Մարտ ամսվա անելիքներ

kakach

Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա ուսպլանով
և ուսումնական օրացույցով

1-12-րդ դասարանցիների գարնանային ուսումնական արձակուրդը սկսում է մարտի 23-ին և ավարտվում մարտի 27-ին: Ուսումնական պարապմունքները վերսկսվում են մարտի 30-ից

Մարտի 23-27 («Ուսումնական արձակուրդ» նախագիծ)

«Առականի», «Շողակն»«Ֆիլմադարան»«Վիքիմեդիա» նախագծերը շարունակում են բնականոն աշխատանքը: Նախագծերին չմասնակցող սովորողները կարող են օգտվել «Լրացուցիչ փաթեթից» կամ սկսել նոր նախագիծ:

Մարտի 30-31

«Ուսումնական արձակուրդ» նախագծի անհատական ներկայացում, արդյունքների գնահատում էլեկտրոնային մատյանում:

Մարտի 16-20

Ընթացիկ նախագծեր (Մայրենիի ստուգատես. Կարդում ենք Չարենց (մարտի 13 )

Գրականություն

Չարենցյան օրեր

1. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը:

ա. Շարքը Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին, կարդա տեղեկություններ նրա մասին: Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:

բ. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:

գ. Շարքից անգիր սովորիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:

Կարող ես նայել նաև՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» անիմացիոն մուլտֆիլմը:

Ինչպես նաև լսել՝  «Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր»

2. Կարդա Չարենցի «Տաղարան» շարքը: Շարքից անգիր սովորիր նոր բանաստեղծություններ:

Կարող ես լսել նաև շարքի բանաստեղծությունները:

Ինչպես նաև՝ «Երգադարան» բաժնի երգերը:

գ. Փորձիր պարզել՝ «Երգադարանի» ո՞ր երգերը «Տաղարանից» չեն:

3. Ծանոթացիր մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերին: Քո կարծիքով՝ ո՞ր տեսանյութն է առավել հաջողված, ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորիր:

4. Լսիր մեդիափաթեթի «Ձայնադարան» բաժնի ձայնագրքերը:  Ինքդ քո հավանած բանաստեղծությունը ձայնագրիր, ձևավորիր հեղինակային լուսանկարներով, պատրաստիր տեսանյութ և ներկայացրու դասարանում:

5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 111, 112, 113, 114, 115

Անգիր հանձնարարվող նյութեր

Անգիր հատվածներ «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերից:

Լրացուցիչ փաթեթ

Մեդիափաթեթի «Ֆիմադարանից» ինքնուրույն ընտրիր որևէ տեսանյութ, նայիր և գրավոր վերապատմիր:

Մարտի 9-15

Չարենցյան օրեր

Գրականություն

1. Ծանոթանալ «Չարենց» կայքէջին և «Եղիշե Չարենց» մեկնարկային մեդիափաթեթին,  ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:

2. Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

ա. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը:

բ. Ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:

3. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

4. Կարդա Չարենցի «Ծիածան» շարքը, ընտրիր մի բանաստեղծություն, սովորիր անգիր:

ա. Լսիր նաև շարքի բանաստեղծությունները:

բ. Ինչպես նաև՝  «Լուսամփոփի պես աղջիկ» երգը:

5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 106, 107, 108, 109, 110

Անգիր հանձնարարվող նյութեր

Գիտեք, որ գարուն է արդեն

Անգիր հատվածներ «Տաղ անձնական»-ից և «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքից

Լրացուցիչ փաթեթ

Մահվան տեսիլ

Փաստավավերագրական ֆիլմը նայիր և գրավոր վերապատմիր:

Մարտի 2-6

Ընթացիկ նախագծեր

«Մայրենի լեզվի երախտավորը՝  Ռաֆայել Իշխանյան» 

«Իմ գրադարանը» նախագիծ

Իշխանյանական օրեր

Հարցեր և առաջադրանքներ

1.«Պաշտպանել Հայաստանը, նշանակում է պաշտպանել հայոց լեզուն»: Ռաֆայել Իշխանյան

Համաձա՞յն ես Ռաֆայել Իշխանյանի կարծիքի հետ: Դու ինչպե՞ս ես պաշտպանում հայոց լեզուն:

2. «Ուսուցչից վիրավորվելը անմտություն է»: Ռաֆայել Իշխանյան

Դո՞ւ էլ ես այդ կարծիքին, թե ոչ: Խոսքդ հիմնավորիր:

3. Ռաֆայել Իշխանյանը Վահան Տերյանի պաշտամունք ուներ:

Փորձիր պարզել՝  ինչո՞ւ էր Իշխանյանը այդքան շատ հավանում Տերյանին,  գուցե նրանք նմա՞ն էին իրար…

4. Կարդա Իշխանյանի «Մեր ինքնության գլխավոր նշանը» գրքի «Թումանյանը՝ ընթերցող» հատվածը և ներկայացրու, թե դու ինչպիսի ընթերցող ես:

5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 101, 102, 103, 104, 105

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Մարտ ամսվա անելիքներ»

  1. Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Ի սովորությանս համաձայն՝ Ձեր բլոգ մտնելուց, մտա այս բաժինը…: :)

  3. Уведомление: Դասավանդողի գրադարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ուսումնական ամառ-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s