►Դու մոմ վառեցիր.
Կարծես կայծակ հայտնվեց
Քո ձեռքերում:
►Ծաղիկները չորացան.
Սերմերը թափվում են
Ինչպես արցունքներ:
►Դաշտային ծաղիկ,
Մայրամուտի շողերի մեջ
Ինձ գերեցիր մի պահ:
►Բալենու ծաղկի ետևում՝
Ինչպես ամպի տակ
Թաքնվել է խոնարհ լուսինը:
►Ամպերը ընկերներ լինեն կարծես.
Թռչունները հրաժեշտ են տալիս
Երկնքին:
►Անտառի ժապավենը
Խոնարհված սարերի
Սուրը լինի կարծես:
►Հասա ՞ ր ամենին:
Լեռան գագաթին գլխարկդ
Հանիր ու պառկիր:
►Երկար ճանապարհ անցա
Այն հեռավոր ամպի հետ,
Նստեմ հանգստանալու:
► «Աշուն է գալիս»,-
Շշնջում է սառը քամին
Ննջասենյակի պատուհանին:
►Քամի և մշուշ,
Սա է անկողինը:
Որբ են երեխաները դաշտի:
►Սև ճյուղի վրա
Ագռավն է կռնչում:
Աշնանային երեկո:
►Նոր տարի, իսկ ինձ միայն
Աշնանային տխրությունն է
Պարուրել:
►Ծովի մեջ կնետեմ
Իմ հին գլխարկը:
Կարճատև հանգիստ:
►Պառկել և լռում եմ,
Ամրոցի դռները փակ են:
Հաճելի հանգիստ:
►Ինչպես է քամին ոռնում.
Կհասկանա ինձ միայն նա
Ով գիշերել է դաշտում:
►Ագահորեն նեկտար է խմում
Թիթեռ-միօրյակը:
Աշնանային քամի:
►Ամենուր ձյունապատ է,
Իսկ սոսիների ճյուղերը
Կանաչ են վառվում:
►-Ասա տեսնեմ, սա ո՞վ է
Ամանորյա հանդերձով.
Ինքս ինձ չեմ ճանաչում:
►Պայծառ օր, բայց մեկ էլ
Փոքրիկ ամպիկ, ու
Անձրև է մաղում:
►Անձրևից կռացած՝
Կրկին գլուխը վեր պարզեց
Քրիզանթեմը ծաղկած:
►Հյուղակն իմ այնքան մութ է,
Որ լուսնի լույսը
Անդրադառնում է:
Թարգմանական ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Աղբյուր՝ http://lib.ru/JAPAN/BASE/base.txt
Լուսանկարում ճապոնացիների սուրբ լեռն է՝ Ֆուձիյաման
http://www.znanijamira.ru/publ/chudoprirody/vulkan_fudzijama/48-1-0-1561
Уведомление: Սիրում եմ ճապոնական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բասյո, հոքքուներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Reblogged this on ՇուշանԽաչատրյանիբլոգ.
НравитсяНравится