Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն)

nunemovԿատարում եմ Հոկտեմբերյան հավաքին տված խոստումս` տարվա ընթացքում դիտարկել և ուսումնասիրությամբ բացահայտել բլոգի` որպես ուսումնական տարածքի, նոր հնարավորություններն ու արդեն արդյունքների տեսքով ներկայացնել Մայիսյան հավաքին:

Բլոգի մասին գրված նախորդ հոդվածներից մեկում նշել էի, որ սկզբնական շրջանում  բլոգը կիրառվել է`

«Դիջիտեք-2013» օրերին միջանկյալ հաշվետվությամբ ներկայացվեց, որ  բլոգը հարմար միջավայր է`

խոսքի մշակման աշխատանքներ իրականցնելու

հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու

թարգմանական տեքստեր զետեղելու

ստեղծագործական աշխատանքեր կատարելու

փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու

հարցաշարերի շտեմարան ունենալու

ինչպես նաև`

մեդիանյութերի, էլեկտրոնային ռեսուրսների, մեդիափաթեթների համար:

Ժամանակն է ամփոփելու արդյունքները:

Ուսումնական անընդհատ ու անընդմեջ գործընթացի շնորհիվ տեսանելի և իրական է դառնում կրթական բլոգոլորտ կոչվածը (բլոգոսֆերա)` բլոգային ցանց, որի շնորհիվ աստիճանաբար ստեղծվում  է մեդիաուսումնական հարմար միջավայր:

Ձեռքբերում է բլոգի` դասարանի պատերից դուրս գալը, ասել է թե` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա) դառնալու փաստը:

Կարևոր է նաև ուսուցչի բլոգի միջոցով սովորողների բլոգների ակտիվացումը:

Ձևեր կարելի է անընդհատ մտածել և փորձարկել: Ներկայացնում եմ այս կիսամյակի ընթացքում արդեն փորձարկված ու առավել հաջողված մի քանի ձևեր:

  • Առցանց դասերի կազմակերպում սովորողի բլոգում

Սովորողները հանձնարարություն են ստանում առցանց դաս պատրաստել`առաջադրանքեր կազմելով: Ուղարկվում է նաև առաջարկվող այն նյութերի ցանկը, որոնք կարող են օգտակար լինել սովորողին` դասը պատրաստելիս: Դասարանում, սովորողների օգնությամբ, ընտրվում են առավել հաջողված դասերը, հարցերը մշակվում են: «Քննությունն անցած» սովորողն իր բլոգում դասը առցանց վարելու իրավունք է ստանում: Սովորողների էլ. հասցեներին ուսուցչի բլոգի հասցեի փոխարեն ուղարկվում է իրենց իսկ ընկերոջ բլոգի հասցեն: Եվ աշխատանքը, որն արվում էր ուսուցչի բլոգում, սովորողներն արդեն կատարում են իրենց ընկերոջ բլոգում: Առցանց դասն անցկացնող բլոգավար սովորողը հետևում է իր ընկերների աշխատանքի ընթացքին,  հարկ եղած դեպքում` դիտարկումներ անում:

  • Առցանց քննարկումների կազմակերպում սովորողի բլոգում

Սովորողներն առաջարկում են, ապա ընտրում են քննարկման թեմաներ: Այն սովորողը, որի առաջարկած թեման հավանության է արժանանում, ինքնըստինքյան դառնում է քննարկման պատասխանատուն` իր բլոգում նախապես թողարկելով քննարկվող թեման, հարցադրումները: Պայմանավորվում ենք քննարկման օրվա և վերջնաժամկետի հետ կապված: Վերջնաժամկետը, սովորաբար, ընտրվում է մինչև հաջորդ հանդիպում: Սովորողը քննարկմանը մասնակցում է իրեն հարմար ժամանակ: Իսկ դասի ժամանակ տեղի է ունենում քննարկման արդյունքների բանավոր ամփոփում:

Ուզում եմ ասել, որ քննարկումները ուսուցչի բլոգից կարելի է աստիճանաբար տեղափոխել սովորողների բլոգներ: Էլ չեմ ասում, որ այս կերպ կարելի է քննարկումների շարք սկսել: Ամեն անգամ մեկը կարող է «հյուրընկալել» իր ընկերներներին: Ինչպես երեխաներն են կատակով ասում. «Բլոգում սեղան գցել»:

  • Առցանց հղումների տեղադրում ուսուցչի բլոգում

Կատարված տնային աշխատանքի` ուսումնասիրության, վերլուծության, ստեղծագործական շարադրության, համապատասխան հղումը ուսուցչի բլոգում տեղադրելը:  Այս ձևը, ըստ էության, ուսուցչի համար ևս մեկ հնարավորություն է սովորողի բլոգում հայտնվելու:

  • Սովորողների բլոգների ներկայացում

Թե բանավոր, թե գրավոր խոսքի զարգացմանը միտված առաջադրաքները կազմել այնպես, որ կատարման համար պարտադիր լինի սովորողների բլոգների ակտիվ գործածումն ու դրանց ներկայացումը:

Կարծում եմ՝ բլոգի, որպես ուսումնական տարածքի մասին, ամբողջական և լիարժեք տեղեկատվություն է տալիս «Մեդիամատյան» բաժինը: Այս բաժնում տեղ են գտնում ոչ միայն ուսուցչի՝ սովորողին հանձնարարվելիք առաջադրանքները, այլ որ ամենակարևորն է, երևում է նաև սովորողի կատարած աշխատանքը, ասել է թե՝ սա մի վիրտուալ տարածք է, ուր, ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի, հավաքվում է դասավանդող-սովորող համագործակցության ընթացքում ստեղծված աշխատանքի արդյունքը:

Մեդիամատյանը մի առավելություն էլ ունի. ի տարբերություն գործող էլեկտրոնային մատյանների, ծնողը հնարավորություն ունի հետևելու իր երեխայի կատարած աշխատանքներին:

Որպես լրացում հավելեմ, որ «Մեդիամատյանում» տեսանելի են երկուստեք կատարած աշխատանքի գրավոր ձևակերպումները, այն դեպքում, երբ դա գործի մի մասն է միայն: Յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողները ոչ միայն հատիկ-հատիկ ներկայացնում են իրենց աշխատանքները, այլև գրավորի վերլուծություն են կատարում՝ գտնելով թե իրենց, թե ընկերների թույլ տված սխալները. մտքերի սխալ ձևակերպումներ, տրամաբանական աղավաղումների դրսևորւոմներ, ուղղագրական, կետադրական սխալներ, վերլուծության թերություններ և այլն, և այլն:

Թերևս՝ այսքանը: Ունենք այն, ինչ ունենք: Մնացածը` հընթացս:

Հեղինակ՝  Նունե Մովսիսյան

«Դպիր» մանկավարժական հանդեսի համար

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն)

  1. Уведомление: Դիջիպատում 2013-2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s