Եղիշե Չարենց (նախագիծ)

Charenc

Նախագծին ներկայացվող պահանջներ

Թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ

Թեման՝  Եղիշե Չարենց, թեմայի հետ կապված հարցադրումներ՝  տես առաջադրանքները:

Աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ)

Նախագծի սկիզբ՝  մարտի 1, սովորողները կարդում-քննարկում են Չարենցի ստեղծագործությունները:

Աշխատանքի վերջնաժամկետ

Նախագծի ավարտ՝  մարտի 31

Նախագծի արդյունք՝  «Եղիշե Չարենց» մեդիափաթեթի լրամշակում

Նախագծի տեսակը՝  տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական

Նախագծի նպատակը՝  կարդալ,  ուսումնասիրել Չարենցի ստեղծագործությունները

Նախագծի իրականացման քայլերը՝ առաջադրանքների կատարում

Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,ասված խոսքի հիմնավորում
  • ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն.
  • օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ):

Մեկնարկային մեդիափաթեթ՝  «Եղիշե Չարենց»

Հարցեր և առաջադրանքներ

Առաջադրանք 1

Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Առաջադրանք 2

4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Առաջադրանք 3

Պարզիր՝  ումն է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, հավաքիր տեղեկություններ, ներկայացրու դասարանում:

Շարքից անգիր սովորիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:

Առաջադրանք 4

Նայեք մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերը, ընտրեք որ տեսանյութն ուզում եք ու գրավոր ներկայացրեք այն՝ նշելով առավելություններն ու թերությունները:

Առաջադրանք 5

«Տեսադարան» բաժինը համալրման կարիք ունի: Ընտրեք այնպիսի բանաստեղծություն, որը ներառված չէ բաժնում, ձայնագրվեք, տեսանյութ պատրաստեք:

Առաջադրանք 6

Մեդիափաթեթը կազմվել է 2010-2013 թթ-ին՝  սովորողների ջանքերով ու առաջարկներով: Հնարավորինս մանրամասն ծանոթացեք խնդրեմ «Եղիշե Չարենց» մեդիափաթեթին: Ձեր կարծիքով` ինչ բաժինների պակաս է զգացվում: Խնդրում եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով՝ փորձելով հիմնավորել ասված խոսքը: Նախապես շնորհակալություն:

7. Թեմայի ամփոփում

1. Գրեք, թե՝ 

ա. Ի՞նչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

բ. Ձայնադարանից և Երգադարանից ի՞նչ  լսեցիք

գ. Տեսադարանից և  Ֆիլմադարանից ի՞նչ նայեցիք

դ. Ո՞ր բանաստեղծությունները սովորեցիք անգիր

ե. Ի՞նչ  կարդացիք կամ իմացաք Չարենցի մասին

Վերիհիշելու համար կարող եք նայել հետևյալ հղումները՝ 

«Եղիշե Չարենց» մեդիափաթեթը 

Այլ նյութեր

8. Կատարված աշխատանքի գնահատում

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

  • մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
  • ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
  • գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:

 Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Եղիշե Չարենց (նախագիծ)

  1. Уведомление: Հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավ. Իսահակյանը « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Եղիշե Չարենց (նախագիծ) | Վարդանյան Վարդան

  3. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s