Ահա և ծնվեց «Հայկական կակաչի» 700-րդ՝ «Առողջ եղեք» նյութը: Բարի՛ ես եկել:
Կատարում եմ խոստումս ու ներկայացնում «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագծի արդյունքները:
Հիվանդության ախտորոշում՝ արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)
Ինքնաբուժում (նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 22)
Ինքնաբուժման առաջին մակարդակ՝ հոգևոր դաշտի մաքրում
Ինչքան էլ ուզեցա խուսափել ու հնարավորինս աստիճանաբար իրականացնել հոգևոր դաշտի մաքրումը՝ չստացվեց: Ընթացքը բավականին ցավոտ էր ու ցնցումներով լի:
Մանրամասները՝ «Դարձ ի շրջանս յուր կամ հոգեվերլուծության փորձ»
Ինքնաբուժման երկրորդ մակարդակ՝ ֆիզիկական օրգանիզմի մաքրում
Արյունատար անոթների մաքրումը և կարկադե թեյի մասին արդեն գրել եմ: Կուրսը ավարտվել է ըստ ժամանակացույցի՝ դեկտեմբերի 22-ին:
Մանրամասները՝ «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց»
Բուժման ընթացքում գլուխ բարձրացրած հիվանդություններ՝ թեթև ալերգիա:
Մանրամասները՝ «Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի»:
Ինքնաբուժման հիմնական փուլ՝ Հավատի, սիրո չափաբաժնի կարգավորում
- Աստվածաշնչյան ընթերցումներ
- «Նարեկից» ընթերցումներ
- Հոգևոր երգերի ուկնդրում (ցանկալի է՝ հոգևոր երաժշտության համերգ)
- Պոեզիայի ընթերցումներ (ցանկալի է` ճապոնական պոեզիա)
- Պատարագի մասնակցություն (ցանկալի է՝ Հաղորդություն)
Այսպիսով, բուժման կուրսը հաջողությամբ ավարտված է, բացառությամբ՝ վերջինի:
Եզրակացություն
Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները մենք ձևավորում ենք մեր մտքերով: Հենց դրանց հետ էլ շատ հաճախ կապված են լինում մեր հիվանդությունները, որովհետև վատ մտքերը՝ վախեր, զգացմունքներ և հույզեր (չարություն, ատելություն, հպարտություն, խանդ, մեղավորության զգացողություն, հուսահատություն և հիասթափություն) կենտրոնացված բնույթ ունեն, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր են:
Մանրամասները՝ «Միտքը՝ հիվանդության պատճառ»
Արդյունքների ամփոփում
40 օրվա ընթացքում արյան ճնշման բարձրացման ոչ մի դեպք չի գրանցվել՝ ոչ տանը, ոչ էլ աշխատավայրում: Ի տարբերություն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում տիկին Արծվիկի մոտ ճնշում չեմ չափել ու սրտի կաթիլներ կուլ չեմ տվել: (Հա, մեր շեֆ-խոհարարից՝ Նիկողոսյան Գայանեից էլ լիմոն չեմ խնդրել):
Բարի գիշեր կամ բարի լույս, ասել է թե՝ ինչ լինում է, թող Բարի լինի:
Բոլորիս առողջ տեսնելու մաղթանքով՝ Նունե
Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)