Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի. Վարդավառ

vardavarՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ:

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվել է Զատիկից 14 շաբաթ հետո։ Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Պայծառակերպության տոնը նախապես տոնվել է Հայոց տոմարի Նավասարդ ամսի առաջին օրը` օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին): Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց և տոնի կատարման ժամանակը:

Ավելի ուշ, Գրիգոր Լուսավորչի մեկնությամբ, Վարդավառի տոնը քրիստոնեական եկեղեցին հայտարարել է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության երևույթին նվիրված տոն, ինչի համար և այն հայտնի է նաև Պայծառակերպություն կամ Այլակերպություն անվամբ:

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»:

«Մեր նախնիները այս տոնը վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես, քաղցրությունից շարժվելով, փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը», — գրում է Գրիգոր  Տաթևացին:

Հավատում էին, որ Վարդավառի գիշերը սրբերի վրա լույս էր իջնում, և ով տեսներ այդ լույսը, կկատարվեր նրա նվիրական ցանկությունը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Աղբյուրը`  Արամ Դիլանյան «Տերունի տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

«Հայ եկեղեցու պատմության» դասագիրք

Այս տոնի խորհուրդը Քրիստոսի երկրորդ Գալստյան և մեր նորոգման օրինակը ունի, երբ Քրիստոս կգա աստվածային փառքով և նրա հետ աստվածացեալ սրբերը: Որպես և ասաց Տերը. «Այնժամ մարդու որդիները կծագեն իբրև արեգակը Երկնքի արքայության մեջ»: Ինչպես տեսան 3 ընտրյալները` Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք Նրա հետ էին լեռան վրա:

Քրիստոս Աստված, քո հրաշալի և սուրբ պայծառակերպության շնորհիվ ողորմիր բոլոր հավատացյալներին`  մանավանդ այս գիրը կարդացողներին:

Աղբյուրը`  Պայծառակերպության տոնի խորհուրդը (Վարդավառ) ըստ Հայսմավուրքի

Կարող եք ծանոթանալ նաև`

Վարդավառը հայ մատենագրության մեջ

Պայծառակերպության տոնի պատկերագրություն

Վարդավառի ծիսական պարագաներ. խաչբուռ

Վարդավառի ծիսական պարագաներ. խնդում

Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ

Վարդավառի ծիսական ուտեստներ

Վարդավառի խաղերից՝  Կլոր պար

Վարդավառ տոնի ակունքները

Նունե Մովսիսյան և ընկերներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի. Վարդավառ

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий