Օշո «Երեխաների դաստիարակությունը. ազատություն»

oshoԵրեխային հարկավոր է ձեր սերը, ոչ թե ձեր օգնությունը: Երեխան կարիք ունի խնամքի ու խրախուսման, ոչ թե ձեր օգնության: Այն, ինչ դուք պիտի անեք՝  երեխային չխանգարելն է: Դուք պետք է երեխային սիրեք, տաք ձեր ջերմությունն ու ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա:

Ցանկացած երեխայի իսկական դեմքը՝  Աստծո դեմքն է: Երեխաներն արժանի են ամենայն հարգանքի, որովհետև նրանք այնպե ՜ս թարմ են,  այնպե ՜ս անմեղ, այնպե ՜ս մոտ Աստծուն:

Մի՛ պարտադրեք կամ ստիպեք, որ երեխաները ձեզ հարգեն: Երեխաները ձեզ շատ ավելի կլսեն, եթե դուք` ինքներդ հարգեք նրանց:

Թո՛ւյլ տվեք, որպեսզի նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել:

Կամքի ուժ և մեծ սեր է պահանջվում ծնողներից, որպեսզի իրենց երեխաներին ասեն՝  դու պետք է ազատ լինես մեզնից, ապավինի՛ր ինքդ քեզ: Ավելի լավ է սեփական սխալներն անել ու սովորել շնորհակալ լինել դրանց համար, քան հետևել ուրիշներին ու չսխալվել:

Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխսլվեն, հետո օգնեք նրանց հասկանալ՝  որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր,  դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:

Երեխաները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, որը կարող է նրանց վնասել: Անգամ այդ դեպքում մի արգելեք նրանց, այլ բացատրեք: Մի՛ պարտադրեք, երեխային ընտրության հնարավորություն տվեք՝  նրանց բացատրելով իրադրության բարդությունը:

Երեխաները շատ զգայուն են և, եթե դուք նրանց վերաբերում եք պատշաճ կերպով՝  հարգանքով, նրանք պատրաստ են լսել, պատրաստ են հասկանալ: Ինքներդ ձեզ նրանց տեղը դրեք. նրանց հասակում դո՞ւք ինչպես կվարվեիք:

Ես կարող եմ հասկանալ ծնողների վախը՝ երեխան կարող է գնալ ոչ այն ուղղությամբ, բայց դա ձեր խնդիրն է: Ձեր երեխան չի ծնվել, որպեսզի անի այն, ինչը ձեզ է դուր գալիս և չանի այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Նրանք պետք է իրենց սեփական կյանքն ապրեն, և դուք պետք է ուրախանաք, որ նրանք ապրում են իրենց կյանքը, ինչ էլ որ լինի:

Աջակցե՛ք երեխային, որպեսզի իրականացնի իր  բոլոր բարի ձեռնարկումները: Ծնողները լույս աշխարհ են բերել նոր մեկի, ով չգիտի ոչինչ, բայց ունի ներուժ: Եվ, եթե այդ ներուժը չբացահայտվի, երեխան կմնա դժբախտ: Երեխաները երջանիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ լինեն այն, ինչն իրենք են ցանկանում լինել:

Բոլորը չեն կարող երկրի նախագահ դառնալ և իշխանություն ունենալ միլիոնավոր մարդկանց վրա: Բայց կարող է ամուսին դառնալ և իշխանություն բանեցնել կնոջ վրա: Կինը կարող է մայր դառնալ և իշխանություն բանեցնել երեխայի վրա, իսկ երեխան կարող է արջուկ ունենալ և իշխանություն բանեցնել խաղալիքի վրա…քարշ տալ սենյակի մի անկյունից մյուսը, մի լավ ապտակ հասցնել:  Իսկ, այ խեղճ արջուկի համար չկա մեկը, ում վրա իշխանություն բանեցնի: Ճիշտ այսպիսին է ավտորիտար հասարակությունը:

Եթե մենք ուզում ենք, որ վերանա բռնապետական հասարակությունը, ապա  երեխաներին  պետք է ազատ մեծացնենք: Նրանք ավելի հաճախ պետք է լսեն «այո», քիչ դեպքերում՝ «ոչ»: Այդ ժամանակ շատ ավելի մարդասեր հասարակություն կունենանք:

Աղբյուրը՝  Ошо, Воспитание детей. Свобода

Ազատ փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Օշո Ռաջնիշ, «Սրտի պոեզիա»Օշո, «Սիրո մկանի մարզում»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Օշո «Երեխաների դաստիարակությունը. ազատություն»

  1. Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան

  2. Уведомление: Ընտանեկան կրթություն | Անուշ Աթայան

  3. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s