Երբ քեզ պարուրում է մենակության խորը ցավը, զարմանալի չէ, որ քո մտքերը շտապում են այն մարդու մոտ, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց կարող է հասկանալ քեզ: Երբ բոլոր գովասանքներից և ծափարություններից անդին դու զգում ես հսկայական դատարկություն, ու ամեն ինչ ապարդյուն է թվում, քո սիրտը երազում է միայն մի բանի մասին՝ լինել նրա կողքին, նրա հետ, ով երբևէ կկարողանա փարատել այդ ցավոտ զգացումը:
Միայն թե քեզանից պահանջվում է այդ դատարկությունը պատրաստակամորեն ընդունել որպես այդպիսին՝ ներքին դատարկություն, և ոչ թե ինչ-որ բանի ներկայություն, որը հնարավոր է ժամանակավորպես վտարել:
Սեփական մենակության հետ մենակ մնալը հեշտ չէ: Գայթակղություն է առաջանում կամ այդ ցավը դաստիարակելու կամ էլ տարվելու երազանքով, թե ինչ-որ մեկը կարող է քեզ փրկել դրանից: Բայց, երբ հուսալի և պաշտպանված տեղում դու հասկանում ես քո մենակությանը, այդժամ դու քո վերքը բացում ես, որպեսզի Աստված բժշկի այն:
Աստված չի կամենում քո միայնությունը: Նա ձգտում է այնպես դիպչել քեզ, որ լիովին խաղաղեցնի քո խորախորին կարիքները:
Հարկավոր է, որ դու կարողանաս մնալ քո ցավի հետ, իրավունք տաս, որ նա ապրի: Դու պետք է ընդունես քո մենակությունը և հավատաս, որ այն ընդմիշտ չէ: Ցավը, որը քեզ տառապանք է պատճառում, իր առաքելությունն ունի. այն պետք է քեզ հասցնի մի տեղ, որն ամենաշատը կարիք ունի բուժման՝ քո սրտի ամենախորքերը:
Եվ այն մարդը, ով կարողանում է դիպչել այդ խորությանը, քո առաջ բացում է քո իսկ թանկարժեք մարգարիտը:
Միանգամայն հասկանալի է՝ ինչու այն ամենը, ինչ դու արել ես, անում ես կամ պատրաստվում ես անել, ոչինչ են այդ գանձի հետ համեմատ: Ձեր գոհարը ինքն իրեն գիտակցում է ամբողջությամբ և անչափ սիրված է: Երբ քեզ ծածկում է մենակությունը, դու պատրաստ ես բուժման դիմաց տալ հնարավոր ամեն ինչ:
Միայն թե ոչ մի մարդ էլ չի կարող ամոքել քո ցավը:
Բայց և այնպես, քեզ կտրվեն մարդիկ, ովքեր կդառնան Աստվածային բուժիչ սիրո քո ուղեկիցները: Նրանց միջոցով դու կկարողանաս ճանաչել այն զգացումը, որն այնպես կրքոտ փնտրում է քո սիրտը՝ իմաստ հաղորդելով այն ամենին, ինչ դու անում ես:
Քաջություն ունեցիր քո ցավի հետ մենակ մնալ և հավատալ, որ Աստված խոստացել է քեզ:
Աղբյուրը՝ Генри Нувен. «Внутренний голос любви»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ՝ Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»
Ինչպես նաև՝ Հենրի Նուվեն «Պատկերացրու, որ…»
Уведомление: Նա է կյանքի և բուժման աղբյուրը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին՝ ինքնամերժում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Հիշեցրեց Կոնֆուցիուսի ՙՙ Ազատ սիրտը՚՚
НравитсяНравится