Մհերի դուռ կամ Ագռավու քար

Mheri durՎանի Մհերի դուռ անվանումը ստացած ժայռախորշը  գտնվում է ավելի քան 50 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Մհերի դուռ խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որր փորագրվել է Իշպուինիի (825-810) և Մենուայի (810-786) օրոք: Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր: Անձավների մի մասը, հավանաբար, դամբարանի դեր է կատարել:
Չարխի ֆալակը  լեռան գագաթից մինչև նրա խորքերն իջնող անցք է, որն ըստ ավանդության տանում է դեպի Բախտի անիվը (Չարխի- ֆալակը): Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով: Ժողովուրդը դրան կոչում է Մհերի դուռ: Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն:

Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը:

Փոքր Մհերը Վանա ժայռից դուրս պետք է  գա Մհերի դռան միջով:

Կոչվում է նաև Խալդիի կամ Աստծո դարպասներ: Ուրարտուում  «աստծու դարպասներ»  են կոչվել,  հավանաբար, նաև հենց տաճարները: «Աստծու դարպասները», փոքրաթիվ բացառություններով,  նվիրված էին Խալդիին.  հայտնի արձանագրություններում ուրարտական արքաները, «դարպասներ» են կառուցել միայն Խալդիի համար: Խալդիի պաշտամունքն այնքան առաջնային էր Ուրարտուում,  որ Գ.  Ղափանցյանն անվանել է «խալդամոլություն»: «Խալդիի դարպաս»  և  «Մհերի դուռ»  համապատասխանությունից միարժեքորեն բխում է,  որ Մհերի կերպարի հնագույն նախատիպը ծագում է Խալդիից: «Մհերի դռան» լեգենդներից՝ Խալդիի կացարանը պատկերացվել է քարե «դռան» հետևում,  լեռնային քարայրի մեջ,  որտեղից նա դուրս է եկել ինչ-որ հատուկ դեպքերում, որոշ տոների ժամանակ:

Մհերի դուռ կամ Ագռավու քար (ավանդապատումներ)

Ամեն տարի Համբարձման և Վարդավառի գիշերը Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում հողի ուժը և համոզվելով, որ այն չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում հետ:

Մի անգամ ինչ-որ հովիվ տեսնում է, որ ժայռը բացվել է, բայց Մհերը դուրս չի գալիս: Նա հարցնում է, թե երբ պիտի դուրս գա: Մհերը պատասխանում է, որ դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենի հատիկն ավելի խոշոր կլինի, քան ընկույզը, և երբ գարին ավելի խոշոր կլինի, քան մասուրը:

Բ

Այստեղ Աստծու հրամանով փակվել են Մհերն ու իր ձին: Այստեղ է կուտակված աշխարհի ոսկին և մարդկանց բախտը գուշակող բախտի անիվը: Ասում են, թե երբ այդ անիվը դադարի պտտվել, Մհերը դուրս է գալու և ավերելու է աշխարհը:

Ամեն տարի Համբարձման գիշերը երկինքն ու գետինը համբուրվում են: Հենց այդ ժամանակ բացվում է Մհերի դուռը: Ով տեսնում է դա՝ կատարվում է նրա սրտի ուզածը: Մի քանի անգամ ագահ մարդիկ ներս են մտել Մհերի դռնից և փորձել են որքան կարելի է շատ ոսկի վերցնել: Ագահության պատճառով նրանք ուշացել են դուրս գալ, դուռը փակվել է և մնացել են ներսը:

Մհերի դռան վերևից կաթ-կաթ սև ջուր է հոսում: Ասում են, թե դա Մհերի ձիու մեզն է:

Գ

Ասում են, թե մի հովիվ, քնելով այս դռան տակ, երազ է տեսնում: Երազում մի բարի ոգի հայտնում է նրան կախարդական դուռը բանալու գաղտնիքը: Այդ գաղտնիքը այն մի քանի խորհրդավոր բառերն էին, որոնք քանդակված էին դռան վրա: Հովիվն արթնանում է և արտասանում այդ բառերը, և քարայրի դուռն անմիջապես բացվում է՝ նրա առջև փռելով ոսկու և ադամանդի կույտեր: Երբ հովիվը ներս է մտնում քարայրից, դուռը փակվում է. նա լցնում է տոպրակը թանկագին քարերով, կրկնում է կախարդական բառերը, դուռը բացվում է և դուրս գալիս: Հանկարծ հիշում է, որ մահակը մոռացել է քարայրում: Նորից է արտասանում նույն բառերը, դուռը բացվում է, հովիվը մտնում է ներս, վերցնում մահակը և ուզում է դուրս գալ, բայց կախարդական բառերը մոռանում է, մնում է քարայրում փակված: Ասում են, թե նա մինչև հիմա էլ քարայրում է, և երբեմն այնտեղից լսվում են նրա ողբի ձայները:

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
Որ էլնենք էդտեղեն։

Աղբյուրը` Արամ Ղանալանյան, «Ավանդապատում»

Արմեն Պետրոսյան, «Հայկական ավանդական դրամայի ակունքների շուրջ»

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

11 отзывов на “Մհերի դուռ կամ Ագռավու քար

  1. Նունե Մովսիսյան:

    Քանի աշխարք չար է,
    Հողն էլ ղալբցեր է,
    Մեջ աշխարքին ես չեմ մնա։
    Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
    Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
    Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
    Էն ժամանակ հրամանք կա,
    Որ էլնենք էդտեղեն։

    Լուսանկարները` անձնական արխիվից

    Нравится

  2. Уведомление: Մհերի դուռ կամ Խալդիի դարպասներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Խորոտ ու անուշ Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: «Սասնա ծռեր» էպոսը, մեդիանյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մարութա Բարձր Աստվածածին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Այդպես փրկվեցավ Աղթամարը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մհերի դուռ կամ աստղային տեսիլքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Մհերի դուռ-Հայու Մարկա. աստղային տեսիլքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Մայիս ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Մհերի դուռ և Արամի Մուրու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Տեղեկություն (վանի բերդի, Մհերի դուռ)-ի մասին – Անի Հարությունյանի բլոգ

Оставьте комментарий