Ջո Նավարոն ФБР նախկին լրտես է, ոչ վերբալ հարաբերությունների և ժեստերի լեզվի մասնագետ:
Ստորև ներկայացնում ենք Ջո Նավարոյի «Ես տեսնում եմ, թե դուք ինչ եք մտածում» գրքից մի հատված: Ըստ նրա դիտարկումների` մարդուն ավելի ճիշտ հասկանալու համար կարելի է հետևել ոչ վերբալ արտահայտչամիջոցների, այսինքն` կարդալ մարմնի լեզուն:
Եվ այսպես`
- Ինտոնացիա (հնչերանգ)/բառ-մարդն ասում է մի բան, մինչդեռ ինտոնացիան լրիվ այլ բանի մասին է խոսում: Օրինակ` մոնոտոն ձայնով խոսում է իր համար կարևոր զգացմունքների մասին:
- Բառ/էմոցիոնալ հոգեվիճակ -մարդն ասում է, որ ուրախ է քեզ տեսնելու համար, մինչդեռ նրա դեմքը դժգոհություն է արտահայտում:
- Գործողություն/կոնտեքստ (համատեքտ) -մարդը հասարակության մեջ հիստերիա է բարձրացնում:
- Հայտարարված (դեկլարատիվ) մտադրություններ / իրական արարքներ-մարդը հայտարարում է, որ մտադիր է ձեզ հետ համագործակցել, սակայն, իրականում պարբերաբար ուշանում է:
- Էմոցիոնալ հավասարակշռության խանգարում — եթե դուք էմոցիոնալ հավասարակշռության կտրուկ խաթարման զգացողություն ունեք խոսակցությունների, երկխոսությունների ժամանակ կամ լսելու, նայելու ընթացքում, դա հստակ ազդանշան է` դուք մանիպուլացիայի եք ենթարկվում:
- Եթե ձեզ հետ խոսելու ընթացքում անձը հեշտությամբ (առանց թույլտվության) մտնում է ձեր տարածք և դեմոստրատիվ կերպով անտեսելով պարկեշտության կանոնները` դիպչում է ձեզ, վերցնում է ձեզ պատկանող առարկաները, կոպտորեն է բացում-փակում ձեր փաստաթղթերի էջերը, տրորում է ձեր այցեքարտի անկյունը, ապա վստահորեն կարելի է արձանագրել` դրանք հոգեբանական մանիպուլյացիայի նշաններ են: Կարող է լինել և հակառակը` մարդն անհարկի հեռանում է կամ ձեզ անտեսում է հենց այն պահին, երբ դուք պատրաստվում եք խոսել: Ձեզ հարկավոր է լրացուցիչ հոգեուժեր ծախսել նրան մոտենալու և ձեզ լսելի դարձնելու համար:
- Ժամանակի անհիմն վատնում` որոշման ընդունման կամ դրա ձգձգման նպատակով: Որոշում ընդունեք հիմա, որովհետև վաղը… Հետաձգված որոշումը խոսում է այն մասին, թե որքանով է այն կարևոր ձեզ համար: Եթե դուք շտապեցնում եք մարդուն, նշանակում է` ցույց եք տալիս, թե որքան կարևոր է այն ձեզ համար և, որ դուք հետաքրքված եք, որ այդ որոշումը հնարավորինս շուտ կայացվի:
Աղբյուր` Джо Наварро, Марвин Карлинс- Я вижу, о чём вы думаете
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի