Մացուո Բասյո, «Հյուսիսի արահետներով»

basho_park1Ամիսներն ու օրերը հավեժության ճամփաներ են, իրար հաջորդող տարիները՝  նույնպես: Նրանք, ովքեր ամբողջ կյանքում նավարկում  են ծովերով, և նրանք, ովքեր ծերության հետ հանդիպման են գնում ձիու վրա նստած՝ օրերի միջով ճամփորդում են դեպի հանգրվան: Ու հաճախ ճամփորդությունների ժամանակ էլ մարդիկ մեռնում  են: Մինչ այս, ես էլ եմ եղել այդպիսին. հիացել եմ ամպ ու զամպով ու ճամփորդելիս էլ մտքեր գրի չեմ առել:

Երբ ես Սենդձյուի մոտակայքում իջա նավակից, իմ հոգու մտքերը թափառում էին հազարավոր մղոններ անդին, տարուբերվում ու վերստին դառնում ինձ մոտ՝ ստիպելով արցունք թափել այս մահկանացու աշխարհի ոգեղենի խաչմերուկից բաժանվելիս:

Հեռանում է գարունը.

Արտասվում են թռչունները, ձկան

Աչքերում արցունքներ են…

Իսկ ետևում մնացած ճանապարհին թողած իմ ոտնահետքերը հնարավոր է ինձ են նայում այնքան ժամանակ, քանի դեռ ես երևում եմ:

Վճռականությունն ու շիտակությունը բնորոշ են կատարելության ձգտող ճշմարիտ մարդուն, ու առաջին հերթին  հոգու մաքրությունն է արժանի ակնածանքի:

Որքան փառահեղ են

Արևի շողերից փայլփլում

Տերևները նորելուկ ու կանաչ:

Կուրակամի լեռները, Սև մազերի լեռները պատված են թեթևակի մառախուղով, բայց մեկ է, ձյունը պսպղում է մշուշի միջից:

Ածիլել է գլուխը

Սև ծամեր ունեցող լեռը

Ու փոխել հագուստը:

Թեև երկար ճանապարհներից ես հոգնել եմ հոգով ու մարմնով, բայց մեկ է, ճամփորդելիս իմ հոգին լցվել է:

Եվ դու, սկիզբ

Կատարյալի: Ահա հյուսիսը,

Ու երգը դաշտի:

Մացուո Բասյո

Թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝ http://www.thegaertners.com/trips/japan/museums/museums.htm

Ըստ կենսագիրների, Բասյոն հենց այս աստիճաններին նստած է իր հոքքուների մեծ մասը գրել:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.