Սրտի և մտքի միավորում. հնդկացիական աղոթք

Papaver Arm

Հայացք ձգելով անցյալ՝  ես լցվում եմ Երախտագիտությամբ,

Փնտրելով ապագան՝  ես լցվում եմ Երազանքներով,

Նայելով վերև՝  ես լցվում եմ Ուժով,

Նայելով ներս՝  ես գտնում եմ Խաղաղություն:

Հնդկացիական աղոթք

Հնդկացու առավոտյան աղոթքը հնչում է մոտավորապես այսպես. «Շնորհակա՛լ եմ Քեզ ևս մեկ  օրվա համար: Խնդրում եմ Քեզ՝ ինձ ուժ տաս, որպեսզի   բարեհաջող ավարտին հասնեմ այս օրը և գնամ քնելու՝ առանց ամաչելու իմ արարքների  համար»:

Երախտագիտությունը հնդկացիների մշակույթի հիմնական ասելիքն է: Ամեն մի օր լի է հոգևոր արժեքով, ամեն օրը սրբազան է: Երախտագիտությունը, ըստ հնդկացիների պատկերացումների, բարձրանալով վերև վերածվում է Մեծ Ուժի՝ շրջապատում հնարավոր դարձնելով ամեն ինչ: Ընդ որում, հնդկացիները երախտագիտություն են հայտնում ոչ միայն լավ բաների, այլև օրվա ընթացքում պատահած վատի համար, քանի որ ենթադրվում է՝  մարդը որքան շատ գնահատի Աստվածային Զորությունը, այնքան շատ շնորհ կիջնի նրա վրա:

Եթե մարդիկ ուզում են հասնել հավասարակշռության, ասել է թե՝ սրտի ու մտքի ներդաշնակության, առաջին բանը, որ պետք է անեն՝ ճշմարտություն գտնելն է: Նրանք պետք է սկսեն ճշմարտությունն ասել իրենք, իսկ դա անելը դժվար է: Ճանապարհը, որով հիմա ընթանում է աշխարհը, չի առարկում կեղծիքին:

Դու չես կարող հենց այնպես նստել ու խոսել ճշմարտության մասին: Դա չի՛ աշխատի: Դու պետք է ապրես ճշմարտության մեջ՝  դառնալով այդ ճշմարտության մի մասնիկը, այդ ժամ դու կարող ես ճանաչել ճշմարտությունը:

Սրտի և մտքի միավորումը հզոր երևույթ է: Ըստ հնդկացիների, Սրբազան Անիվը սովորեցնում է՝ գոյություն ունեն երկու աշխարհներ՝ տեսանելի և անտեսանելի: Տեսանելի աշխարհը ֆիզիկականն է, իսկ անտեսանելին՝ հոգևորը: Երկու աշխարհներն էլ անհրաժեշտ են ճշմարիտ իրականությունը բացահայտելու համար: Տեսանելի աշխարհը հեշտ է դիտարկել տղամարդու տեսանկյունից: Անտեսանելի աշխարհը հեշտ է դիտարկել կնոջ տեսանկյունից: Սիրտը անտեսանելին է, իսկ միտքը՝ տեսանելին: Օրհնված է այն ղեկավարը կամ մարդը, ով անընդհատ զարգացնում է սիրտն ու միտքը: Նման մարդը մեծ արժեք է Արարչի և մարդկանց համար:

Ստորև ներկայացնում ենք նաև հնդկացիական իմաստություններ

  • Դու չես կարող հենց այնպես նստել ու խոսել ճշմարտության մասին: Դա չի՛ աշխատի: Դու պետք է ապրես ճշմարտության մեջ՝  դառնալով այդ ճշմարտության մի մասնիկը, այդ ժամանակ դու կարող ես ճանաչել ճշմարտությունը:
  • Ձգտի՛ր ոչ թե գիտելիքի, այլ իմաստության: Գիտելիքը անցյալ է: Իմաստությունը՝  ապագա:
  • Երբեմն քո լռությունը կարող է դառնալ աղոթքի մի մաս:
  • Ինչո՞ւ եք դուք ուժով վերցնում այն, ինչը կարող եք սիրով ձեռք բերել:
  • Նախքան սիրելը սովորի՛ր քայլել ձյան վրա՝  առանց հետքեր թողնելու:
  • Հասկանալու համար ինքդ քեզ՝  լեռներում զրուցիր քարերի հետ:
  • Երբ մեռնում են լեգենդները և անհետանում են երազանքները, աշխարհում մեծություններ չեն մնում:
  • Ճշմարտությունն այն է, ինչին հավատում են մարդիկ;
  • Երեխան հյուր է քո օջախում. կերակրի՛ր, սովորեցրո՛ւ և թող, որ գնա:
  • Հարց տուր սրտից և կլսես պատասխան սրտից:
  • Դու չես կարող արթնացնել մարդուն, ով ձևացնում է, թե քնած է:
  • Հոգում չի կարող ծիածան լինել, եթե աչքերում արցունք չի եղել:
  • Ամեն ինչ կյանքում նպատակ ունի. յուրաքանչյուր հիվանդություն դեղ է, որը բուժում է մարդուն, իսկ յուրաքանչյուր մարդ ճակատագիր է:
  • Մարդը կործանում է այն, ինչից վախենում է:
  • Պղտոր ջրին հանգիստ թող, և այն պարզ ու թափանցիկ կդառնա:
  • Երբ կտրեք վերջին ծառը, երբ թունավորեք վերջին գետը, երբ որսաք վերջին թռչունը, այդ ժամ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Աղբյուր՝   Соединение сердца и ума 

Թարգմանական ծաղկաքաղը՝  Google. ru-ի տարբեր էջերից

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝   Հնդկացիական այլ իմաստությունների

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Սրտի և մտքի միավորում. հնդկացիական աղոթք

  1. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Առաջնորդի գլխավոր որակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s