►Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր բարեկամությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարել ժամանակն ու տարածությունը: Միթե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ-երկու անգամ ինչ-որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որը կոչվում է Այստեղ և Հիմա: Տարածության նկատմամբ հաղթանակից հետո մնում է միայն Այստեղը: Իսկ ժամանակի նկատմամբ հաղթանակից հետո` Հիման:
► Միակ բանն այս աշխարհում, որ հնարավոր չէ ոչնչացնել, մենք ենք: Ամբողջ մոլորակը կարող է մոխրանալ, արեգակը կարող է վերածվել նոր աստղի, սակայն մեզ վրա այրվածք անգամ չի լինի: Մենք անոչնչանալի ենք: Մենք որպես Գոյ, որպես անսահման սիրո աճապարություն, որպես ոգու կեցության մասնակիցներ` անտրոհելի ենք:
► Գրողը չպիտի ընթերցող փնտրի, ընթերցողներն իրենք կգտնեն գրողին, որտեղ էլ լինեն:
► Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթոն, կհասկանաս, որ թեթևամտությունը չի կարող կերակրել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն:
► _Թեթևամտություն: Եղբայրներ,- բացականչեց նա: Ով է ավելի մտածում Երամի մասին, քան ճայը, որը բացահայտում է կյանքի գերագույն իմաստը, նշանակությունը և երբեք չի մոռանում դա: Հազար տարի է` մենք թափառում ենք ձկան գլուխ փնտրելով, բայց հիմա վերջապես հայտնի է ինչու ենք ապրում` որպեսզի ճանաչենք, հայտնագործենք նորը, ազատ լինենք:
► Պատկերացնում ես՝ քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանաձակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասը հազար: Իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելիության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:
► Հիշիր, Ջոնաթան, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ոչ տեղը, ոչ ժամանակը իմաստ չունեն: Ցանկացած տեղ թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես:
► -Իհարկե, Ջոն, իհարկե հաջողվում է, երբ գիտես, ինչ ես անում, միշտ հաջողվում է:
► Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային, տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին: «Սահման գոյություն չունի, Ջոնաթան»,- ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու:
► Եթե մենք բոլորին տեսնենք այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում, թեկուզ դա մի պահ տևի միայն, այդ ընթացքում մենք ոչ միայն կհավատանք, այլև կսիրենք այն, ինչ կտեսնենք:
► Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ:
► Դու ազատ ես, դու իրավունք ունես ապրել այստեղ և հիմա, ինչպես քեզ թելադրում է քո եսը, և ոչ մի բան չի կարող քեզ խանգարել:
► Դու կարող ես անել ցանկացած բան. քանի դեռ չես ապացուցել դա, դու ոչինչ չես կարող անել:
► Օրենքը կեցության բոլոր մակարդակներում նույնն է` մեր հաջորդ աշխարհը մենք ընտրում ենք այստեղ ձեռք բերած գիտելիքների միջոցով: Եվ եթե այստեղ մենք նախընտրել ենք անգիտությունը եւ մեր գիտելիքը մնացել են առաջվանը, հաջորդ կյանքը ոչնչով չի տարբերվի ներկայից, նրա բոլոր սահմանափակությունները կպահպանվեն:
►Բացարձակ արագությունը` դա ժամում հազար մղոնը չէ: Եվ ոչ էլ միլիոնը: Եվ ոչ էլ նույնիսկ լույսի արագությունը, քանզի ցանկացած թիվ սահմանազատման էությունն է, իսկ սահմանազատումը միշտ էլ սահմանափակում է: Եվ ուրեմն բացարձակը սահմանազատում ունենալ չի կարող: Այնպես որ, բացարձակ արագությունն այն է, երբ դու պարզապես գտնվում ես այնտեղ, որտեղ պատրաստվում ես ուղևորվել:
►Սովորելը սոսկ ճշտումն է այն ամենի, ինչն արդեն գիտես: Ուսուցանելը՝ հիշեցնել մյուսներին, որ իրենք ամեն ինչ նույնքան լավ գիտեն, որքան դու: Դու ամենից լավ ուսուցանում ես այն ամենը, ինչը հենց քեզ է ամենից հարկավոր, որ սովորես: Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես Ամենազորությունից: Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ: Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը, ինչպես վարվես նրանց հետ, կախված է քեզնից:
► Մի հավատա աչքերիդ` նրանք միայն խոչընդոտներ են տեսնում: Տեսնել` նշանակում է հասկանալ, ըմբռնել այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել: Աչքերդ ամեն ինչ չէ, որ տեսնում են: Դու մտքով նայիր, ի մի բեր ու խորն ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը:
Աղբյուրը՝ Ռիչարդ Դեվիդ Բախ, «Ջոնաթան Լիվինգստոն ճայը»
Կարող եք կարդալ նաև՝
Ռիչարդ Բախ, «Փրկչի գրպանի ուղեցույց»
Ռիչարդ Բախ, «Հիպնոս Մարիի համար»
Уведомление: Ռիչարդ Բախ, «Հիպնոս Մարիի համար» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ, «Փրկչի գրպանի ուղեցույց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Հարազատ հոգին նա է, ով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)