Էռնեստ Հեմինգուեյ (լրացված)

12226444_914024865356054_1054233723_n

Վաղուցվա սովորություն է՝ ինձ հետաքրքիր մարդկանց ծննդյան օրերին անպայման ժամանակ եմ գտնում ու օրը անցկացնում նրանց հետ՝  կարդում եմ կամ նայում նրանց մասին պատմող նյութեր: Եվ, քանի որ հուլիսի 21-ն ծնվել է Էռնեստ Հեմինգուեյը (իսկ ես հավանում եմ նրա գործերը), հիմա նրա մասին եմ կարդում, հետն էլ փաստավավերագրական տեսանյութ նայում (տեսանյութը ներքևում տեղադրել եմ՝ ցանկության դեպքում կարող եք նայել):

Կարդացի այն, ինչ հրամցրեց համացանցը: Ու, որպեսզի, ինչպես ասում է Հեմինգուեյը, շարժումը գործողություն դառնա («Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ»), որոշեցի գործողություն կառուցել՝ գրել:

Հանգիստ թողնենք Հեմինգուեյի օրինական 4 կանանց, անօրինական բազմաթիվ սիրուհիներին, 57 կատուներին, որոնց սերունդները հիմա էլ ման են գալիս Հեմինգուեյի տուն-թանգարանում ու մկներ բռնում:
Հանգիստ թողնենք, որովհետև, ի վերջո, անձնական կյանք է, շատ էլ որ համացանցը ջրի երես է հանում ինչ կա-չկա (հա, հիմա էլ Հեմինգուեյի ու գերմանացի հռչակավոր դերասանուհի Մառլեն Դիտրիխի սիրային նամակներն են դարձել համացանցի հիթ):

Այս ամենը մի կողմ թողնենք, որովհետև, ինչ էլ լինի, միևնույնն է, ըմբռնումով պիտի վերաբերել մահկանացուներիս, առավել ևս հարգանքով՝  Հեմինգուեյի ու նրա նմանների թուլություններին ու թերություններին (եթե, իհարկե, դա համարում ենք թերություն կամ թուլություն): Ես, որ չեմ համարում:

Հեմինգուեյը մեր ժամանակի հերոսներից է (ամերիկացիների խոսքով՝ իսկական մաչո), համարվել է տղամարդու իդեալ: Ժամանակակիցների վկայությամբ, եղել է համարձակ, անվախ ու քաջ. զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով ու ցլամարտով, որսացել է առյուծներ ու վագրեր, մի խոսքով՝  եղել է ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ, առնական, հետաքրքիր, կենսասեր, կամային ու նաև՝ հումորով լի մարդ:

Բայց, արի ու տես, էս մարդու վերջաբանն ու ժառանգներին: Նրա առաջին տղան՝ Գրեգորին, տրանսվեստիտ էր: Մի մարդու համար, ով ամբողջ կյանքում ընդգծում էր առնականությունը, դա իսկական ողբերգություն էր:

Ու էդ սարի նման մարդը բռնել ու …ինքնասպան է եղել՝  կրակելով ինքն իրեն: Ինքնասպանության պատճա՞ռը. անընդհատ կրկնել է, որ իրեն հետապնդում են: Պարզ է՝  ոչ մեկը չի հավատացել, նույնիսկ տարել են հոգեբուժարան: Ինչպես ընդունված է ասել, բուժումը օգուտ չի տվել: Ու Հեմինգուեյը այլևս չկարողանալով տանել հոգեկան գերլարված վիճակը՝  ինքնասպան է եղել:

Բայց դուք վերջը լսեք:

Տարիներ անց, Հեմինգուեյի մտերիմ ընկերը (անունը էս պահին չեմ հիշում), վերջերս հարցում է արել Ամերիկայի գաղտնի գործակալությանը՝ արդյո՞ք հետևել են Հեմինգուեյին: Պարզվում է՝  ոչ միայն հետևել ու գաղտնալսել են, այլև արխիվներում կա, գոյություն ունի 150 էջանոց մեղադրական գործ, որի 13 էջերը, պետական անվտանգությունից ելնելով, հույժ գաղտնի է առ այսօր: Հեմինգուեյին կասկածել են լրտեսության մեջ:

