Ռիչարդ Բախ, «Փրկչի գրպանի ուղեցույց»

bax R«Եվ իմ Փրկիչը բնավ էլ գեղարվեստական հորինվածք չէ, այլ միանգամայն իրական ոմն․ նա հիմա նստած է ինչ֊որ տեղ, զուգահեռ աշխարհներից մեկում ու գոհունակ ծիծաղում է՝ նայելով թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում՝ ճիշտ ու ճիշտ այն սցենարով, որ հորինել ենք ինքներս մեզ համար։ Ես այդպես եմ կարծում, քանզի այդպիսին է իմ ընտրությունը»։  Ռիչարդ Բախ

 

Այս գրքում ամեն ինչ կարող է սխալ թվալ:

►Ոչ ոք չի ստիպի քեզ սովորել:

Դու կսովորես այն ժամանակ, երբ դրա ցանկությունը կունենաս:

►Աստծուց ուշադրություն մի խնդրեք, հույս ունենալով, որ Նա կկարգավորի ձեր խնդիրները:

Աղոթեք ձեր սեփական ուշադրությանը, և դուք կհասկանաք, որ որևէ խնդիր չկա և ոչինչ էլ պետք չէ կարգավորել:

►Քո փիլիսոփայությունը քո պատկերացումներն են  Տիեզերքի մասին. դրանցով դու ղեկավարվում ես առօրյա կյանքում:

Քիչ հավանական է, որ դրանք կարող ես գտնել դասագրքերում:

►Դժվարին և երջանիկ կյանքի երաշխիքներն են՝

  • հասկացիր՝ ինչ ես ամենաշատը սիրում անել կյանքում
  • ինչ խոչընդոտների էլ որ հանդիպես, արա այդ գործը
  • այն, ինչ սովորել ես, սիրով փոխանցիր նրանց, ովքեր գնահատում են քո տվածը և խնդրում են այն քեզնից:

►Կյանքը քեզ ոչինչ չի ասում, այն ամեն ինչ ցույց է տալիս:

►Եթե դու չես ուզում ուսուցիչ լինել, ավելի լավ է այս մոլորակը լքես:

►Դու աշխարհ ես եկել ոչ թե հետք թողնելու համար:

Դու գոյություն ունես, որպեսզի ապրես քո կյանքը:

Ընդ որում՝ ապրել այնպես, որպեսզի լինես երջանիկ:

►Հիշիր, այս կյանքը իրական չէ:

Այն տեսանելի խաղահրապարակ է:

Այստեղ դու զբաղված ես ճշմարտություն բացահայտելով:

►Քո կյանքում յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր իրադարձություն հայտնվում են, որովհետև դու ես կանչել:

Ինչ ես պատրաստվում անել՝ որոշողը դու ես:

►Դուք Տիեզերքի «կյանքում» խաղարկային զվարճալի արարածներ եք:

►Ժամանակը մտահոգվում է լինելու համար:

Իրականությունը մտահոգվում է դառնալու համար:

►Խուսափիր խնդիրներից և երբեք դրանց լուծման կարիքը չես ունենա:

Երբ  դու փնտրում ես ոգեշնչում, քեզ անհրաժեշտ են գաղափարներ.

Եթե  ուզում ես ուղղորդվել, հենց գաղափարներն էլ քեզ ցույց կտան ճանապարհը:

Բայց եղիր ուշադիր:

►Քո առաքելությունը փայլուն ուղի է, որին դու հետևում ես, և կարևոր չէ, թե ինչքան մութ է շուրջդ:

►Ոմանք ասում են՝  տառապիր:

Այլոք ասում են՝  ծառայիր:

Երրորդներն ասում են՝ հրաժարվիր:

Իսկ ինչ-որ մեկը ասո ՞ւմ է՝  գտիր քեզ համար բարձրագույն ճշմարտություն:

►Այն, ինչ կատարվում է քո շուրջը, ընտրում ես դու:

►Դիմացիր, ապրիր կյանքդ քեզ հայտնի լավագույն ձևով և շուտով դու կհասկանաս, թե բանն ինչումն է:

►Դու երբեք չես մեծանա:

►Ստեղծագործական միտքը ծնում է անսովոր բաներ:

Այնպես, ի դեպ, ինչպես խենթի միտքը:

Անսովորությունը ստեղծագործական մտքի էությունն է:

►Դու ոչինչ էլ չես կարող իմանալ, քանի դեռ ինտուիցիան չի տվել իր համաձայնությունը:

►Զայրույթը վախ է, իսկ վախը՝  կորուստ:

►Դուք բոլորդ

Ազատ եք:

Անել

Ամեն ինչ:

Ինչ ուզում եք

Դա արեք:

►Ցանկացած մեծ գաղափար բացարձակապես հրաշալի է և մեծ հաշվով անօգուտ, քանի դեռ դու չես որոշել ու ստիպել նրան աշխատել:

►Ոչինչ չկա, որի հետ  դու չկարողանաս համաձայնվել:

Ոչինչ չկա, որից դու չկարողանաս հրաժարվել:

►Ճշմարտությունը, որը դու արտահայտում ես, չունի անցյալ ու ապագա:

Այն կա, և դա բավական է:

►Սովորել  նշանակում է բացահայտել այն, ինչ դուք արդեն գիտեք:

Կատարել նշանակում է ցուցադրել այն, ինչ դուք գիտես:

Սովորեցնել ուրիշներին նշանակում է հիշեցնել նրանց, որ նրանք գիտեն ճիշտ նույնը, ինչ դու գիտես:

Դուք բոլորդ սովորողներ, կատարողներ, ուսուցրիչներ եք:

►Ամբողջ կյանքդ սպասում ես հանդիպել այն Ինչ-որ մեկին, ով կընդունի քեզ այնպես, ինչպիսին դու կաս իրականում:

Իսկ ամենավերջում բացահայտում ես, որ այդ Ինչ-որ մեկը քեզ հետ է եղել միշտ: Եվ դա դու ես:

►Այն, ինչ կատարվելու էր, արդեն կատարվել է:

Իսկ թե ինչպես ես դու այն ընկալում, քո որոշումն է:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք կարդալ նաև՝

Ռիչարդ Բախ,  Հիպնոս Մարիի համար

Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 комментариев на «Ռիչարդ Բախ, «Փրկչի գրպանի ուղեցույց»»

  1. Lusine:

    ՆՈՒՆ ՋԱՆ ԱՊՐԵՍ.ԻՄ ԻՄԱՍՏՈՒՆ ՔՈՒՅՐԻԿ.ԱՐևՍ.

  2. Уведомление: Ռիչարդ Բախ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ռիչարդ Բախ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ռիչարդ Բախ, «Հիպնոս Մարիի համար» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ռիչարդ Բախ «Հարազատ հոգին նա է, ով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s