Երկարակեցության չորս կանոն

48215768_304889003476187_4190400871160348672_n

Ճապոնիայում շատ երկարակյացներ են ապրում, հատկապես՝ Օկինավեում: Բանը միայն այն չէ, որ այս շրջանում շատ են պատկառելի տարիքով մարդիկ, այլ այն, որ այդ մարդիկ կենսունակ են, ունեն ամուր առողջություն և պայծառ միտք: Չէ՞ որ գլխավորը հարյուր տարի ապրելը չէ: Կարևորը, որ այդ տարիքում էլ շարունակես մնալ լիարժեք անհատականություն և վայելես կյանքը: Գլխավորը՝ երջանիկ ծերություն մուտք գործելն է:

Երկարակյացները նունիսկ նշում են կյանքի այդ նոր շրջանի սկիզբը: Համարվում է, որ 60 տարեկան հասակում մարդն ասես նորից է ծնվում և նրա մոտ սկսվում է «ծերության մանկությունը»: Առջևում նոր կյանքն է: Եվ այն պետք է ապրել հնարավորինս երջանիկ:

Գիտնականները, շփվելով տարեց ճապոնացիների հետ, փնտրում էին երջանիկ ծերության՝  երկար, լիարժեք կյանքի գաղտնիքը: Նրանք այլ երկրներում, իհարկե, նույնպես ուսումնասիրում էին երկարակյացներին, ուղղակի վերջիններս հատկապես շատ են Օկինավեում և հատկապես երջանիկ են հենց այդ տարածքում ապրողները: Եվ գիտնականները բացահայտեցին երջանիկ երկարակեցության կանոնները. դրանք բավականին պարզ կանոններ են:

🔻«ռացիոնալ կտրվածության» կանոն: Սա այն է, երբ մարդը չի ապրում անցյալով և որպես օրինակ այն մշտապես չի մեջբերում: Նա մշտապես չի համեմատում քառասուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներկայի հետ. չի քննադատում՝ ասելով. «իսկ, ա՛յ իմ ժամանակներում դա այդպես չէր»:

Քանի որ անցյալով ապրելը և այն գովաբանելը մարդկանց մոտ, ովքեր քո ժամանակներում չեն ապրել, մշտապես բարձրաձայն հիշեցում է, որ Սիսեռ թագավորի օրոք ավելի լավ էր. սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մենակություն և ընկճվածություն տանող ուղիղ ճանապարհ:

Հարկավոր է ապրել այսօրով: Եվ ուրախանալ այն սակուրայով, որը ծաղկել է այսօր՝  նրա ծաղիկները չհամեմատելով վաղուց անցածի հետ: Ապրեք հիմա՛: Ուրախացե՛ք նրանով, ինչ ունեք այսօր: Խորհեք օրվա գեղեցկության մասին և մտքի ուժով հրաժարվեք անցյալից:

🔻Հարկավոր է շփման մեջ հաճելի լինել: Անհրաժեշտ է հարաբերություններ հաստատել շրջապատի մարդկանց հետ և հնարավորինս օգնել երիտասարդներին: Դա միայն ուժ է տալիս: Պետք չէ քննադատել, աղմկել, վիճել, կամակոր բաներ անել, պահանջել: Հարկավոր է ջանքեր թափել և լավ փոխհարաբերությունների մեջ լինել ուրիշների հետ: Դրա հետ է կապված, թե ինչպիսի կարգավիճակ կապահովես հասարակության մեջ:  Դրանից կախված է մեկ այլ կանոն ևս.

 🔻Հարկավոր է մասնակցել «համատեղ բարի գործունեության»: Երբ մարդիկ միասին ինչ-որ օգտակար գործ են անում՝ միացե՛ք նրանց: Բոլորը միասին գնում են օգնելու հարևանին, ով տուժել է հրդեհից կամ հիվանդացել է, դուք ևս գնացեք: Բոլորը միասին մեկի օգնում են ուտելիքով, և դուք ձեր ներդրումն ունեցեք: Որովհետև բոլորը միասին հետո կօգնեն և ձեզ: Օկինավեում այդպես է ընդունված: Այնտեղ տարեց մարդը չի անհանգստանում հետոյի համար: Նա գիտի՝ եթե ինչ-որ բան պատահի, իր նկատմամբ նույնպես կկիրառվի «համատեղ բարի գործունեությունը» և բոլորով միասին կօգնեն իրեն: Ապագայի հանդեպ ունեցած անհանգստությունը տարեց մարդուց ավելի շատ է ուժ խլում, քան հիվանդությունն ու ծերությունը:

🔻գտեք այն գործը, որի համար դուք առավոտյան արթնանում եք: Նախ և առաջ գտնեք այդ գործը՝  աչքերը բացելուց առաջ: Դա կարող է լինել փոքրիկ անձնական ինչ-որ բան, բայց այն ձեզ կուրախացնի՝  օրը լցնելով իմաստով: Նույնիսկ, եթե դա ելակի ջեմն է, որը դուք լավ եք պատրաստում: Ծաղիկների խնամքն է կամ շյուղերով հյուսելը: Դա ուրիշների համար կարող է մանրուք թվալ: Իսկ ձեզ համար դա անելը, առավել քան կարևոր է: Դա այն է, որի համար դուք ապրում եք այսօր և այն, ինչը ձեզ ուրախություն է հաղորդում:

Ահա երկարակեցության չորս զարմանահրաշ կանոն: Եվ այս կանոնները գործում են ամբողջ աշխարհում: Կարող եք երկար ապրել, եթե գենետիկան նպաստավոր է: Սակայն երկարակեցության այս կանոնները ձեր տարիները կերջանկացնեն, իսկ կյանքը լիարժեք կդարձնեն…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s