Մարդիկ նման են լուսամուտների, որոնց միջով մենք տեսնում ենք Աստծուն
Կյանքը դասագիրք է, որը փակվում է միայն վերջին շնչում:
Երբ մարդն Աստված է փնտրում, Նրան փնտրում է իր համար, իսկ երբ մարդը գտնում է Աստծոն, Նրան գտնում է բոլորի համար:
Եթե ուզում ես իմանալ` ինչ է Աստվածային Սերը, առաջին հերթին սովորիր չհպարտանալ:
Ի սկզբանե էր Սերը, Որն արարեց աշխարհը: Սերը գոյություն է ունեցել միշտ: Չի եղել այնպիսի ժամանակ, երբ Սերը չի եղել:
Մի եղեք գրքից և բառից կախյալ: Դրանք ընդամենը ձեր օգնականներն են: Սովորեք անընդմիջում ապրել Սիրո մեջ:
Եթե Սեր չկա, աշխարհը ձեզ կբերի ցավ, միայն ցավ.«Եթե դուք Ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք»:
Ճշմարտությունը, ինչպես Սերը, մեկն է:
Սիրո մասին միտքը դեռևս Սեր չէ:
Սերն ապրում է այնտեղ, ուր մտքեր չկան, այնտեղ, ուր միայն Սերն է:
Սիրո համար կարևորը ոչ թե միտքն է, այլ բանականությունը: Սերը սիրտն է, իսկ մտքի մեջ Սերն ամբողջովին բացակայում է:
Մարդը, ում տրված է Աստվածային Սերը, վախ չունի մարդկանցից և հանգամանքներից. «Սիրո մեջ վախ չկա»:
Այն ամենը, ինչ արվում է առանց Սիրո, ցանկացած արարք կամ այլ ինչ` անկատար է:
Կատարյալ Սերը մաքուր է, քանզի Նրանում ոչինչ չի մնացել, Սիրուց բացի:
Սերը միշտ ուղիներ է փնտրում տալու համար: Այն երբեք ուղիներ չի փնտրում վերցնելու համար:
Սերը միշտ միայն տալիս է, իսկ կապվածությունը` միշտ միայն վերցնում:
Խոսել Սիրուց, Որի մասին անհնար է պատմել, նշանակում է կորցնել Սերը:
Երբ սիրտն ամբողջովին տրվում է Աստծուն, ապա Կյանքը այնքան է լցվում, որ հոգին դադարում է իրեն միայնակ զգալ ու Սերն սկսում է բաժանվել այլոց:
Սպիտակ ծաղիկը միշտ մնում է սպիտակ` և ցերեկը, և գիշերը: Այդպես էլ սիրտն է, որը լի է Սիրով առ Աստված :
Սիմեոն Աֆոնսկի, «Մտքերի դեմ պայքարի արվեստը»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Եզրակացություն | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Եզրակացություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սիմեոն Աֆոնսկի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)