Անդրանիկ Օզանյան

Andranik75«Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում:

Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերոսներին …»:

Մուստաֆա Քեմալ

Փետրվարի 25-ին ծնվել է հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը:

Տիար ջան, ընդունեցի, տեղին էր, մանավանդ որ Անդրանիկ Օզանյանը իմ ընտանիքում ներկայացված է եղել ականատեսի պատմություններով:

Բանն այն է, որ իմ Սարգիս պապի եղբայրը՝  հաղթանդամ Անին ( պարզվում է՝ ցեղասպանությունից առաջ հայոց մեջ ընդունված է եղել Անի անունով կոչել տղաներին, իսկ վերջին տասնամյակներին արդեն՝ աղջիկներին: Մտածելու բան է…), եղել է Անդրանիկ Օզանյանի թիկնազորից: Հիշողությանս մեջ հատկապես տպավորվել է Անդրանիկի մասին պապիս պատմած մի զարմանահրաշ պատմություն:

Հերթական անհավասար կռվի ժամանակ, երբ Անդրանիկը պատրաստվում է նետվել պաշտպանությունը ճեղքած թշնամու վրա, թիկնազորի տղաները, խիստ վտանգավոր իրավիճակից անհանգստացած, Անդրանիկին փորձում են ետ պահել:

Անդրանիկը պատասխանում է.

-Մի՛ վախեցեք, տղերք ջան, թուրքի արձակած փամփուշտը ինձ չի կպնում:

Կռիվը ավարտվում է, Անդրանիկը վերադառնում է ու, երբ վրանում հանում է հագուստը, «գյուլեքը անձրևի պես» շորերի միջից թափվում են գետնին: Անդրանիկն իր թիկնազորի տղաների զարմացած հայացքները տեսնելով՝ ժպտում է ու ասում.

-Ասում էի, չէ՞…

Բրաբիոն  ծաղիկը

Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մահանում էր Անդրանիկը։

— Եկա՞ր, Մախլուտո, — ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փնտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։

Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում։
……
— Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված, — ասաց մահամերձը։ — Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։
….
— Երկու բան սիրեցի աշխարհում— որբ մանուկն ու թշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։

Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…

Andranik-hanganakutyun

Աղբյուր՝  Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների Կանչը»

Լուսանկարը՝  Անդրանիկի ստորագրությամբ հանգանակության կտրոն՝  ցեղասպանությունը վերապրածների համար

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Անդրանիկ Օզանյան»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s