Ի դեպ, ինքնասպան են եղել Հեմինգուեյի մորական պապը, հայրը, եղբայրը՝  Լեսթերը, թոռնուհին՝  Մարգոն, ով ինքնասպանություն է գործել իր պապի մահվանից ուղիղ 35 տարի անց, նույն օրը՝ հուլիսի 2-ին:

Հեմինգուեյը իր վրա կրակել է այն հրացանից, որով ինքնասպան էր եղել հայրը: Ի դեպ, հրացանն այդ որդուն ուղարկել էր մայրը՝  Գրեյսին: Մի կին, ով ճակատագրական դերակատարում ունեցավ որդու կյանքում, ումից հեռու մնալու համար Հեմինգուեյը պատրաստ էր աշխարհի ծայրը հասնել: Ու…հասավ:

Ինչևէ, թողնենք այս պատմությունները: Թողնենք, որովհետև ինքը՝ Հեմինգուեյը, չի ցանկացել հիշվել մեկը, «ով եղել է պատերազմում, ոչ էլ հիշվել որպես որսորդ կամ հարբեցող, կամ էլ ասենք՝ գինետան կռվարար»: Հարգենք մեծ գրողի ցանկությունը:

Նա միշտ ցանկացել է «հիշվել որպես գրող, այլ ոչ որպես մարդ»:

Ուրեմն և՝ այսօր Հեմինգուեյին հիշենք ոչ որպես մարդ, այլ որպես մեր ժամանակների լավագույն ու ինքնատիպ գրողներից մեկը:

Գրող, ում գործերից հորդում են ուժն ու վճռականությունը:

Գրող, ով սովորեցնում է երբեք չընկրկել ու չհանձնվել, պարտադրում է ապրել ու հաղթել՝ անկախ ամեն ինչից:

Գրող, ով հավատարիմ մնաց ինքն իրեն՝ մարդու մասին գրելով դժվար մի բան, բայց գրեց պարզ ու ազնիվ. «Աշխարհում ավելի դժվար բան չկա, քան մարդու մասին պարզ, ազնիվ մի բան գրելը»:

Գրող, ով իր մահով հաստատեց ճշմարտությունն առ այն, որ «Մարդը չի ստեղծվել, որպեսզի պարտվի: Մարդուն հնարավոր է ոչնչացնել, բայց ոչ երբեք հաղթել»:

Նոբելյան մրցանակակիր գրող, ում ստեղծագործությունները՝ «Ծերունին և ծովը», «Տոն, որ միշտ քեզ հետ է», «Եվ ծագում է արևը», «Ֆիեստա», «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», «Ում համար է ղողանջում զանգը», «Ունենալ և չունենալ» և էլի շատ գործեր, շարունակում են ապրել ու ապրեցնել հեղինակին՝  Էռնեստ Հեմինգուեյին:

Տեղեկությունները՝  Google. ru-ից, կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի բլոգից

Կարող եք ծանոթանալ՝  Էռնեստ Հեմինգուեյ «Մարդու հավատամքը», «Ծերունին կամուրջի մոտ»

Նաև՝  Աղասի Այվազյան «Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ»

Հեմինգուեյի շիրմաքարին գրված է. «Կյանքում ամենից շատ նա սիրել է աշունը: Աշնանային դեղին, տաք տերևները`գետի հունով կարմրախայտերի մեջքին լողում են, իսկ վերևում կապույտ երկինքն է: Հիմա նա ընդմիշտ կլինի այդ ամենի մի մասնիկը»:

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Էռնեստ Հեմինգուեյ (լրացված)

  1. Уведомление: Հեմինգուեյ «Մարդու հավատամքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s