Առողջ եղեք

nune movsisyanԱհա և ծնվեց «Հայկական կակաչի» 700-րդ՝ «Առողջ եղեք» նյութը: Բարի՛ ես եկել:

Կատարում եմ խոստումս ու ներկայացնում «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագծի արդյունքները:

Հիվանդության ախտորոշում՝ արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)

Ինքնաբուժում (նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 22)

Ինքնաբուժման առաջին մակարդակ՝ հոգևոր դաշտի մաքրում

Ինչքան էլ ուզեցա խուսափել ու հնարավորինս աստիճանաբար իրականացնել հոգևոր դաշտի մաքրումը՝  չստացվեց: Ընթացքը բավականին ցավոտ էր ու ցնցումներով լի:

Մանրամասները՝ «Դարձ ի շրջանս յուր կամ հոգեվերլուծության փորձ»

Ինքնաբուժման երկրորդ մակարդակ՝  ֆիզիկական օրգանիզմի մաքրում

Արյունատար անոթների մաքրումը և կարկադե թեյի մասին արդեն գրել եմ: Կուրսը ավարտվել է ըստ ժամանակացույցի՝ դեկտեմբերի 22-ին:

Մանրամասները՝ «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց»

Բուժման ընթացքում գլուխ բարձրացրած հիվանդություններ՝ թեթև ալերգիա:

Մանրամասները՝ «Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի»:

Ինքնաբուժման հիմնական փուլ՝  Հավատի, սիրո չափաբաժնի կարգավորում

Այսպիսով, բուժման կուրսը հաջողությամբ ավարտված է, բացառությամբ՝ վերջինի:

Եզրակացություն

Կյանքում տեղի ունեցող  իրադարձությունները մենք ձևավորում ենք մեր մտքերով: Հենց դրանց հետ էլ շատ հաճախ կապված են լինում մեր  հիվանդությունները, որովհետև վատ մտքերը՝ վախեր, զգացմունքներ և հույզեր (չարություն, ատելություն, հպարտություն, խանդ, մեղավորության զգացողություն, հուսահատություն և հիասթափություն) կենտրոնացված բնույթ ունեն, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր են:

Մանրամասները՝ «Միտքը՝ հիվանդության պատճառ»

Արդյունքների ամփոփում

40 օրվա ընթացքում արյան ճնշման բարձրացման ոչ մի դեպք չի գրանցվել՝ ոչ տանը, ոչ էլ աշխատավայրում: Ի տարբերություն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում տիկին Արծվիկի մոտ ճնշում չեմ չափել ու սրտի կաթիլներ կուլ չեմ տվել: (Հա, մեր շեֆ-խոհարարից՝ Նիկողոսյան Գայանեից էլ լիմոն չեմ խնդրել):

Բարի գիշեր կամ բարի լույս, ասել է թե՝ ինչ լինում է, թող Բարի լինի:

Բոլորիս առողջ տեսնելու մաղթանքով՝ Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Առողջ եղեք»

  1. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s