Դեկտեմբերի 27- հունվարի 12
«Առականի», «Շողակն» և «Ֆիլմադարան» բլոգները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:
Սիրելի սովորողներ, խնդրում եմ կարգի բերել ձեր էլեկտրոնային տետրերը, լրացնել բացթողումները, որպեսզի հավուր պատշաճի ներկայանաք «Ես կարողանում եմ» ստուգատեսին:
Դժվարություններ ունենալու դեպքում՝ կարող եք օգտվել Ուսումնական փաթեթներից, նաև՝ «Լրացուցիչ փաթեթից»:
Ինչպես նաև՝
- Ամանորյա, Սուրբ Ծննդյան, ձմեռվա մասին նյութեր, թարգմանություններ (բլոգավարություն)
- Ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
- Պատրաստվում ենք Դիջիտեքին
Դեկտեմբերի 22-26
Երկուշաբթի օրերին՝ մեկշաբաթյա աշխատանքի հանձնում և ինքնագնահատում
Հայ միջնադարյան գրականություն
Կարդա գրաբար հատվածներ Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» հոգևոր երգից, քո ընտրությամբ փոքրիկ հատված սովորիր անգիր:
Հատվածներ Թուղթ ընդհանրականից և Աղոթագրքից. տեսահղում
Ներսես Շնորհալու մասին. ձայնահղում
Ներսես Շնորհալի, հանելուկներ. ձայնահղում (գտիր հանելուկների պատասխանները):
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 76, 77, 78, 79, 80
Դեկտեմբերի 15-19
Երկուշաբթի օրերին՝ մեկշաբաթյա աշխատանքի հանձնում և ինքնագնահատում
Հայ միջնադարյան գրականություն
Կարդա հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից, քո ընտրությամբ փոքրիկ հատված սովորիր անգիր:
Ներկայացնում են 9.2 դաս.-ի սովորողները
Առաջադրանք
1. Կարդա «Գրիգոր Նարեկացու գիտական հիմնավորումը» հոդվածը, կարծիք հայտնիր:
2. Փորձիր պարզել՝ ինչ ընդհանրություններ կան Հայկական Արևագալի ժամերգությունների և Հնդկակական մանտրաների միջև:
3. Փորձիր պարզել՝ «Սբ Ներսես Շնորհալի» խճանկարը ո՞ր եկեղեցու առաստաղին է պատկերված:
4. 7-10 նախադասությամբ գրավոր ներկայացրու՝ ինչ իմացար Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու մասին:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 70, 71, 72, 73, 74, 75
Դեկտեմբերի 8-12
Երկուշաբթի օրերին՝ մեկշաբաթյա աշխատանքի հանձնում և ինքնագնահատում
Ակսել Բակունց
Գրականություն
Առաջադրանք
1. Տեքստից դուրս բեր Ակսել Բակունցին բնութագրող և նկարագրող տողերը:
2. Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Քո կարծիքով, ի՞նչ ասել է «ժպտացող շենք»: Բացի մարդուց, էլ ի՞նչը կարող է ժպտալ: Կազմիր բառակապակցություններ «ժպտացող» բառով և հորինիր պատմություն «Ժպտացող…» վերնագրով: պատմություն:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 64, 65, 66, 67, 68, 69, 70
Դեկտեմբերի 1-5
Երկուշաբթի օրերին՝ մեկշաբաթյա աշխատանքի հանձնում և ինքնագնահատում
Գրականություն
Ակսել Բակունց
Խոնարհ աղջիկը
Նորահայտ էջեր
Գուրգեն Մահարու նորահայտ անտիպ էջերից, «Ակսել Բակունցի հետ»…
Առաջադրանք
1. Ինչպե՞ս էր Գուրգեն Մահարին ներկայացնում Ակսել Բակունցին: 4-6 նախադասությամբ ներկայացրու:
2. «Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր»:
Բակունցի այդ արարքը դու համարո՞ւմ ես անկարգություն, թե ոչ: 4-6 նախադասությամբ հիմնավորիր պատասխանդ:
3. 5-7 նախադասությամբ գրավոր պատմիր քո կատարած խենթություններից մեկի մասին:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 57, 58, 59, 60, 61, 62, 63
Ո՞վ էր Բակունցի «ալպիական մանուշակը»
Եղիշե Չարենցի նորահայտ անտիպ էջերից. «Սիրելի Ակսելին»
Բակունց, Աղոթք «Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում…»
Հատվածներ Ակսել Բակունցի՝ բանտից գրված նամակներից
Առաջադրանք
7-10 նախադասությամբ գրավոր ներկայացրու՝ ինչ իմացար Ակսել Բակունցին վերաբերող «Նորահայտ էջերից»:
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)