Մացուո Բասյո, հայկուներ


hoqqu
►Դու մոմ վառեցիր.
Կարծես կայծակ հայտնվեց
Քո ձեռքերում:
►Ծաղիկները չորացան.
Սերմերը թափվում են
Ինչպես արցունքներ:

►Դաշտային ծաղիկ, 
Մայրամուտի շողերի մեջ
Ինձ գերեցիր մի պահ:

►Բալենու ծաղկի ետևում՝ 
Ինչպես ամպի տակ 
Թաքնվել է խոնարհ լուսինը:


►Ամպերը ընկերներ լինեն կարծես. 
Թռչունները հրաժեշտ են տալիս 
Երկնքին: 

►Անտառի ժապավենը 
Խոնարհված սարերի 
Սուրը լինի կարծես: 

►Հասա ՞ ր  ամենին: 
Լեռան գագաթին գլխարկդ 
Հանիր ու պառկիր:

 ►Երկար ճանապարհ անցա 
Այն հեռավոր ամպի հետ, 
Նստեմ հանգստանալու:

 ► «Աշուն է գալիս»,- 
Շշնջում է սառը քամին 
Ննջասենյակի պատուհանին:

 ►Քամի և մշուշ, 
Սա է անկողինը: 
Որբ են երեխաները դաշտի:

 ►Սև ճյուղի վրա 
Ագռավն է կռնչում: 
Աշնանային երեկո: 

 ►Նոր տարի, իսկ ինձ միայն 
Աշնանային տխրությունն է 
Պարուրել:

 ►Ծովի մեջ կնետեմ 
Իմ հին գլխարկը: 
Կարճատև հանգիստ:

 ►Պառկել և լռում եմ, 
Ամրոցի դռները փակ են: 
Հաճելի հանգիստ:

►Ինչպես է քամին ոռնում. 
Կհասկանա ինձ միայն նա 
Ով գիշերել է դաշտում:

 ►Ագահորեն նեկտար է խմում 
Թիթեռ-միօրյակը: 
Աշնանային քամի:

 ►Ամենուր ձյունապատ է, 
Իսկ սոսիների ճյուղերը 
Կանաչ են վառվում:

 ►-Ասա տեսնեմ, սա ո՞վ է 
Ամանորյա հանդերձով. 
Ինքս ինձ չեմ ճանաչում:

 ►Պայծառ օր, բայց մեկ էլ 
Փոքրիկ ամպիկ, ու 
Անձրև է մաղում:

 ►Անձրևից կռացած՝ 
Կրկին գլուխը վեր պարզեց 
Քրիզանթեմը ծաղկած:

►Հյուղակն իմ այնքան մութ է, 
Որ լուսնի լույսը 
Անդրադառնում է:

Թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի
Աղբյուր՝ http://lib.ru/JAPAN/BASE/base.txt 
Լուսանկարում ճապոնացիների սուրբ լեռն է՝ Ֆուձիյաման 
http://www.znanijamira.ru/publ/chudoprirody/vulkan_fudzijama/48-1-0-1561 
 
Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 Responses to Մացուո Բասյո, հայկուներ

  1. Уведомление: Սիրում եմ ճապոնական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Բասյո, հոքքուներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий