Ուրիշները խոսում են: Ես ասում եմ: Մացուո Բասյո
►Ուռենին խոնարհվել է ու քնել,
Ինձ թվաց՝ ճյուղին նստած սոխակը
Հոգին է նրա…
►Ամեն տարի միևնույն բանն է.
Կապիկն ամբոխին զարմացնում է
Դիմակով իր կապկային…
►Միգուցե դո՞ւ էլ ես նրանցից,
Ով չի քնում, հարբում է ծաղիկներից,
Մինչդեռ մկներ են ձեռնահարկում…
►Մարգագետինն ազատ
Լցված է արտույտի երգով:
Լարում չկա, մտահոգություն՝ նույնպես…
►Լայնարձակ դաշտերում
Կապվածություն չկա:
Արտույտն է երգում…
►Ձմեռային առաջին անձրև.
Փոքրիկ կապիկն անգամ
Դեմ չէ անձրևանոց հանգնելուն…
►Օջախի մոտ
Երգում է անձնվիրաբար
Ծղրիդը ծանոթ…
►Կարմիր-կարմիր արև է
Ամայության մեջ, բայց սառնություն է
Փչում աշնանային անգութ քամին:
►Թափվում են տերևները,
Ամբողջ աշխարհը միագույն է:
Միայն քամին է սուլում…
►Բալենիները ծաղկել են:
Այսօր մի բացվեք
Երգեր տետրերի:
►Ուրախություն և շրջան:
Լեռան լանջի բալենիները
Ձեզ չե՞ ն հրավիրել:
►Ճյուղից ճյուղ գլորվելով
Լուռ փախչում են կաթիլները:
Գարնանային անձրև…
►Մայիսյան անձրևները
Ջրվեժը թաղեցին
Ողողելով ջրով…
►Ինչ նուրբ են նորելուկ տերևները
Անգամ այստեղ՝ մոռացված տան
Մոլախոտերի վրա…
►Գարնանային առավոտ.
Ամեն մի անանուն բլրի վրա
Թափանցիկ մշուշ է նստել:
►Հրդեհից հետո կառուցված խրճիթիս.
Միայն ես չեմ փոխվել.
Ինչպես այս կաղնին հին
Լսում եմ՝ ինչպես է կարկուտը զարկում:
►Թեքվել է բամբուկը ձյունից.
Կարծես աշխարհն է
Շուռ եկել…
Թարգմանական ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Բասյոյի թանգարանի մասին պատմող կայքից
http://www.thegaertners.com/trips/japan/museums/museums.htm
Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ճապոնական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մացուո Բասյո․ Ճապոնական պոեզիա | European School «Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամ