Առակ թափառականի և համաճարակի մասին

15135744_1079897265461145_2977161387827779786_n

Սոցցանցերը և հեռուստատեսութունը կրկնում են թափառականի և համաճարակի մասին միևնույն առակը:Կրկնում են ինչպես մանտրա՝  հազար անգամ: Ահա այդ առակը: Մի թափառական գնում էր, հանդիպեց Համաճարակին: Եվ Համաճարակը ասաց թափառականին, որ գնում է մեծ քաղաք և, որ ինքն ավելի քիչ մարդ կսպանի, քան Վախը: Վախը Համաճարակից վտանգավոր է: Վախը մարդկանց ավելի է սպառնում, քան Համաճարակը:

Դե՛, արդեն մի տեսակ հոգնեցուցիչ է այս առակը հարյուրերորդ անգամ լսելը՝ ձանձրալի է և նյարդայնացնող; Դե՛ հա, մի կողմից վախն այրում է մարմնի էներգիայի պաշարները և ձգում է վատը: Ինչ ճիշտ է՝ ճիշտ: Նա, ով ուժեղ վախ է զգում, չի կարող ճիշտ գործել և պայքարել:

Բայց հետաքրքիր մի փաստ էլ կա: Մեծ Համաճարակի ժամանակ որոշ առաջադեմ մարդիկ պնդում էին, որ վարակի դեմ հիմնական միջոցը դրական վերաբերմունքն է և, որ զվարճությունները և ուրախությունը հեռացնում են վարակը: Ուղղակի պետք է ուրախանալ, պարել և մեկը մյուսին հյուր գնալ, քանի որ կառավարությունը խուճապի պատճառով թատրոնները և դիմակահանդեսները փակել է:

Եվ լավատես քաղաքացիները սկսեցին իրար այցելել: Պարում էին և ուրախանում: Միայն թե օր օրի հյուրերի թիվը քչանում էր: Տանտերերը նույնպես սկսեցին նվազել: Չնայած տրամադրությունը բացառապես լավատես էր, իսկ տիրապետողը՝  դրականը:

Արի կլինի, այսօր մենք ձեզ հյուր գանք, իսկ վաղը՝ դուք մեզ: Իսկ, հետո բոլորովս միասին կայցելենք հարևաններին, նրանք հաստատ ձանձրացած կլինեն, արդեն մի շաբաթ է՝ ինչ տնից դուրս չեն եկել: Երաժշտություն էլ չի լսվում: Վերցնեք երաժշտական մի որևէ գործիք, և գինի, գնանք նրանց ուրախացնելու:

Այսպես լավատեսները… տարածեցին վարակը: Դե՛, որովհետև բանը միայն տրամադրությունը չէ, ոչ էլ անգամ՝ լավատեսական տրամադրությունը:

Անհրաժեշտ է պահել անվտանգության ողջամիտ միջոցներ՝  գումարած չափավոր անհանգստություն և դրական տրամադրվածություն: Ահա սա է խելացի վարքագիծը: Այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ զվարճություններն ու խնջույքները թող առայժմ սպասեն:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Առակ թափառականի և համաճարակի մասին

  1. Уведомление: Առակ թափառականի և համաճարակի մասին — Նանե Այնթաբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s