Նախագծին ներկայացվող պահանջներ
Թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
Թեման՝ Հովհաննես Թումանյան
Թեմայի հետ կապված հարցադրումներ՝ տես առաջադրանքները
Աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ)
Նախագծի սկիզբ՝ փետրվարի 1, սովորողները կարդում-քննարկում, ուսումնասիրում-հետազոտում են Թումանյանի քառյակներն ու հոդվածները
Աշխատանքի վերջնաժամկետ
Նախագծի ավարտ՝ փետրվարի 28
Նախագծի արդյունք՝ Թումանյանի հոդվածների նկարչական ձևավորում
Նախագծի տեսակը՝ տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական
Նախագծի նպատակը՝ կարդալ, ուսումնասիրել Թումանյանի ստեղծագործությունները, հոդվածները
Նախագծի իրականացման քայլերը՝ առաջադրանքների կատարում
Առաջադրանք 4
Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից և պարունակի 50-60 բառ):
Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:
Առաջադրանք 5
Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից և պարունակի 50-60 բառ):
Փորձիր պարզել՝ ինչ է պոեմը:
Առաջադրանք 6
Փորձիր պարզել՝ էլ ինչ բալլադներ ու լեգենդներ ունի Թումանյանը, կարդա մի քանիսը, պարզիր՝ ինչ է լեգենդը:
Առաջադրանք 7
Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:
Փորձիր պարզել՝ ինչ ասել է գրական ժանր:
Առաջադրանք 8
Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝ համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:
Խոստանում եմ՝ առավել հաջողված նկարները տեղադրել իմ բլոգում:
9. Թեմայի ամփոփում
Անձամբ դու ի՞նչ կարդացիր Թումանյանից, կազմիր ցանկ՝ թվարկելով կարդացածդ ստեղծագործությունների վերնագրերը, քառյակների դեպքում՝ առաջին տողերը:
Վերհիշելու համար կարդացածդ՝ կարող ես բացել նաև հետևյալ հղումը:
10. Կատարված աշխատանքի գնահատում
Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:
- մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
- ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
- գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:
Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ
- ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
- տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,ասված խոսքի հիմնավորում
- ստեղծական մտածողության առկայություն
- մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
- կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն.
- օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ)։
Հարգանքով` Նունե Մովսիսյան
Уведомление: Ուսումնական նախագծերը միջին դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)