Մացուո Բասյո

Basyo

Մացուո Բասյոն ճապոնացի բանաստեղծ է, հոքքու ժանրի հիմնադիրը:

Ո՞վ է եղել նա՝ համաշխարհային դասականն ու Ճապոնիայի խորհրդանիշ համարվող Բասյոն: Նա, ով դեռ կենդանության օրոք քայլող լեգենդ էր, ում մարդիկ հոծ բազմություններով հետևում էին, որպեսզի տեսնեին ու լսեին նրան:

Ծնվել է 1644թ. նոյեմբերի 28-ին, Իգա նահանգի Ուենո քաղաքում: Մացուո Բասյոն աղքատ սամուրայ Մացուո Յոդզաեմոնի երրորդ երեխան էր:  Ապագա պոետին անվանում էին Կինսակու, հետո՝  Խանսիստի, Տոսիտիրո, իսկ ավելի ուշ՝ Դզինսիտիրո: Հայրը և ավագ եղբայրը վայելչագրություն էին ուսուցանում առավել հարուստ սամուրայների ընտանիքներում: Մացուոն արդեն իսկ տանը ստանում է լավ կրթություն: Պատանեկության շրջանում հիացած էր չինացի պոետ Դու Ֆուի պոեզիայով: 1664 թ. Կիոտոյում ուսանում է բանաստեղծական արվեստ:

Բասյոն ծառայում է հարուստ սամուրայ Տոդո Յոսիտադիի մոտ, իսկ 1672թ. անցնում է պետական ծառայության, բայց ծառայողի կյանքը պոետի համար անտանելի էր, և նա թողնելով չինովնիկի իր գործը՝ դառնում է ուսուցիչ:

Ամենայն հավանականությամբ, Բասյոն եղել է բարեկազմ, ոչ բարձրահասակ, ունեցել է կանոնիկ դիմագծեր, թավ հոնքեր և արտահայտիչ քիթ: Նա, ինչպես ընդունված է բուդդիստների մոտ, գլուխը սափրում էր: Բասյոն առողջական խնդիրներ ուներ, տառապում էր ստամոքսի խանգարումից: Դատելով պոետի նամակներից՝ եղել է հանդարտ, զուսպ, շատ հոգատար, մեծահոգի, հավատարիմ ընկերների և հարազատների հանդեպ: Չնայած ամբողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, բայց որպես իսկական փիլիսոփա-բուդդիստ, ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին:

basho_museum (1)Նա ապրում էր  Էդո տարածքում գտնվող մի խրճիթում, որը նրան նվիրել էր իր  աշակերտներից մեկը: Տան մոտակայքում նա աճեցրել է բանան (բասյո): Նրա ապաստարանը կոչում էին «բասյո-ան»՝ «բանանի տերևի կացարան»: Ենթադրվում է, որ պոետի «բասյո» կեղծանունը այստեղից է (ճապ. 芭蕉 բանան):

1682թ –ի ձմռանը հերթական անգամ հրդեհ է բռնկվում Էդոյում: Կրակի է մատնվում նաև պոետի հյուղակը, իսկ Բասյոն հազիվ է փրկվում հրո ճարակ դառնալուց: Պոետը ծանր է տանում տան կորուստը: Մեկ տարի անց՝ 1683թ. նա իր աշակերտների օգնությամբ նոր խրճիթ է կառուցում և կրկին սկսում բանան աճեցնել: Նրա այս գործողությունը՝ հետդարձ դեպի անցյալ, ուներ խորհրդանշական իմաստ:

Մինչև իր կյանքի վերջ՝  Բասյոն եղել է թափառական պոետ: Նա հազվադեպ էր մնում նույն տեղում: Ճամփորդում էր մենակ, երբեմն մեկ կամ երկու մտերիմ աշակերտների հետ, որոնց պակաս չի ունեցել երբեք: Նրան քիչ էր մտահոգում իր աղքատությունը և այն, որ դեգերում էր հանապազօրյա հացի հույսով: 1684թ.-ին՝ 40 տարեկան հասակում, նա իր աշակերտ Տիրիի ուղեկցությամբ սկսում է իր առաջին ճամփորդությունը:

