Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան

Բaparanաշ-Ապարանի ճակատամարտի մասին պատմում  էր հորական տատս՝  Արմանուշը: 1918 թ.-ին նա 14 տարեկան է եղել:

Փորձելու եմ հնարավորինս պատմել այնպես, ինչպես տատս էր պատմում` մշո բարբառով:

«Մայիս ամիսն էր: Իրիգուն էր, ճրագ վառեր ինք, ճժերով նստուկ ինք, մեկ էլ դուռ  տփին: Խերըս դուռ բացեց, դուրս էլավ, մարդոց խետ խոսաց»:

(Տատիս հայրը՝  մշեցի Ասլանանց Վարդանը, այդ տարիներին Ապարանի Ղարանլուղի (այժմ՝ Լուսագյուղ) ռեսն է (տանուտեր) եղել: Ու,  քանի որ Ղարանլուղը  Համամլուի (Սպիտակ) կողմից Ապարանին ավելի մոտ գյուղերից  է, բնականաբար, թուրքերի առաջխաղացման մասին լուրը հասցնում են նաև նրան):

«Խերըս չուրի լուս աչք չըկպուց, առավոտ չրաղվան խավքվան գեղի ու մի քանի մեզի անծանոթ մարդիկ, նստան մեր օդեն (մեծ սենյակ) ու սկսան բանցր ձեներով խոսալ»:

(Գյուղացիները ինչ էլ լինի, որոշում են կռվել, առջևում թուրքն է, բայց, ախր, հետևում էլ Էրիվանն (Երևան) է: Որոշումը կայացնելու հարցում վճռորոշ դեր են ունենում Եղեռնից փրկված ու գյուղում ապաստան գտած գաղթականները):

«Էդա գաղթականներ կայնան ու գեղացոց ասին.«Գուզեք գացեք, գուզեք չէ, գուզեք գռվեք, գուզեք չէ, մենք գըգռվինք, ինչ կորցուցելու էինք, արդեն կորցուցեր ինք: Մենք գռիվ ունինք թուրքի դեմ»:

«Խավքվան գեղի էրիկ մարդիկ, առան խանչալ ու հրացան, ով էլ չուներ փոցխ, եղան ու գերընդի (գերանդի) վերուց»:

Որպես հարյուրապետ` գյուղի աշխարհազորայիններին առաջնորդել է Ասլան պապիկը իր տասնապետ Վարդան որդու հետ: Որոշում են կանանց և երեխաներին սարերով տեղափոխել ավելի ապահով վայրեր` Աշտարակի Կարբի և Օհանավան գյուղեր: Սկսվում է գյուղի տեղահանումը:

«Երբ Հաջիբաղրա սարերով կէթինք, մեկ էլ մի ձիավոր տեսանք, վրեն մի խորոտ մարդ: Մեզի խետ էկող խանչալավոր մարդիկ ասին՝ չվախնաք, էդի Դրոն ի»:

Տատս պատմում էր, հետն էլ ամեն անգամ չէր մոռանում ասել. «Էտա Դրոն էմալ խորոտ էր, էմալ խորոտ էր, չուտիր, չխմիր, կայնիր ու նայիր»: 🙂

«Մենք խինգ-վեց օր մացինք մեր ծանոթի տուն: Չուրի լուս թոփեր (գնդացիրներ) կզարգին, թոզ ու դուման (փոշի) էր: Հետո եղանակ փոխվավ. շլոփա էր (կարկուտ, քամի ու անձրև): Ժամու (եկեղեցու) զանգեր չուրի լուս կզնգին, հա կզնգին: Անոթի ինք, լուս կլուսնար, կելնինք դաշտեր, բանջար կհավքինք, կուտինք, մեզի իդարա կենինք»:

Հետո լուր են առնում, որ հայերը հաղթանակ են տարել, ու իրենք շուտով վերադառնալու են:

«Մենք ուրխցանք, հետո խերըս էկավ,  ճժեր, պժերուն, կնգդիքին խավքեց, սելով (սայլ) առավ- տարավ մեր գեղ»:

Կարող եք ծանոթանալ նաև` Սարդարապատ կամ սրբազան պատերազմ

Սարդարապատը` ոգեղեն մատյան

Հետգրություն

Ամեն անգամ հպարտանում եմ Սարդարապատով ու Բաշ-Ապարանով, բայց, մեկ է, գլխումս չի տեղավորվում՝ ինչպես կարող էին մեր պապերը փոցխով, եղանով ու գերանդիով դուրս գալ թուրքական կանոնավոր բանակի դեմ ու …հաղթել:

Զարմանալու, չէ, ի՞նչ եմ ասում, ապշելու բան է, հրաշքի պես մի բան…

Սիրում եմ քեզ, Հայաստան ջան: Ամենատոնդ  շնորհավոր, հարազատս:

Միշտ Քո` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

11 отзывов на “Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան

  1. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մովսես Սիլիկյանի կոչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մովսես Սիլիկյանի կոչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մովսես Սիլիկյանի կոչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սարդարապատը միայն ճակատամարտ չէր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Սարդարապատը` ոգեղեն մատյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Սարդարապատ կամ սրբազան պատերազմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Սիմոն Վրացյան «Խարխափումներ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s