Հունիսի 23-ին ծնվել է ամերիկացի օդաչու, գրող, փիլիսոփա Ռիչարդ Դեվիդ Բախը: Ռիչարդ Բախը հայ ընթերցողին ծանոթ է աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերից մեկով՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայով»:
Լույս է տեսել Ռիչարդ Բախի նոր՝ «Հիպնոս Մարիի համար» գիրքը: Թարգմանաբար ներկայացնում եմ գրքի նախաբանը:
Մենք շատ հաճախ չենք էլ գիտակցում, որ երբեմն պատահական ասված բառ կամ արարք ընդմիշտ կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը: Եվ սա ճիշտ է ինչպես ռուսների և ֆրանսիացիների, այնպես էլ չինացիների և անգլիացիների դեպքում…
Մի անգամ, մի գորշ անձևոտ օր գորշ ավտոբուս նստած, ես գորշ քաղաքով գնում էի գորշ աշխատանքի: Մայթերի երկայքով, ինչպես ծովը, ձգվում էին սև անձևանոցները: Ես գորշ ավտոբուսում նստած՝ անտարբեր նայում էի անձրևոտ գորշությանը, տների մթամած պատերին, մեկ էլ…հանկարծ նկատեցի մի կնոջ, ով դուրս գալով շենքի մուտքից՝ բացեց մի վառ կարմիր անձևանոց: Գույնի հանկարծակի բռնկում իրականության անգույն ու ձանձրալի գորշության մեջ: Միակ կենսուրախ բանը ողջ քաղաքում, որը պատահաբար աչքովս ընկավ, երբ ես տասներկու համարի ավտոբուսի մեջ էի: Կինը իմ տեսադաշտում հայտնվեց կես րոպե և անհայտացավ հեռվում:
Արդյո՞ք կինը հիշում է այդ օրը: Կարծում եմ՝ ոչ: Իսկ ես հիշում եմ:
Հպանցիկ դրվագ, որն ընդմիշտ փոխեց իմ կյանքը 1961թ.-ի դեկտեմբերին:
Այս պատմությունը (ինչպես նման շատ պատմություններ, որոնք հետո դառնում են գրքեր), ինձ հանգիստ չի տալիս արդեն քառասուն տարի: Ես նորից ու նորից արտագրում եմ գրքի գլուխները…Հետո գրածս շպրտում եմ զամբյուղի մեջ՝ ոչնչացնելով թղթերն ու համակարգչի հիշողությունից ջնջելով դրանք:
Պատմությունը գեղեցիկ է, բայց ի՞նչ կարող են փոխանցել բառերը:
Ի վերջո, ինձ հաջողվեց դիպվածը ազատագրել չհասկացվածության կապանքներից և նոր գլուխները՝ առաջինից մինչև քսանչորսերորդը, իմ առաջ հայտնվեցին ամբողջական և ավարտուն կերպով: Բառերն իմ ներսում բացված աղբյուրից արդեն հոսում են ազատորեն, և ահա արդյունքը՝ գիրքը, որ ձեր ձեռքում է:
Ջրի մասին պատումը անսպասելի կերպով կարող է մարդուն սիրել տալ ծովի անհուն կապույտը:
Ականջին շշնջացող պատմությունն օդաչուի մասին կարող է դուրս գալ բառի սահմանից՝ դառնալով թռիչք:
Այս պատմության իմաստը պարզ է. մեր աշխարհը կարող է դառնալ էլ ավելի կախարդական, քան է իրականում:
Նրա պատմությունը. սեփական ընտրությամբ մարդկանց օգնելն ավելին է, քան պարզապես բարեկամական հարաբերությունները:
Հոգու խորքում, այս գիրքը բացելուց առաջ, դուք այս ամենը զգացել եք: Իսկ բարի, գրավիչ պատմությունը կհիշեցնի ձեզ այն, ինչ դուք վաղուց գիտեիք:
Աղբյուրը՝ Ричард Бах. «Гипноз для Марии»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝
Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»
Ռիչարդ Բախ, Փրկչի գրպանի ուղեցույց
Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգսթոն ճայը
Уведомление: Ռիչարդ Բախ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ, «Փրկչի գրպանի ուղեցույց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Հարազատ հոգին նա է, ով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բախ «Փախուստ անվտանգությունից» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Հիպնոս Մարիի համար» — Գոհար Մավյանի բլոգ
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