Ճապոնիայում ճամփորդելիս կարելի էր շատ դժվարությունների հանդիպել: Բազմաթիվ կանգառներն ու անձնագրային անվերջանալի ստուգումները իսկական գլխացավանք էին: Սակայն այդ արգելքները Բասյոն բարեհաջող հաղթահարում է, որովհետև բավականաչափ խելոք էր ու հանրահայտ:

basho_museum (30)Հետաքրքիր էր նրա ճամփորդական հանդերձը. մեծ, հյուսկեն գլխարկ (սովորաբար այդպիսի գլխարկ կրում են վանականները), բաց շագանակագույն բամբակյա թիկնոց, վզից  մախաղ կար կախված, ձեռքին ուներ գավազան ու 108 հատիկանի տերողորմյա: Մախաղում գրքեր էին՝ երկու-երեք չինական և ճապոնական անթոլոգիաներ, սրինգ և մի փայտե կոչնազանգ: Մի խոսքով՝  նա նման էր բուդդիստական ուխտագնացի:

Բասյոն ճամփորդում էր՝ վայելելով բնության ուժն ու գեղեցկությունը: Երկրպագուները նրան հետևում էին հոծ բազմություններով, ամենուրեք դիմավորում էին գյուղացիներն ու սամուրայները: Նրա ճամփորդություններն ու հանճարը սկզբավորեցին նոր ժանր՝ ճամփորդական նոթագրություն, որը շուտով տարածվեց  հայտնի դառնալով Ճապոնիայում: Բասյոյի ճամփորդական լավագույն օրագիրը համարվում է «Հյուսիսի արահետներով» (Օկու նո խոսոմիտի):

basho_museum (11)

1691թ. նա ճամփորդում է դեպի իր ծննդավայր: Այդ ճամփորդությունը վերջին էր: Բասյոն մահացել է 51 տարեկան հասակում:

Ռուսալեզու Վիքիպեդիայից թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարները՝ Բասյոյի թանգարանի մասին պատմող կայքից

http://www.thegaertners.com/trips/japan/museums/museums.htm

Բասյո, հոքքուներ 1, 2

Բասյո, առակներ  1, 2

 Ամեն տարի, Բասյոյի մահվան օրը՝  հոկտեմբերի 12-ին, նրա ծննդավայր Իգայում տեղի է ունենում Բասյոյի օրերը ազդարարող հոքքու ժանրի մրցույթ: Ճապոնական ազգային պոեզիայի սիրահարները այդ օրերին այցելում են նաև Բասյոյի թանգարան և գրադարան, ուր պահվում են լեգենդ դարձած բանաստեղծի ձեռագրերը:

Մացուո Բասյոյի մասին «Ձմեռային օրեր» (2003թ.) կարճամետարաժ անիմացիոն ֆիլմի վրա աշխատել է 35 ռեժիսոր՝ Կախատիրո Կավամատոյի ղեկավարությամբ: Ստորև ներկայացված է Յուրի Նորշտեյնի աշխատանքը:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

17 отзывов на “Մացուո Բասյո

  1. Уведомление: Մացուո Բասյո, «Հյուսիսի արահետներով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Նունե Մովսիսյան:

    «Ես գրում եմ նրանց համար, ովքեր ազատ են կապվածություններից, փորձում եմ զգալ տալ նրանց, ովքեր գիտեն ճշմարտության իրական չափը»: Մացուո Բասյո

    Нравится

  5. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  13. Уведомление: Մացուո Բասյո — Միլենա Մարկոսյան

  14. Уведомление: ՄԱՑՈՒՈ ԲԱՍՅՈ | Գրաբար

  15. Уведомление: Ճապոնական և չինական պոեզիայի ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Ճապոնական և չինական պոեզիայի ընթերցումներ (լրամշակվում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  17. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s