Որպեսզի կարողանաս լսել ինքդ քեզ՝ հարկավոր են լուռ օրեր:
Մի՛ գնա իմ հետևից, հնարավոր է, որ ես քեզ չառաջնորդեմ: Մի՛ գնա իմ առջևից, հնարավոր է, որ ես քեզ չհետևեմ: Քայլի՛ ր իմ կողքով, և մենք միասին կլինենք:
Որքան խելացի է մարդը, այնքան շատ է Աստված պետք նրան, որպեսզի չմտածի, որ ինքն ամեն ինչ գիտի:
Իմաստությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դադարում ես այն փնտրել և սկսում ես ապրել Արարչի նախասահմանած կյանքով:
Ապրի՛ ր այնպես, որպեսզի մահվան սարսափը երբեք չմտնի քո սիրտը:
Մի՛ քննարկիր այլոց կրոնական հարցերը, հարգի՛ ր նրանց հավատը և պահանջի՛ ր, որ ուրիշներն էլ հարգեն քո հավատը:
Սիրի՛ ր քո կյանքը, լավացրո՛ ւ այն և քո շրջապատում ամեն ինչ դարձրու գեղեցիկ: Ձգտի՛ ր քո կյանքը դարձնել երկար, իսկ նպատակդ դարձրու քո ժողովրդին ծառայելը:
Արժանապատիվ մահվան երգ պատրաստիր այն օրվա համար, երբ դու կանցնես սահմանը:
Միշտ ողջունիր ընկերներին՝ դեմ առ դեմ հանդիպելիս և նրանց կողքով պատահաբար անցնելիս: Ողջունիր նույնիսկ անծանոթներին, երբ դու ամայի վայրում ես:
Հարգանք ունեցիր բոլորի հանդեպ և մի՛ ենթարկվիր ոչ մեկին:
Երբ առավոտյան արթնանաս, շնորհակալություն հայտնիր ուտելիքի և կյանք ունենալու երջանկության համար: Իսկ, եթե դու չես տեսնում պատճառ երախտագիտության, դա քո մեղքն է:
Մի՛ վիրավորիր ոչ մեկին, վիրավորելը իմաստունին դարձնում է հիմար՝ առնելով նրանից տեսնելու ոգին:
Երբ քո մեռնելու ժամը հասնի, մի՛ նմանվիր նրանց, ում սրտերը լի են մահվան ահով, ովքեր լաց են լինում և աղոթում են, որպեսզի իրենց կյանքը երկարի թեկուզ մեկ ակնթարթով՝ այն այլ կերպ ապրելու համար:
Երգի՛ ր քո երգը մահվան և մեռիր տուն վերադարձող Հերոսի նման:
Հնդկացիական շաուն ցեղի առաջնորդ Տեկումսե
Աղբյուրը՝ http://the-indians.narod2.ru/index/0-13
Տեկումսեի լուսանկարը՝ ru.wikipedia.org-ից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝
Уведомление: Որպեսզի կարողանաս լսել ինքդ քեզ՝ հարկավոր են լուռ օրեր: - www.kovkas.com
Уведомление: Ես ուզում եմ իմանալ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ինչ որ պատահի հողի հետ, նույնն էլ կպատահի նրա զավակների հետ… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ես ուզում եմ իմանալ | Asta Pasta
Уведомление: Առաջնորդի գլխավոր որակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեծահոգությունը` բացառիկ որակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)