Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ»

1

Մեծն թագավոր Սողոմոն Իմաստունը՝  Աստծո օծյալն ու սիրելին, աստվածաշնչյան անմահ առակների հեղինակը, Իսրայելի միացյալ ծաղկուն թագավորության առասպելական ղեկավարը, Դավիթ թագավորի որդին:

Նրա թագավորության տարիներին է կառուցվել հրեական գլխավոր սրբությունը՝  Երուսաղեմի տաճարը: Ավանդաբար նրան է վերագրվում բանաստեղծական վարպետության գլուխգործոց «Երգ Երգոցը» և փիլիսոփայական մտքի հավաքածու «Ժողովողը»:

Այս պատմական անձնավորության մասին հյուսվել են բազմաթիվ առասպելներ: Դրանցից մեկը պատմում է այն մասին, որ մի անգամ թագավորի մոտ խորհուրդ ստանալու համար գալիս են երկու կանայք փոքրիկ երեխայի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պնդում է, որ ինքն է երեխայի մայրը: Որպեսզի հասկանա, թե կանանցից ով է ճիշտ, և ով է սխալ խոսում, Սողոմոնը խորհուրդ է տալիս մեջտեղից կիսել նորածնին և բաժանելով երկու մասի՝  տալ կանանց: Իհարկե, իմաստուն թագավորը չէր էլ մտածում սպանել երեխային, բայց այդ խորամանկ քայլով նա իմացավ՝  ով էր երեխայի իրական մայրը:

Թեև Մեծն Սողոմոն թագավորը շատ իմաստուն մարդ էր, բայց նրա կյանքը խաղաղ չէր ընթանում: Ասում են՝  թագավորը կրում էր մատանի, որը կյանքի փոթորիկների ժամանակ օգնում էր հավասարակշռությունը պահել՝  նրա վրա ազդելով ինչպես սպեղանին վերքի վրա: Մատանու վրա գրված էր. «Ամեն ինչ կանցնի…», իսկ շարունակությունը մատանու ներսում էր պահված. «Սա էլ կանցնի»:

Պատվիրաններ

Աղքատների կողքով անցնելիս՝  մի բան տուր:

Դեռահասների կողքով անցնելիս՝  մի՛ չարացիր:

Մեծահասակների կողքով անցնելիս՝  խոնարհվի՛ր:

Գերեզմանների կողքով անցնելիս՝  ծնկի՛ր:

Հիշողության կողքով անցնելիս՝  հիշի՛ր:

Մայրերի կողքով անցնելիս՝  բարձրացի՛ր:

Հարազատների կողքով անցնելիս՝  հասկացի՛ր:

Գիտելիքների կողքով անցնելիս՝  վերցրո՛ւ:

Ծուլության կողքով անցնելիս՝  փշաքաղվի՛ր:

Պարապների կողքով անցնելիս՝  ստեղծի՛ր:

Ընկածների կողքով անցնելիս՝  մտապահի՛ր:

Իմաստունների կողքով անցնելիս՝  կա՛նգ առ:

Հիմարների կողքով անցնելիս՝  մի՛ լսիր:

Երջանկության կողքով անցնելիս՝  հրճվի՛ր:

Շռայլների կողքով անցնելիս՝  օգտվի՛ր:

Պատվի կողքով անցնելիս՝  պահպանի՛ր:

Պարտքի կողքով անցնելիս՝  մի՛ թաքնվիր:

Խոսքի կողքով անցնելիս՝  պահի՛ր:

Զգացմունքի կողքով անցնելիս՝  մի՛ ամաչիր:

Կանանց կողքով անցնելիս՝  մի՛ շողոքորթի՛ր:

Փառքի կողքով անցնելիս՝   մի՛ փառավորվիր:

Ճշմարտության կողքով անցնելիս՝  մի՛ ստիր:

Մեղավորների կողքով անցնելիս՝  հուսա՛:

Կրքի կողքով անցնելիս՝  հեռացի՛ր:

Վիճաբանության կողքով անցնելիս՝  մի՛ վիճիր:

Շողոքորթության կողքով անցնելիս՝  լռի՛ր:

Խղճի կողքով անցնելիս՝  վախեցի՛ր:

Հարբեցողության կողքով անցնելիս՝  մի՛ խմիր:

Զայրույթի կողքով անցնելիս՝  խաղաղվի՛ր:

Վշտի կողքով անցնելիս՝ արտասվի՛ր:

Ցավի կողքով անցնելիս՝ արիացի՛ր:

Ստի կողքով անցնելիս՝  մի՛ լռիր:

Գողի կողքով անցնելիս՝  գողեգող մի՛ անցիր:

Նենգերի կողքով անցնելիս՝  ասա՛:

Որբերի կողքով անցնելիս՝  ծախսի՛ր:

Իշխանության կողքով անցնելիս՝  մի՛ հավատա:

Մահվան կողքով անցնելիս՝  մի՛ վախեցիր:

Կյանքի կողքով անցնելիս՝  ապրի՛ր:

Աստծո կողքով անցնելիս՝  բացվի՛ր:

Աղբյուր՝ Правила жизни великого царя Соломона

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ, Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ»»

  1. Уведомление: Բրազիլիայում կառուցվել է Սողոմոնի տաճարի նմանօրինակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s