Մուշի իմ խորհրդանիշը` տատս

Scan10002.JPG

Ես սենտիմենտալ չեմ, ռոմանտիկների համար էլ ուշքս չի գնում, ասել կուզի` չեմ խոսելու խորոտիկ Էրգրի կարոտի` էրգրացավի մասին: Ինչ մտածում էի, արդեն ասել եմ Էրգիր կատարած իմ նախորդ այցելություններից հետո գրված «Էրգիր, ներիր, եթե կարող ես» և «Հասկացողը կհասկանա» նյութերում: Եթե հետաքրքիր է` կարող եք հղումները բացել ու կարդալ, եթե չէ` բրախեք:

Հերթական ուխտագնացությունը Պատմական Հայաստան, այս անգամ` սպասված Մուշ: Երկար ժամանակ մտածում էի ուխտի խորհրդանիշ ընտրելու մասին ու հասկացա, որ ես այն ունեմ, հետս բերել եմ մանկության տարիներից: Շնորհիվ տատիս, թվում է, որ ես Մուշը գիտեմ` ճանաչում եմ, այն ինձ հարազատ է ու սիրելի:

Այնպես որ, Մուշի խորհրդանիշը, նախ և առաջ, իմ հայրական տատն է` Արմանուշը, ով իր ապրած կյանքի ընթացքում ոչ մի վայրկյան չհրաժարվեց երկու բանից` իրեն մշեցի համարելուց և իշխանուհի զգալուց: Ինքը Մուշ քաղաքի իշխանավոր Ասլանանց Վարդանի աղջիկն էր, ու սրանով ասված էր ամեն բան: Այդ փաստով էր բացատրվում նրա` հայ ազնվական կնոջ «կնիք» համարվող կապույտ գույնի դաջվածքը, նազուկ ու խաս լինելը, բնատուր-բնազդային իմաստությունը, քմահաճ քիմքը, ամեն ինչի մեջ յուրահատուկը, որակյալն ու գեղեցիկը ընտրելու զարմանալի կարողությունը, մարդկանց հետ հարաբերվելու սկզբունքային ու անվարան դիրքորոշումը, անվերապահ հավատն առ Աստված, եկեղեցի, Նարեկ ու պապենական հովանավոր սուրբ համարվող Շեկ Ավետրան:

Մտաբերեցի նրան ու հիշողությանս ծալքերում ճմլկտելով սկսեց արթնանալ տատիս կերպարը: Երեք բան կար, որ նա սովորույթի ուժով ամեն առավոտ անում էր` արթնանալուն պես աղոթելը, արծաթյա գոտին կապելը, ոսկեզօծ գավաթով սուրճ խմելը: Սրանք իսկական ծեսեր էին` իմ կյանքում հանդիպած ամենաառաջին ծեսերը…

Տատս սարթ կին էր, բայց միշտ հուզվում էր Մշո մասին պատմելիս: Պատմում էր կամացուկ, ցածր ձայնով, երկյուղածությամբ ու ինքն իրեն խաչակնքելով: Նա մեկ էլ այդպես իրեն պահում էր սիրելի, կորցրած մարդու մասին պատմելիս, իսկ ամենավերջում միշտ ասում էր.

-Ծըծղալու չափ լալու բան է… : Հե՜յ գիդի հա, ի՜նչ ես կորցրել, ի՜նչ ես ման գալիս…: Գործդ արա, այ ջանըմ, գործդ: Մուրիկ-մուրիկ ման գալը որըս է…

-Իստակ թե,-ամեն անգամ հաստատում էր Սարգիս պապս:

Գիտե՞ք` վերջերս հաճախակի եմ մտածում. բայց կարո՞ղ էր, չէ՞, Ասլան պապը համակերպվել թուրք պաշտոնյաների վարած հայահալած քաղաքականությանը ու շարունակեր ապրել Մուշում: Ու, թեև նրա արժանապատվությանը դեմ է եղել վիզ ծռել մեծամեծերին, բայց արի ու տես, առանց վարանելու` խորին հարգանքով խոնարհվել է աշխատավոր մարդու՝ իր մշակների առաջ: Ինչևէ, հերսոտած ու նեղսրտած իմ պապը, չկարողանալով հանդուրժել անարդարությունը և վտանգ զգալով, դարասկզբին բռնում է Արևելյան Հայաստանի ճամփան` ճակատագրի բերումով տարիներ անց իր կարևոր մասնակցությունն ունենալով Բաշ-Ապարանի հերոսամարտին: 

Բա հիմա ո՞նց չմտածեմ, որ ես` մենք այսօր կանք, որովհետև իմ ապուպապ Վարդանը ճիշտ ժամանակին խշտկացել է` ընտանիքի հետ թողնելով Մուշը, փաստորեն, Եղեռնից փրկելով իրենից հետո եկողներին` իմ սքանչելի հայրիկին,  մի-մի պարգև հարազատներիս` եղբորս ու քույրերիս: Էլ չեմ ասում, որ ես ու դուք էլ ինձ չէինք ունենա:

Մշեցի տատ, շնորհակալ եմ խորոտիկ Էրգրի, անուշիկ Մուշի, Մշո Ս. Մարինե եկեղեցու, Ս. Առաքելոց վանքի և Մշո Ս. Կարապետի  մասին տաքուկ հիշողությունների, Մշո դաշտի նըխշուն-նըմշուն կակաչի (տատս անվանում էր լալէ, հազրէ) ու էլի լիքը-լիքը տեսանելի և հատկապես` անտես բաների համար…

Հետգրություն

Լուսանկարում տատս է, Հայկանուշ քույրիկս (Արմանուշ տատի մոր անունն է) ու ես: Շեղագրով էլ այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջինը լսել եմ տատիցս:

Մնացածը` Մուշից գալուց հետո: Առաջ Աստված:

Միշտ Ձեր՝  Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

20 отзывов на “Մուշի իմ խորհրդանիշը` տատս

  1. Уведомление: Գնացի, տեսա, հուզվեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Էրգրի աշունը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Նախագիծ «Ուսումնական աշուն» | Mediaeducational blog

  4. Уведомление: Գովազդ «Հայկական կակաչի» եթերում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ծննդյան օրվա աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հավատն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մոլեռանդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Շնորհակա՛լ եմ, Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Մարդահոտ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Խոնարհումս, մամ․․․ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Կրթահամալիրի՝  իմ կյանքում ունեցած բացառիկ դերակատարման մասին — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ

  17. Уведомление: Սուրբ Ծննդյան հեքիա՞թ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Սուրբ Ծննդյան հեքիա՞թ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  20. Уведомление: Հարսանեկան անցուդարձ | Մաթեմատիկա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s