Մեր լավ տրամադրությունը օգտակար է ուրիշներին

302740932_567332641847893_4897990444804964517_n

Ձեր մասին հոգ տանելու և տրամադրությունը բարձր պահելու կարևոր, շատ կարևոր պատճառ կա:

Բանն այն է, որ վատ տրամադրություն ունեցող, սեփական խնդիրների ու հոգսերի վրա կենտրոնացած մարդը ավելի քիչ է կարեկցում ուրիշներին՝  չեն բավականացնում ուժն ու ուշադրությունը:

Այո, շատ բան տեսած և տառապած մարդիկ ավելի հաճախ են կարեկցում և փորձում օգնել: Եվ դա, որպես կանոն, անում են ոչ թե ցավի ու տառապանքի պահին, այլ փորձություններն անցնելուց հետո:

Վատ տրամադրությունը խանգարում է կարեկցանքին։ Մինչդեռ լավ տրամադրությունը օգնում է: Օգնում է օգնել ուրիշներին:

Հետևաբար, մեր մասին  հոգ տանելը և այն հաճելի բաները, որոնք մենք օգտագործում ենք մեր տրամադրությունը բարելավելու համար, եսասիրություն չէ։ Դա օգտակար է նաև ուրիշների համար:

Լավ տրամադրությունը մեզ ուժեղացնում է՝  դարձնելով ավելի ուշադիր և արձագանքող: Այն ուժ է տալիս ավելին տեսնելու, կարեկցելու և օգնելու համար:

Ուստի մի նախատեք ինքներդ ձեզ թույլ տված փոքրիկ հաճույքների համար։ Եթե ​​դուք ուրախ եք և ձեզ ավելի լավ եք զգում, ուրեմն կարող եք ավելին տալ ուրիշներին, բարելավել մարդկանց տրամադրությունը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան օգնել ինչ-որ մեկին…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий