Գրիգոր Զոհրապ, բանաստեղծություններ

dontgiveup (1)Հպարտություն

Ժամանակը թևես բռնած կը տանի.

Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,

Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,

Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,

Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,

Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,

Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:

Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,

Ինչպես բոլոր երազներուս ծերունի,

Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,

Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,

Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,

Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,

Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:

1908

Լուսանալու դեմ

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.

Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,

Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր

Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր

Երևնալու համար հնարված թելը նուրբ.

Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ

Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ

Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.

Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ

Բացե ի բաց խոստովանած իր սերեն։

Համկերպություն

Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,

Ես կերթամ մութ արահետես,

Երջանիկ այն համոզմամբ, որ

Սրտով գոնե ինծի հետ ես:

Ու անխռով կայքես նըսեմ

Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ

Դալուկ լույսըս, պիտի սպասեմ

Քեզի որչափ որ ես ապրիմ:

Մեկ խնդիրք մը միայն. վերջին

Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,

Եվ երբ ամենքն ինե փախչին,

Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:

Եվ ամեն փառքի փոխարեն,

Միայն պատկերըդ հստակ ու ջինջ

Հետըս տանիմ այս աշխարհեն

Չը հիշելով ուրիշ ոչինչ:

Զատկի առթիվ

Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր՝

Կառանձնանամ ամեն ատեն,

Վերհիշումներ երբոր տըխուր

Երկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն` կը կենամ ես ծնադիր

Ինչպես առաջքը խորանին,

Եվ ուր միայն կը ծաղկի իր

Կես սուգին մեջ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտ

Մութ փոսերը իմ իղձերուս,

Հիշատակներ` հիմա աղոտ,

Անուններ` զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն

Զոր ձեռքովըս տվի հողին,

Մեռելներ` զոր ուրիշներուն

Պես հարության հույսը չունին։

 Ոչ ոք

Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը դիպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ:

Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աչվընին
Կանցնին կարգով ահա դեմես:

Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրս զիս մեծցուց.
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց:

Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակ,
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ:

Վերջը, վերջը բոլոր զվարթ
Այդ երգերուն, — դադարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քեզնից զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:

Ձյունը 

Ակնախըտիղ անբըծություն մը վերեն
Երկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար,
Վարանելով, օրորվելով, ծուլորեն,
Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար:
Ու փողոցին մայթին վրա կը փռեր
Ճերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով.
Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր,
Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով:
Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,
Հոժարակամ թողլով եթերը կապույտ.
Անձնամատույց կին էր ան որ կը թաղվեր
Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ:

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

28 Responses to Գրիգոր Զոհրապ, բանաստեղծություններ

  1. Уведомление: Հունիսի 26-ին ծնվել է Գրիգոր Զոհրապը « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  10. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Անի Արղության

  11. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ – Սաթենիկ Հովհաննիսյան

  12. Уведомление: Արևմտահայ գրականություն | Վիգեն Հովակիմյան

  13. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Անգելինա Ղազարյան

  14. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Տաթև Գրիգորյան

  15. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալիսա Հակոբյան

  16. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալբերտ Զախրաբեկյան

  17. Уведомление: Արյմտահայ գրողներ | Վահան Մանուչարյան

  18. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — 🤍Անիտա Սահակյան🤍

  19. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  20. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ | Ապրիլ 15-19 — Եվա Սահրադյան

  21. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  22. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  23. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալեքսանդր Թևոսյան

  24. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ – Ռուսլան Հովսեփյան

  25. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Կարապետ Նշանյան

  26. Уведомление: Hayk Vaghoyan

  27. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Էրիկ Հարությունյան

  28. Уведомление: Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ — Այդինյան Վարդան

Оставьте комментарий