայց ինչո՞ւ են ձեզ հուզում ուրիշները, ընդ որում, հուզում են այնքան, որ ապրելը դժվարանում է: Յուրաքանչյուրին հետաքրքրում է, թե իր մասին ինչ են մտածում շրջապատի մարդիկ: Ոմանք անհանգստացնում են ձեզ, ոմանց էլ դուք եք անհանգստացնում…

Մի անգամ, Մոլա Նասրեդինը տուն էր վերադառնում: Ճանապարհին մարդ չկար, արևը մայր էր մտել, և սկսել էր մթնել: Մոլա Նասրեդինը վախեցավ, երբ տեսավ իր կողմը եկող մարդկանց մի խմբի: Նա մտածեց. «Նրանք պետք է որ թալանչիներ լինեն … ինձնից բացի այստեղ ոչ ոք չկա»: Նա վախից ցատկեց մոտակայքում գտնվող պատի վրայով`​ հայտնվելով գերեզմանոցում: Նասրեդինը գտավ նոր փորված գերեզմանափոս և մի կերպ զսպելով դողը` տեղավորվեց այնտեղ: Նա փակեց աչքերը և սկսեց սպասել մինչև մարդիկ կանցնեին: Սակայն մարդիկ նկատել էին, որ ինչ-որ մեկը գալիս էր ճանապարհով:

Մոլա Նասրեդինն այնպես անսպասելիորեն ցատկեց, որ նրանք նույնպես վախեցան. «Բանն ինչո՞ւմն է: Ինչ-որ մեկը թաքնվեց, չլինի՞ ինչ-որ դավադրություն է ծրագրել»: Եվ նրանք էլ թռան պատի վրայով: Այժմ Մոլան համոզվեց. «Ես ճիշտ էի: Ճիշտ էի կարծում, որ այս մարդիկ վտանգավոր են: Ու, քանի որ գնալու տեղ չունեմ, ես ուղղակի մեռած պիտի ձևանամ»: Եվ Մոլան ձևացրեց, թե մեռած է: Նա պահեց շունչը, չի՞ կարելի, չէ՞, թալանել կամ սպանել արդեն մեռած մարդու:

Սակայն մարդիկ Մոլայի ցատկելը տեսել էին, և այդ փաստը նրանց խիստ անհանգստացնում էր: «Նա ինչո՞ւ այդպես վարվեց»: Նրանք հավաքվեցին գերեզմանի շուրջը, նայեցին Նասրեդինին և հարցրին. «Ի՞նչ է այս ամենը նշանակում: Ինչո՞ւ ես դու այս փոսի մեջ»:

Մոլան բացեց աչքերը, նայեց մարդկանց և հասկացավ, որ վտանգ չկա և ծիծաղելով պատասխանեց. «Հա՛, լավ հարց է, շատ փիլիսոփայական հարց է: Դուք հարցնում եք ինձ, թե ինչու եմ ես այստեղ, իսկ ես ուզում էի իմանալ, թե ինչու եք դուք այստեղ: Ես այստեղ եմ ձեր պատճառով, իսկ դուք` իմ պատճառով»:

Սա վտանգավոր շրջան է. դուք վախենում եք ուրիշներից, ուրիշները վախենում են ձեզնից, և ձեր ամբողջ կյանքը դառնում է խառնաշփոթ: Դադարե՛ք մասնակցել այս անհեթեթությանը, դո՛ւրս եկեք այդ վտանգավոր շրջանից. մի՛ վախեցեք շրջապատից: Ձեր կյանքը բավական է, այնպես որ, մի անհանգստացեք ուրիշների համար:

Հավատացնում եմ ձեզ` հենց դուք կարողացաք անհոգ ապրել, ձեր կյանքը կծաղկի, այդ ժամանակ էլ դուք կարող եք ձեր ունեցածը կիսել ուրիշների հետ: Դուք ուզում եք կիսել և, դուք կարող եք ուրիշներին տալ շատ ավելին, միայն թե սկզբում դուք պիտի դադարեք մտածել ուրիշների մասին և այն մասին, թե ինչ են նրանք մտածում ձեր մասին:

Աղբյուրը`  Ошо «Когда туфли не жмут»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Օշո «Ես այստեղ եմ ձեր պատճառով, իսկ դուք` իմ»

  1. Уведомление: Ես այստեղ եմ ձեր պատճառով, իսկ դուք` իմ — Նանե Այնթաբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s